voter
Դուք շատ օպտիմիստ եք:
Ուզում ես կարող եմ գրազ գալ, կանցնի 2-3 տարի, այս շարժման ոգին խեղդելու են, բռնաբարելու են պռովոկացիաներով ու սադրանքներով, փչացնելու են ամեն տեսակ պռովոկացիոն ակցիաներով: Փչացնելու են մինչև ՎԵՐՋ, ու հետո ամբողջ աշխարհը ու մեր այլասերված էլիտան հելնելու է ասի, «Էս չե՞ք հայեր, մի բուռ վայրենի, անքաղաքակիրթ ցեղախումբ, որը ոչ մի սրբություն չունի, ոչ մի աստված չունի, ոչ մի բարոյական նորմ չճանաչող էգոցենտրիկ խառնամբոխ»:
Երիտասարդությունը պետք է հասկանա. եթե հույսը դնի շարժման այսօրվա լիդերների վրա, ապա կարող եք արդեն այսօր խաչ քաշել ամեն ինչի վրա: Փչացնել, փչացնել մինչև վերջ: Օրինակը ձեր աչքի առաջ: Ղարաբաղյան շարժումը այնպես փչացրեցին, որ այսօր Հայաստանում մարդիկ ղարաբաղցիներին ավելի մեծ թշնամի են համարում քան թուրքերին:
Այնպես որ Մեր ազգը, առանց գիտակցելու հագնում է ստրկության լուծը: Մենք դառնում ենք Հոգևոր մի բանտ. Հայաստանը հոգևոր բանտ է դառնում: Մեզ դարձնում են բանտարկյալներ որոնք ենթարկվելու են գողական օրենքներին, իսկ ազգը դարձնելու են գողական հոգեբանության ունեցող մի խառնաբոխ: Իսկ գողական մտածողությունը այն է որ հայ «ազգային ազատագրական» պայքարի լիդերները լինելու են օրենքով գողերը: Ով ավելի շատ թալանելու հակում ունի նա էլ զբաղեցնելու է էլիտար դիրքերը, լինի դա իշխանական թե ընդդիմադիր դիրքեր կարևոր չի:
Այնպես որ այն գորչընթացը որ սկսվել էր 1995-1996 թվերին, տարավ իր լիակատար հաղթանակը 2008 թվին: Ես չգիտեմ սրանից այն կողմ էլ անկում լինելու է թե ոչ, բայց գիտեմ որ սա մեր Վերջին Ճակատամարտն է: Պարտվեցինք կնշանակի հավերժ ստրկություն: Իսկ ստրուկներին կկոտորեն 1,5 միլլիոն, թե տարեկան մի 10-20 հոգի կթղկացնեն դա արդեն էական չի:
Դուք տեսաք թե Աշխարհը ինչ հանգիստ ընդունեց Մարտի մե՞կը: Դա շատ բնական է,: Համաշխարհային էլիտաների համար դա հաղթանակի օր էր: Այդ օրը նրանք հայի ձեռքով սպանում էին Հայկական Ոգին: Այնպես որ էլէ դեռ ուր եք....
Էջանիշներ