Միանշանակ Սերժ Սարգսյան: Զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր կարծում են լտպ կոչվածը լավ բան արել ա:![]()
Լևոն Տեր-Պետրոսյան +
Լևոն Տեր-Պետրոսյան -
Ռոբերտ Քոչարյան +
Ռոբերտ Քոչարյան -
Սերժ Սարգսյան +
Սերժ Սարգսյան -
Միանշանակ Սերժ Սարգսյան: Զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր կարծում են լտպ կոչվածը լավ բան արել ա:![]()
Ես բոլորի համար էլ դրական եմ քվեարկում, մի մեջբերում էլ Հրանտ Մաթևոսյանից.
«Հուշ ու քրիստոս Տիրանը հոգու պարզ հատակներում գտել էր աշխարհի մեղքերի իր բաժինը և շոգ խավարի մեջ բոբիկ ոտներով փնտրում էր Խորվիրապը՝ և նրա խանձված ճակատին ձիերի դոփյուն դիպավ. ուրեմն դեռ ապրողներ կային, տեղից տեղ ձի էին վարում:
_Դու Տիրա՞նը չես,_ ասացին:
_Տիրանն եմ:
_Այո,_ ասացին նրանք:
_Ինչի՞ համար:
_Ոչինչ, մեզ համար լավ տուն ու տեղ ես թողել՝ դրա համար:
_Դուք ո՞վ եք,_ ասաց:
_Քո թոռները:
_Բա ու՞ր եք, ձեն չեք հանում:
_Դժոխքում ենք: Կիլիկիա ենք, ուր ենք:
_Դե, ինչ որ կարողացել եմ, այ որդիք, էն եմ արել:
_Ի՞նչ ես կարողացել:
_Դուք կարողացեք, ես ուզում եմ դուք կարողանաք:
_Կարողանալու տե՞ղ ես թողել, որ կարողանանք:»
Հիմա եթե մի բան էլ այն չեն արողանում մեր նախագահերը անել, ներողամիտ եղեք, մեղավորը Տիրանն ա, որ կարողանալու տեղ չի թողել:![]()
ԱՆՁՆԱԶՈՀ ԱՐԱՐՔ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանն այս տարվա հեռուստամարաթոնի ժամանակ վարվել է այնպես, ինչպես նախորդ տարիներին, եւ նվիրաբերել է իր աշխատավարձը, իսկ նրա որդին` Սեդրակը, նվիրել է մեկ միլիոն դրամ:
«ՉԻ» - Խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն Շուշիի վերականգնմանը նվիրել է 20-30 անգամ ավելի քիչ գումար, քան արժե Աֆրիկայում որս անելը: Խնդիրն այստեղ նրա ցուցաբերած բացառիկ կեղծավորությունն է: Ի՞նչ է ցանկացել ցույց տալ Քոչարյանը` հիմանդրամին փոխանցելով ընդամենը իր աշխատավարձը (եթե, իհարկե, ընդհանրապես փոխանցել է): Ցանկացել է ցույց տալ, որ ինքն աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի՞: Բայց այդ դեպքում հարց է ծագում` ինչո՞վ է «խեղճ մարդն» ապրելու մի ամբողջ ամիս: Ախր սովից կմեռնի: Իսկ եթե նա իրականում այլ եկամուտներ ունի, ուրեմն էլ ի՞նչ կարիք կար «ֆիքսվել» աշխատավարձի թվի վրա:
Ինչ վերաբերում է նրա որդու նվիրատվությանը, ապա իրոք` հուզիչ քայլ է եւ մեծ զոհողություն: Պատկերացրեք` այդ գումարով Մոսկվայում կարել էր ամբողջ երկու շիշ շամպայն խմել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկ կասեք, թե ասենք ԼՏՊ-ն ինչքան գումար է տվել, կամ արդյոք տվել ա ? Կամ ասենք ԼՏՊ-ի տղան փող տվել ա? Հա, երևի դե իրենք հազիվ են յոլա գնում, փոխ չունեն, սովից կմեռնեն: Դե լավ լավ... դե որ տենց ա. Խաչատուր Սուքիասյանը փող ա տվել? Չնայած էս վերջերս մարդու գործարաններն ինչ որ սննկացել էին... հա , հիմա երևի ինքն էլ աղքատության մեջ է, չգիտի ոնց անի....
Համ էլ տղերքը հազիվ զբաղված են քաղբանտարկյալների հարցերով: Իրանց հիմա փող շատ ա պետք:
ՄԻ կողմը եթե ասում եք, մյուս կողմն էլ ասեք: Եթե չեք ասում, դա նշանակում է, որ կոնկրետ շահ եք հետապնդում, այլ ոչ թե մտահոգ եք ժողովուրդի վիճակից:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ապեր, Սուքիասյանն ամեն տարի բազմաթիվ անապահով ընտանիքների կոնկրետ Ամանորի կապակցությամբ օգնություններ ա ուղարկում, ես մարդիկ գիտեմ, ովքեր ստանում են այդ օգնությունները: Էս տարի էլ արդեն ուղարկել ա: Այ դա բարեգործություն ա, որ ուղարկվում ա հենց հասցեատիրոջը, ու ոչ մի ձևով չի հայտարարվում՝ ցուցադրական: Իսկ սենց սութի հիմնադրամներին փող ուղարկելն անիմաստ եմ համարում, ինքս էլ հնարավորություն ու ավելորդ փող ունենամ, չեմ ուղարկի:
Վերջին խմբագրող՝ Kuk: 14.12.2009, 21:30:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Լեռնցի (14.12.2009)
Հա դե լավ ա անում, ով ա ինչ ասում, խի Քոչարյանը չի ուղարկում? Ես էլ մարդիկ գիտեմ, որ Քոչարյանը իրանց օգնել է, էդ քո ասած բարեգործություն է արելԿամ ասենք մեր մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Ախպեր, դե էդ քո կոնտեքստը կարծում եմ ինձ չպիտի վերաբերվի, որովհետև կոնկրետ ես տենց բան ի նկատի չունեի ու չեմ էլ ասել: Ու տարօրինակ է ինձ համար, որ իմ ասածից արդեն հաճախ հասկանում եք ջհուդներ և ու չգիտեմ ինչեր: Ստեղ ով ա մութ ուժերից խոսում:Ապեր, ալիքները մի խառնի, իրանք փող չունեն: Հաստատ բան եմ քեզ ասում: Լևոնը որ փող ունենար չէր սպասի, որ դրսի մութ ուժերը իրան ֆինասավորեին, իրա փողերը կծախսեր: Էս պահին հազիվ տալիքներն ա փագում:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Քոչարյանն օգնել ա՞: Առնվազն տասը հոգու էլ փողոցի մեջտեղը գնդակահարել ա, Պողոս Պողոսյանի նման անզգույշ քաշքշվածների մասին էլ չեմ ասում: Մենակ «օրինական» գիտե՞ս քանի միլիարդ կարողություն ունի, տեսնում ե՞ս գոնե, թե ինչ լկտի ձևով ա գռփել, որ հիմա էլ օրը մի տեղ որսի ա գնում ու գալիս իրա կողմից սովածացրած ժողովրդի մոտ ֆիքստուլանում ա, թե գիտեք՝ քարորդ միլիոն դոլար եմ ծախսել մենակ մի քանի ժամ որս անելու համար:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Աբելյան (15.12.2009)
Գաղթական (15.12.2009)
Մի հատ էլ ողբերգական կայֆի փոքրիկ դոզա
ՈՒՍԱՆԵԼԻ ՓՈՐՁ
Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկի վրա ծվարած Նաուրու պետությունն ընդամենը 50 միլիոն դոլարի օգնության դիմաց ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը:
«ՉԻ» - Ստացվում է` «հատը» 25 միլիոն դոլար: Մեր մեջ ասած, այնքան էլ թանկ չէ: Խնդիրն ընդամենը այն է, որ Ռուսաստանը նախ ինքն է ճանաչել այդ երկու երկրների անկախությունը, հետո միայն որոշել է 50 միլիոն դոլար տրամադրել Նաուրուին: Այսպես թե այնպես, մի բան ակնհայտ է. Ռոբերտ Քոչարյանն իր անձնական ունեցվածքով կարող էր առնվազն 60-70 երկրի «ճանաչել տալ» ԼՂՀ անկախությունը, իսկ եթե ազգանվեր այդ գործին «իր համեստ մասնակցությունը բերեր» նաեւ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասն արդեն դիվանագիտական հարաբերություններ կունենար Ղարաբաղի հետ:
Բայց խնդիրը միայն սա չէ: Փաստորեն, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղին գտնված է: Բարդ բան չկա. Հայաստանի տասը մարզերը հերթով իրենք իրենց հռչակում են անկախ պետություն (Հայաստանը, բնականաբար, չի առարկում), հետո այդ տասը «անկախ պետությունները» հերթով ճանաչում են Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Կես միլիարդ դոլարը, համաձայնվեք, քիչ փող չէ: Իսկ գումարը ստանալուց հետո տասը մարզերը կարող են նորից միավորվել եւ դառնալ միասնական պետություն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (19.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ