Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ ՊՐ-ական սրբապղծություն է այս միջոցառումը:
Դաշնակները յուրաքանչյուր տարվա ապրիլի 23-ին ջահերով երթ են կազմակերպում նույն երթուղով և վստահ եմ, այս ակցիան հենված է այդ միջոցառման արմատով, այն իմաստով, որ մարդիկ, ովքեր ամեն տարի մասնակցում են այս միջոցառմանը բացարձակապես այլ նպատակով, այս պարագայում պարզապես կապատեղեկացվեն և միանգամայն այլ միջոցառման մասնակից կդառնան: Դե իսկ դրանից հետո Լևոնականները կգոչեն, որ տեսաք ինչքան մարդ հավաքվեց:
ԱՄՈԹ ԱՄՈԹ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊՂԾԵԼ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Դաշնակների կազմակերպած ջահերով երթը ողջունելի է ու մարդկայնորեն շատ հասկանալի, չէ որ հայկական կուսակցություններից միայն իրենք են համագործակցել եղեռնագործ երիտթուրքերի հետ Թուրքական Պառլամենտում, չէ որ նրանք են ստորագրել Բաթումի պայմանագիրը, չէ որ այս կուսակցության անդամներն են համագործակցել ֆաշիստական Գերմանիայի հետ: Ուրեմն մեղքեր թողության կարիք ունեն նրանք ու ոչ թե միայն ապրիլի 23-ին այլ նրանց պարագայում տարին 12 ամիս ծնկաչոք Ծիծեռնակաբերդ բարձրանալն էլ է լիովին արդարացված, ես հավատում եմ որ դաշնակները իրենց մեղքը զգում են, ու փորձում քավել այն այսօրվա հայրենասիրական հայտարարություններով: Մնում է միայն որ հայ ժողովուրդը ների նրանց: Ուզում եմ հուսալ որ կների: