User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ինչ-որ մեկը նկատողություն է ստանում օֆֆտոպի համար

Քվեարկողներ
24. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հա ի՞նչ

    3 12.50%
  • Տղայա, բա մի հատ օֆֆտոպ չանի՞

    0 0%
  • Խախտողը պետք է պատժվի (вор должен сидеть в тюрьме)

    9 37.50%
  • Չեմ կարծում, որ հնարավոր է անհատի մասին կարծիք ձևավորել հիմնվելով դրա վրա

    2 8.33%
  • Մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից

    3 12.50%
  • Մոդեռատորները CIA վարձկաններ են և ուզում են մեզ ոչնչացնել

    7 29.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    "Ակումբը և Մենք" ակցիայի շրջանակներում բացում եմ այս հարցումը

    Ինչպե՞ս եք վերաբերվում երբ ինչ-որ մեկը նկատողություն է ստանում օֆֆտոպի համար


    Հ.Գ.
    Երեկ ստացա , ու մտածեցի արդյոք ակումբցիք ինչպես են վերաբերվում դրան, նկատի ունեմ արդյո՞ք պատժամիջոցը աշխատում է, թե բերում է կողմնակի եզրակացությունների չկապված դրա հիմնական նպատակի հետ:

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Հարգելի Գլոբալ Հայացք,

    Իսկ դուք ինչպես եք վերաբերվում անիմաստ թեմաներին ու հիմար հարցումներին?
    I may be paranoid but no android!

  3. #3
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գլոբալ Հայացք,

    Իսկ դուք ինչպես եք վերաբերվում անիմաստ թեմաներին ու հիմար հարցումներին?


    Ձեր հարցը կարդացի, ու հասկացա, որ բավականին հանդուրժողաբար

  4. #4
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գլոբալ Հայացք,

    Իսկ դուք ինչպես եք վերաբերվում անիմաստ թեմաներին ու հիմար հարցումներին?
    Հայկ ? Հիմա մարդ է թեմա է բացել... Ինչ է խանգարում... քվիարկի դու էլ..

    Ես քվիարկել եմ առաջին տարբերակին...
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Հարը պարզ է: Նախ փորձեմ հարցին մոտենալ որպես ղեկավարման անդամ հետո նոր, որպես սովորական ակումբի անդամ:
    Լինելով այն մարդկանցից մեկը, որ կուզենայի «ԴԱՐ» ակումբը այնքան բարձր մակարդակի լիներ, որ ցանկացած հայերեն տառաճանաչ մարդ մտնի ակումբ ու բավարարված՝ ինֆորմացիա քաղաք դուրս գա: Իսկ եթե թեմաների մեջ լինում են թեմայից դուրս գրառումներ կամ այսպես կոչված օֆֆտոպներ (off+topic = թեմայից դուրս), բնական է, որ ո՛չ ղեկավարությանը և ո՛չ էլ այլ ընթերցողին դուր չի գա, քանի որ նման գրառումները խաթանում են ընթերցողի հետաքրքրությունը տվյալ թեմայի վերաբերյալ: Ուստի ակումբի ցանկացած ղեկավար այդ «թեմայից դուրս գրառումները» ջնջում է և տալիս նկատողություն այդ խախտման համար, որ այլևս նման սխալ կրկնվելուց նախևառաջ մտածեն, որ կարող է տունգանվեն:
    Բոլոր քաղաքակրթություններում էլ կա այսպիսի համակարգեր, օրինակ բերեմ ճանապարհատրանսպորտային խախտումները: Վարորդը խախտում է կանոնները, ստանում է տուգանք: Այդ նույն խախտումը անում է ևս մի քանի անգամ և վարորդական իրավունքը իրավապահները ձեռքից վերձնում են: Այս նույն պրոցեսը կատարվում է ակումբում: Եթե տվյալ անդամը խախտել է այնքան, որ խախտման միավորները 100-ից անցել են, ապա դրվում է արգելափակելու քննարկում, որից հետո որոշվում է տվյալ անդամին ընդմիշտ արգելափակեն, թե՞ ժամանակավոր՝ որպես պատիժ:

    Հիմա անդրադառնամ որպես սովորական անդամ, այսինքն ոչինչով չտարբերվեմ Գլոբալ Հայացքից:
    Իմ կարծիքով օֆֆտոպելու պահին դու շատ լավ ես գիտակցում, որ դա անում ես: Գուցե այդ պահին միտումնավոր չէ, բայց հետո նախորդ գրառումները կարդալուց հետո, երբ քո գրառումն ես կարդում զգում ես, որ թեմայից բավական հեռացել ես և դա մոդերատորներին դուր չի գա: Հնարավոր է, որ ներվես, եթե ընդունես սխալդ ու ներողություն խնդրելով խոստանաս, որ հետագայում կաշխատես նման բան չկրկնել:
    Ինձ տհաճ է, երբ կադում եմ ինչ-որ մի թեմա ու հանկարծ այդ թեմայից շեղվում են ու սկսում են անձնական հարցեր քննարկել (քաղաքականություն բաժնում շատ եմ հանդիպում):

    Եվ վերջում ուզում եմ ասել, որ օֆֆտոպ անել պատվավոր չէ ցանկացած լուրջ ֆորումցու համար: Եվ եթե ինչ-որ մեկը գրանցվել է ակումբ և իրեն լուրջ չի պահում՝ ջրիկ, թեթև սոլիկ բաներ է անում, ապա բոլորովին վիրավորվելու տեղ չունի, երբ օֆֆտոպի համար նկատողություն է ստանում:

    Ինձ թվում է թեման շարունակելու կարիգ չկա, սակայն ես դեռ որոշ ժամանակ էլ բաց կթողնեմ, հետո երևի կփակեմ:

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Ես մտածում եմ, որ ամեն օֆֆտոպի համար 5 միավորը շատ քիչ է, բացատրեմ..
    100 միավորին հասնելու համար պետք է 20 հատ նկատողություն ստանալ 1-2 ամսում... իմ կարծիքով դժվար թե այդպիսի բան պատահի, ստացվում ա, որ մարդ կարա 15 հատ նկատողություն ստանա և մեկ է, վերջում մնա 0 տուգանային միավորներով:
    Իմ կարծիքով, լավ կլիներ, եթե մոդերատորները տուգանային միավորը որոշեին նայելով թե մինչև այդ տվյալ մարդը նկատողություն ստացել է օֆֆտոպի համար: Այսինքն սկզբից 5 միավոր, հետո 10, հետո 15.. այդպես ֆորումի անդամները կխուսափեն օֆֆտոպները շարունակելուց

  7. #7
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    քաղաքացի՛, ձեզ հարց ունեմ
    Ի՞նչ է նշանակում, որ որոշում եք "երևի կփակեմ", այսի՞նք

    firewa՛ll, չե՞ք զգում, որ թեմայից ահագին շեղվել եք
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    քանի որ նման գրառումները խաթանում են ընթերցողի հետաքրքրությունը տվյալ թեմայի վերաբերյալ:
    Թենայի շուրջ
    Եթե լավ չի հասկացվել, հարցը հետևյալն է, երբ իմանում եք/տեսնում եք, որ ինչ-որ անդամ ստացել է նկատողություն, թեկուզ պարտադիր էլ չի ինչի համար, բայց ասենք թեմայից դուրս լինելու համար (օֆֆտոպի), ի՞նչ եք մտածում, կամ չեք մտածում, այսինքն ինչպիսին է ձեր վերաբերմունքը:

    Այսինքն, կարող է մեկը նայում ասումա, "վայ ինչ վատ մարդ է ինքը խախտել է կանոնադրությունը, պետք է ավելի խիստ պատժել նմանօրինակ արարքները", կամ "կարգին տղա յա արա ճիշտ ա արել տենց էլ պետք ա թող էտ մոդեռնեռը աշխատեն"


    քաղաքացի՛, կարծում եմ, որ ձեր գռարումը շատ քիչ կամ ընդհանրապես կապված չէր այս հարցի հետ, քանի որ դուք գրել եք
    1.ինչու պետք է պատժել
    2.ինչու չպետք է օֆֆտոպել
    3.դա վատ է և ինչ անել եթե խախտել ես

    փաստորեն այդ կետերից ոչ մեկում չկար իմ կողմից առաջադրված հարցի պատասխանը, ասյինքն դուք թեմայից դո՞ւրս եք

    Ոչ մի անձնական բան

    Հ.Գ.
    Ընդհանրապե կարծում էի, որ թեման ավելի թեթև հունով կգնա, բայց կարծես թե ցավոտ թեմա է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 29.07.2017, 19:44
  2. Ինչպե՞ս եք վերաբերվում տղա «փախցնելուն»
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2010, 23:30
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգակցական կապերով ամուսնություններին
    Հեղինակ՝ Gexeckuhi, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 17.09.2009, 14:43
  4. Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 11:48
  5. Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •