Մեջբերում nnaarreek-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա քցենք շրջապատում սաղ ծխող են, բայց երեխուց թաքուն են ծխում: Հաստատ ետ երեխեն ավելի քիչ ա հավանականությունը որ ծխող կդառնա ավելի քիչ ա քան որ ե մարդիկ երեխու մոտ ծխեին:
Հա, բայց նաև ոչ մի երաշխիք չկա, որ էդ երեխան չի նկատի իրենց թաքուն ծխելը ու ինքն էլ իր հերթին էդ թաքուն ծխող մեծերից թաքուն չի ծխի։ Ու արդյունքում կունենանք կեղծ արժեքների վրա հիմնված հասարակություն, ինչը և ունենք։

Խի ես բարոյականության անուն տվեցի?
Չէ, բարոյականության անուն չտվեցիր, ազգային արժեքների անուն տվեցիր, իսկ իմ ընկալմամբ ցանկացած արժեք նախ և առաջ բարոյականության վրա պիտի հինված լինի, անկախ նրանից՝ ազգային է, համամարդկային, թե անձնական։ Ու եթե բարոյականությանը հակասում է, ուրեմն, համենայնդեպս, ինձ համար դա արժեք չի, կարծում եմ՝ մոլությունից ու շեղումներից զերծ ցանկացած մարդու համար էլ պիտի որ այդպես լինի։