User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Հետամնաց մտածելակերպ

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հետամնաց մտածելակերպ

    Այսօր ցավոք «գյուղական մտածելակերպը» իշխում է Հայաստանում ավելի շատ, քան առաջ էր: Եթե դուք մեծացած լինեիք մի ընտանիքում, որտեղ առաջնորդվում են այսպիսի մտածելակերպով. «էրեխես դառնա 17 տարեկան, մարդի տանք, գնա մեծ աղջիկ դառնա» , կամ եթե մինչև 25 տարեկան ամուսնացած չես լինում, ապա բոլորի կողմից ստանում ես «տունը մնացած» գյուղական պիտակը (կապ չունի տղա, թե աղջիկ): Ինչպե՞ս կվարվեիք, եթե դուք այդպիսին չեք: Երբ 20 տարեկանդ արդեն լրացելա, տուն մտնելուն պես հարևանների առաջին հարցն այսպիսինա. բա ե՞րբ ես ամուսնանում: Եվ եթե մինչև 25-26 տարեկան աղջիկը կամ տղան ամուսնացած չի լինում, արդեն այդ գյուղացիների մոտ պտտվում են լուրեր. կարողա՞ էս տղեն իմպոտենտա, կարողա՞ էս աղջիկը հիվանդա, եսիմ ինչա և այլն: Եվ այդպես, ապրելով գյուղական մթնոլորտում սկսում ես ահավոր ձևով քեզ վատ զգալ, քանի որ տեսնում ես, որ կյանքի նկատմամբ քո հետաքրքրությունը և ինչ-որ մի բանի հասնելու ցանկությունը կամաց-կամաց մարվում է «գեղցիների» կողմից: Որովհետև նրանց միակ նպատակն է ամուսնացնել իրենց երեխային վաղ հասակում: (սկսած նույնիսկ 16 տարեկանից) ու անպայման ամուսնացնել զոռով՝ աղջկա կամ տղայի կամքին հակառակ: Ինչա թե «մեր կողի հարևան Սերոժը իրա աղջկան մարդի տվեց 15-ում, կարողա՞ էրեխես պակասա իրա կապիկից»
    Մի խոսքով, շատ չեմ ուզում ծավալվել: Ինձ ահավոր տանջումա էս հարցը: Երբա՞ վերանալու համատարած գյուղական մտածելակերպը: Որ ծնողները չառաջնորդվեն էս կարգախոսով. «էրեխես դպրոցը ավարտի, գնա 1 տարի մի հատ արհեստ սովորի, ու ամուսնացնենք..., որ մարդ դառնա:
    Մենք ունենք մեր թաղամասում այսպիսի մտածելակերպով մարդիկ և մենք՝ ամբողջ ընտանիքով, մինչև հիմա զարմացած ենք այս երևույթի վրա: Եվ չեմ կարողանում հասկանալ. այդ երեխան ցանկություններ չունի՞, այդ երեխան զգացմունքներ չունի՞, չունի՞ ինչ-որ մի բանի հասնելու ցանկություն, այդ երեխան անասունից չի՞ տարբերվում: Երևի չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ համաձայնվումա: Մի խոսքով, եթե Աստված ոչ անի, դուք մեծացած լինեիք այդպիսի ընտանիքում, ինչպե՞ս կվարվեիք: Ո՞րն է ելքը համատարած գյուղական մտածելակերպի:

  2. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Հիմա շատ կարևորա էն փաստը,որ քո ասած <<Գյուղական մտածելակերպը>> էտ նույն մտածելակերպով մարդիկ շփոթում են <<հայկական ադաթների>> հետ ու առաջնորդվում են,թե <<ադաթով ընտանիք>> ենք, բա ոնց կլինի, որ մեր աղջկան շուտ չպսակենք: Պետք չի շփոթել ադաթը <<գյուղական մտածելակերպի հետ>> ու ինչա թե առաջ մարդիկ 15-16-ում ամուսնացել են, հիմա էլ այդպես վարվել:
    Հիմա կյանքը փոխվելա, արդեն հասել ենք 21-րդ դար ու պետք չի հնով ապրել: Էն վախտ մարդիկ բանուգործ չունեին, շուտ պսակվում էին, որ բանուգործ ունենաին
    Կոնկրետ ես, եթե մեծացած լինեի էտ տեսակ մտածելակերպով ընտանիքում, լուրջ եմ ասում, առաջին հերթին կփորձեի ամեն կերպ փոխել նրանց մտածելակերպը, կբերեի սպուտնիկ կմիացնեի, որ տնեցիք արտասահմանյան ալիքներ նայեյին ու փոխվեին: Եթե ոչ մի բան չօգներ,փախնելը կա ու կա:

  3. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ ես, եթե մեծացած լինեի էտ տեսակ մտածելակերպով ընտանիքում, լուրջ եմ ասում, առաջին հերթին կփորձեի ամեն կերպ փոխել նրանց մտածելակերպը, կբերեի սպուտնիկ կմիացնեի, որ տնեցիք արտասահմանյան ալիքներ նայեյին ու փոխվեին: Եթե ոչ մի բան չօգներ,փախնելը կա ու կա:
    Եթե դու ըտենց ընտանիքում մեծանայիր, հենց նույն ադաթով էլ կդաստիարակվեիր, ու ոչինչ էլ չէիր կարող անել:


  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (01.08.2013)

  5. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու ըտենց ընտանիքում մեծանայիր, հենց նույն ադաթով էլ կդաստիարակվեիր, ու ոչինչ էլ չէիր կարող անել:
    Դե էտի կախվածա մարդու բնավորությունից ու դատելուց:
    Եթե տենում ես,որ սաղ աշխարհում մենակ դու ու քո ընտանիքդ եք տենց մտածում,արդեն սկսում ես հասկանալ,որ էտի սխալա:

  6. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա կյանքը փոխվելա, արդեն հասել ենք 21-րդ դար ու պետք չի հնով ապրել: Էն վախտ մարդիկ բանուգործ չունեին, շուտ պսակվում էին, որ բանուգործ ունենաին
    լավ էր ասված

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ցավոք «գյուղական մտածելակերպը» իշխում է Հայաստանում ավելի շատ, քան առաջ էր:
    Չէ՛ Ադամ ջան, հիմա չի իշխում նման մտածելակերպը… Քաղաքում որ հաստատ… Ավելին` կասեի, որ ավելի մեծ առաջընթաց կա, քան ասենք տասնյակ տարի առաջ…

    Բայց չեմ ժխտի, որ գյուղերում շատ ավելի վատ վիճակ ա… ընդհուպ մինչև հարսանիքի օրը բառիս բուն իմաստեվ երեխաներին իրար հետ ծանոթացնելը… կամ էլ դեռ դպրոցը չավարտած աղջկան ամուսնացնում են հոր տարիքի տղամարդու հետ…
    Դե սովորաբար գյուղերում սիրուն աղջիկները քիչ են լինում, եթե լինում էլ են, դեռ դպրոցը չավարտած խեղճերին փախցնում ա, ով հասցնի… կամ էլ գյուղական ծանր աշխատանքից կոպիտ, չոր ու անտաշ են դառնում…
    Բայց էս դեպքում էլ են ամուսնացնում, տանում են իրենց տանը որպես աշխատող, մեկ էլ երեխա բերող մեքենա…


    Հավանաբար եթե մարդը նման մտածելակերպ ունեցող ընտանիքում է մեծանում, շատ քիչ է հավանականությունը, որ նա ուրիշ մտածելակերպ կունենա… եթե տանը երեխա ժամանակվանից մարդուն «բթում» են, որ ինչքան շուտ ամուսնանա, էնքան լավ, ավելի մեծ է հավանականությունը, որ իր կյանքի գլխավոր նպատակը հենց դա էլ կդառնա, ու ոչ մի ուրիշ բան…
    Ես ինքս ականատես եմ եղել նման ընտանիքի, որտեղ տասնմեկ տարեկան աղջիկա երազանքը շուտ ամուսնանալն էր… մնում-մնում, ասում էր «Երանի ես տունը չմնամ»
    Ինձ էլ տասնվեց տարեկանում իր հայրն ասաց, որ «դախ» եմ, ու տունն եմ արդեն մնացել…
    դա արդեն հիվանդություն ա… հերիք չի ծնողներն են հիվանդ, երեխային էլ արդեն էդ տարիքում ստիպողաբար վարակել են…


    Հ.Գ. Մեկ-մեկ ինձ թվում ա, որ իմ պապան ուզում ա` ընդհանրապես չամուսնանամ…
    Ամբողջ օրն ասում ա «Դու շատ շուտ չե՞ս ամուսնանա, չէ՞» …
    Մի անգամ էլ ասեց «Բալես, արի դու շատ կեր, հավեսով չաղացի, որ տունը մնաս»…

    Ո~նց եմ սիրում պապայիս…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (11.07.2013), Նիկեա (01.08.2013)

  8. #6
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Քաղաքում էլ ուրիշ մտածելակերպ են օգտագործում` նահապետական

    Ավելացվել է 1 րոպե անց
    Տանել չեմ կարողանում <<նահապետական>> մտածելակերպը
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 22.04.2008, 16:42: Պատճառ: Գրառման ավելացում


  9. #7
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    ...գյուղական մտածելակերպը...
    Վստա՞հ ես, որ առաջին բառում տառասխալ չկա
    Վերջին խմբագրող՝ Լեո: 22.04.2008, 18:39:

  10. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Leo_de_Gran-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստա՞հ ես, որ առաջին բառում տառասխալ չկա
    այսինքն՞

  11. #9
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    դե ում համար գյուղական մտածելակերպ, ում համար էլ ազգային արժեքների պահպանման աշխատող մեթոդներ!

    Ու եթե հիմա ստեղ տենց ա, ուրեմն ճիշտն էլ ետ ա:

    Եթե նկատել եք հիմա համեմատած մի 10 տարի առաջվա եքա ազատ ա, ու մարդիկ կան ասում են ետ սխալ ա:

    Բայց ամեն ինչ շատ ճիշտ: Մտածելակերպն էլ ա փոխվում, մարդիկ էլ:
    Ուղակի չի կարելի դիմադրել դրան կամ զոռով առաջ բրդել!!

    Ավելացվել է 2 րոպե անց
    Հա համ էլ մոռացա ասեմ:

    Ետ գյուղական մտածելակերպի շնորհիվ էր որ Հայաստանում գոմիկները ու նմանատիպերը հլը որ թու-թու-թու քիչ են!
    Վերջին խմբագրող՝ nnaarreek: 22.04.2008, 23:39: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Ետ գյուղական մտածելակերպի շնորհիվ էր որ Հայաստանում գոմիկները ու նմանատիպերը հլը որ թու-թու-թու քիչ են!
    Մի կարևոր բառ ես մոռացել վերջում. ոչ թե քիչ են, այլ քիչ են երևում, քանի որ գյուղական մտածելակերպի հետևանքով շատ գոմիկներ պարզապես հրապարակավ չեն բացահայտում իրենց սեռական կողմնորոշումը, իսկ դա, իմ կարծիքով, գյուղական մտածելակերպի՝ առավել բարոյական լինելու մասին չի խոսում, այլ ընդամենը ցույց է տալիս, որ գյուղական մտածելակերպի հետևանքով (ոչ թե շնորհիվ) շատերը թաքցնում են իրենց իրական դեմքը, ապրում են ոչ թե իրենց ուզածով ու իմացածով, այլ ոմանց կողմից պարտադրված մտածելակերպի համաձայն, այսինքն՝ գյուղական մտածելակերպն ընդամենը կեղծ արժեքների համակարգ է, որը վաղ թե ուշ փլուզվելու է։ Այսինքն՝ արդեն մասամբ փլուզվել է, ուղղակի ոմանք դեռ շարունակում են կառչել ավերակներից...

    Իսկ բարոյականությունը խնդրում եմ չնույնացնել գյուղական մտածելակերպի հետ. դրանից նա կարող է վիրավորվել (նկատի ունեմ՝ բարոյականությունը)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (12.07.2013), Նաիրուհի (11.07.2013)

  14. #11
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կարևոր բառ ես մոռացել վերջում. ոչ թե քիչ են, այլ քիչ են երևում...
    Հիմա քցենք շրջապատում սաղ ծխող են, բայց երեխուց թաքուն են ծխում: Հաստատ ետ երեխեն ավելի քիչ ա հավանականությունը որ ծխող կդառնա ավելի քիչ ա քան որ ե մարդիկ երեխու մոտ ծխեին:

    Ներողություն եմ խնդրում բոլոր ծխողներից նման համեմատության համար!!

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ..Իսկ բարոյականությունը խնդրում եմ չնույնացնել գյուղական մտածելակերպի հետ. դրանից նա կարող է վիրավորվել (նկատի ունեմ՝ բարոյականությունը)։
    Խի ես բարոյականության անուն տվեցի?
    Վերջին խմբագրող՝ nnaarreek: 23.04.2008, 00:25: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա քցենք շրջապատում սաղ ծխող են, բայց երեխուց թաքուն են ծխում: Հաստատ ետ երեխեն ավելի քիչ ա հավանականությունը որ ծխող կդառնա ավելի քիչ ա քան որ ե մարդիկ երեխու մոտ ծխեին:
    Հա, բայց նաև ոչ մի երաշխիք չկա, որ էդ երեխան չի նկատի իրենց թաքուն ծխելը ու ինքն էլ իր հերթին էդ թաքուն ծխող մեծերից թաքուն չի ծխի։ Ու արդյունքում կունենանք կեղծ արժեքների վրա հիմնված հասարակություն, ինչը և ունենք։

    Խի ես բարոյականության անուն տվեցի?
    Չէ, բարոյականության անուն չտվեցիր, ազգային արժեքների անուն տվեցիր, իսկ իմ ընկալմամբ ցանկացած արժեք նախ և առաջ բարոյականության վրա պիտի հինված լինի, անկախ նրանից՝ ազգային է, համամարդկային, թե անձնական։ Ու եթե բարոյականությանը հակասում է, ուրեմն, համենայնդեպս, ինձ համար դա արժեք չի, կարծում եմ՝ մոլությունից ու շեղումներից զերծ ցանկացած մարդու համար էլ պիտի որ այդպես լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #13
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Ես տունը մնացած եմ ... 26 տարեկան

  17. #14
    └Name┌Avatar Message→
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց նաև ոչ մի երաշխիք չկա, որ էդ երեխան չի նկատի իրենց թաքուն ծխելը ու ինքն էլ իր հերթին էդ թաքուն ծխող մեծերից թաքուն չի ծխի։ Ու արդյունքում կունենանք կեղծ արժեքների վրա հիմնված հասարակություն, ինչը և ունենք։
    Դու ոնց ուզես, բայց ես ավելի լավ ա թաքուն ծխեմ ու իմ հոգին հնգիստ ըլնի որ ինչ ինձնից էր հասնում ես արել եմ!!

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բարոյականության անուն չտվեցիր, ազգային արժեքների անուն տվեցիր, իսկ իմ ընկալմամբ ցանկացած արժեք նախ և առաջ բարոյականության վրա պիտի հինված լինի, անկախ նրանից՝ ազգային է, համամարդկային, թե անձնական։ Ու եթե բարոյականությանը հակասում է, ուրեմն, համենայնդեպս, ինձ համար դա արժեք չի, կարծում եմ՝ մոլությունից ու շեղումներից զերծ ցանկացած մարդու համար էլ պիտի որ այդպես լինի։
    Չջոգի ինչ ես գրե, բայց նենց բարդ ես գրե որ երևի ճիշտ կլինի
    Այ մարդ նենց բարդ բաներ ես գրում, մարդ ուղեղի գրիժա ա ստանում: Գոնե որ նախադասությունը պրծնում ա մի հատ ENTER տուր գոնե տարբերվի!!
    Վերջին խմբագրող՝ nnaarreek: 23.04.2008, 23:26:

  18. #15
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գյուղական մտածելակերպ

    Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ոնց ուզես, բայց ես ավելի լավ ա թաքուն ծխեմ ու իմ հոգին հնգիստ ըլնի որ ինչ ինձնից էր հասնում ես արել եմ!!
    փաստորեն քեզնից ծխելն ա հասնում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "Օքուլ դեֆթերի"-ն մտածելակերպ է
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.07.2015, 08:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •