User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Գաղտնի բանալին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գաղտնի բանալին

    Ուրեմն այս մտահղացումը դեռ վաղուցվանից էր ծագել մտքումս: Ուղղակի թե՛ տեխնիկական կողմերը, թե՛ ինչ-որ չափով մասնակիցների պունկտուալության հանգամանքը կասկածի տակ ունենալով՝ չէի բացում այս թեման:
    Եթե հիշում եք, մի ժամանակ կար հեռուստաշոու «Ֆորդ Բոյառի բանալիները»: Մի զարմացեք... նույն խաղն առաջարկում եմ սկսել ակումբում՝ միախառնելով վիրտուալն ու ռեալը: Չեմ ասում օձեր, կարիճներ, ամրոցներ են լինելու և այլն... բայց հիմա փորձեմ բացատրել խաղի իմաստը, կազմակերպման, խաղալու և ամենակարևորը ճիշտ խաղալու ձևը: Խաղի վերնագիրը պայմանական է:
    Ուրեմն էսպես.
    Այս խաղը պարունակում է 4 կազմակերպիչ: Տվյալ դեպքում 4-ից մեկը կլինեմ ես՝ նաև լինելով առաջին խաղաշրջանի վարողը, և էլի ակումբի 3 անդամ: (որոնք հաճախակի լինում են հանդիպումներին): 4 հոգով հավաքվում ենք ինչ-որ սրճարանում (կամ չգիտեմ որտեղ նաև հարմար կլինի)և միասին քննարկում տեխնիկական մասը և կամաց-կամաց սկսում պատրաստել այն, հատուկ օրվա համար: Գնում ենք մոտավորապես 20 ծրար և 1 100 թերթանոց տետր: Պոկում ենք տետրից 1 թերթ և վրան գրում հետևյալը. (հիշեցնեմ որ սա օրինակ է).
    «Գնացեք Ա.Բաբաջանյանի արձանի մոտ»
    Եվ դա գրելով թղթի վրա՝ դնում ենք ծրարի մեջ և փակում այն: Որից հետո այդ ծրարը տեղավորում Երևան քաղաքի ակումբցիներին ծանոթ վայրերից մեկում՝ օրինակի համար ինչ-որ մի այգու կոնկրետ ծառի տակ ենք թաղում.... որտեղից էլ, ակումբցիները գտնելով ստարտային (այսինքն առաջնային ծրարը (որի մեջ գրած էր գնացեք Բաբաջանյանի արձանի մոտ) սկսում են խաղը ըստ ծրարների մեջ դրված թղթի վրա գրած պարունակության: Եվ հետևում քայլերին
    Կազմում ենք երկրորդ ծրարը և միջի թղթի վրա գրում ասենք «գնացեք Թամանյանի արձանի մոտ- կոնկրետ հենց անկյունում ճխտած է ծրարը»
    և հենց այս 2 ծրարը տեղավորում ենք ստարտային ծրարի մեջ գրված վայրում՝ այսինքն Բաբաջանյանի արձանի մոտակայքում՝ ասենք հողի տակ, կամ չգիտեմ....»
    Ակումբցիները գտնելով նաև այդ ծրարը, որտեղ գրած է գնացեք Թամանյանի արձանի մոտ.... ուղևորվում են 2 ծրարում նշված վայրը: Գտնելով այնտեղից երրորդը՝ ուղևորվում են չորրորդի մոտ: Դրանից հետո 5-րդի, 6-րդի, 7-րդի և այլն.... մինչև որ չտանջվեն ու մուռ չպահեն կազմակերպիչների վրա:
    Այդպես ման են գալիս ամբողջ քաղաքով: Սակայն սրա վերջը կայանում է նրանում, որ ասենք 20-րդ ծրարի փոխարեն՝ ինչ-որ մի վայրում հողի տակ թաղված է լինում փոքրիկ մրցանակ, որն էլ ակումբցիների տաժանագիր աշխատանքի շնորհիվ հասնում է նրանց (մրցանակը կամ համով բան կլինի ուտելու, կամ փոքրիկ նվեր, կամ կարողա նաև փող
    մի խոսքով, կազմակերպիչները ինչ-որ ցանկանան):
    Իսկ ստարտային ծրարի գտնվելու վայրը կգրվի թեմայում, որտեղից պետք է սկսեն ման գալ:
    Բացահայտողական խմբի մեջ պետք է լինի մինչև 10 հոգի: Սակայն սա «բարձիթողի» խաղերից չէ, որ ինչ-որ մեկը ցանկանա մասնակցել, հետո ասի կներեք գործ ունեմ չեմ կարող: Հստակ.... անդամները պետք է նախորոք գրանցվեն, որոշեն օրը, ժամը և սկսեն: Նաև տեղյալ պահեն կազմակերպիչներին, որպեսզի իրենք էլ դրանից մեկ օր շուտ պայմանավորվեն մի տեղ և պատրաստեն այդ ամենը:
    Խաղի կանոնում կա ևս մեկ պայման: Բացահայտական խմբի մեջ պետք է լինի գոնե 1 թվային ֆոտոապարատ, որպեսզի ամեն ծրարի վայրը գտնելուն պես՝ լուսանկարի՝ հետո թեմայում տեղադրելու համար: Խաղի ընթացքում կգործեն նաև կազմակերպիչներին SMS ուղարկելու հնարավորությունը՝ ակնկալելով որևէ հուշում՝ դժվարանալու դեպքում: Սակայն զուտ զանգ իրականացնել կարգելվի: Ընթացքում բացահայտողները կարող են մտնել ինտերնետ ակումբ, որտեղ մտնելու այս խաղի համապատասխան թեմա, կարող են ակնկալել նաև խաղի կազմակերպիչների կողմից հուշումներ: Մի խոսքով, խաղը եթե կազմակերպվի ճիշտ, ապա խաղալը ինձ թվում է հաճույք կլինի: Այս խաղն էլ կարելի է անցկացնել ո՛չ ասենք Դիմակի նման շուտ-շուտ, որովհետև մի քիչ աշխատանք է հարկավոր, այլ ասենք 1 կամ 2 ամիսը մեկ: Չգիտեմ... ինձ թվում է հետաքրքիր կլինի: Սպասում եմ արձագանքների:
    էսքան էլ որ միտքս շարադրեցի շատ լավ էր
    թե չէ միշտ մտածում էի, ոնց եմ բացատրելու
    Մի խոսքով, ով հասկացավ հասկացավ....
    Գրեք կարծիքներ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (06.03.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղտնի բանալին

    Ադամ, ընտիր մտահղացում է, շատ հոտաքրքիր, ափսոս, ես չեմ կարա մասնակցեմ, հանդիպումների հաճախ չեմ գալիս

    իսկ ինքը՝ միտքը, լավն է, կասպասեմ հետագա զարգացումնեին
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  4. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղտնի բանալին

    Հմմմմմ.... Ադամ ջաան էտ մտքերը որտեղից ես պրպտում
    Իսկ եթե լուրջ լավ մտահաղացումա , Բայց չեմ պատկեացնում քաղաքացիների զարմանքի աստիճանը , երբ տենան ակումբցիներին ծառերի տակ հող քչփորելով՝ ծրարը ման գալուց ,կարողա և մեր սիրասյուն ոստիկաններն էլ խանգարեն է՜

    Հարգանքներս Ադամ
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 22.04.2008, 20:09:
    Чеширский КотЭ

  5. #4
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղտնի բանալին

    Ադա՛մ, բայց դու ի~նչ դեմքն ես
    լավն ա միտքդ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղտնի բանալին

    Ադամ, ես քեզ կսպանեմ, մտքերս ինչի ես գողանում

    Ես մի ամիս առաջ նմանատիպ խաղ էի մտածել, բայց մի փոքր ուրիշ կանոններով Կարծեմ Երկիր Մեդիայով մի հատ խաղ կար, Yerevan Drive անունով, մտածում էի դրա պես մի բան կազմակերպել (առանց ավտոների), էն էլ Գալաթեան ասաց, որ մի քիչ դժվար կլինի էդ ամենը կազմակերպելը, ես էլ միտքս փոխեցի

    Գաղափարը իրոք որ լավն է, ես կարող եմ լինել կազմակերպիչներից մեկը: Եթե խաղին մասնակցողներ շատ լինեն, հնարավոր է, որ մոտակա ժամանակներս կազմակերպենք:
    I may be paranoid but no android!

  7. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղտնի բանալին

    շնորհակալ եմ կարծիքների համար , բայց դեռևս քիչ է... թող մյուսներն էլ արձագանքեն: Հայկ, դու կլինես կազմակերպիչներից մեկը:
    Որ գոնե ինչ-որ կերպ գողոնի փոխհատուցումը տամ

  8. #7
    Պատվավոր անդամ Ra$Ta-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    551
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գաղտնի բանալին

    Միտքը ընտիրա , ես հաճույքով քեզ կոգնեմ , բայց ունեմ մի առաջարկ , ուրեմն ոչ թե պռոստը ման գան , այլ բաժանվեն երկու խմբի ու ով ավելի շուտ կհասցն գտնել 20-րդը ու դա կարող է կազմել մեկից ավել օր , որտև խաղը կլնի շատ բարդ , տենց հաստատ ավելի լավ կլնի :

    Ուրեմն սենց Ադամ ջան մյուս հանդիպմանը կխոսանք էս թեմայով , ես հաստատ մասնակցում եմ
    http://www.akumb.am/showthread.php?t=27053

    Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Բոլոր դռները բացող բանալին
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.04.2018, 20:45
  2. HAARP. ԱՄՆ-ի գաղտնի զենքը
    Հեղինակ՝ 0david0, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 31.01.2014, 14:28
  3. Արձակ. The X Files/Գաղտնի նյութեր
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.02.2010, 03:21
  4. Գաղտնի եւ մութ ուժերի հե՞տ, թե՞ դեմ...
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.01.2010, 01:14
  5. Google_ի ներքին գաղտնի հրամանները
    Հեղինակ՝ MS-Doctor, բաժին` Վեբ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 15.03.2009, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •