User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ինչ-որ մեկը նկատողություն է ստանում օֆֆտոպի համար

Քվեարկողներ
24. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հա ի՞նչ

    3 12.50%
  • Տղայա, բա մի հատ օֆֆտոպ չանի՞

    0 0%
  • Խախտողը պետք է պատժվի (вор должен сидеть в тюрьме)

    9 37.50%
  • Չեմ կարծում, որ հնարավոր է անհատի մասին կարծիք ձևավորել հիմնվելով դրա վրա

    2 8.33%
  • Մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից

    3 12.50%
  • Մոդեռատորները CIA վարձկաններ են և ուզում են մեզ ոչնչացնել

    7 29.17%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

  1. #16
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Քանի որ սովորական անդամների ստացած նկատողությունները տեսնում են միայն մոդերատորները և ադմինիստրատորները, ապա միայն նրանք կարող են ինչ-որ կերպ վերաբերվել նկատողություներին, չնայած որ վերաբերվել բառը մի փոքր չեմ հավանում
    Օֆֆտոպի համար ստացած մեկ, կամ լավագույն դեպքում երկրորդ նկատողությունը երբևէ հիմք չի լինի, որ դիմացինի մասին վատ կարծիք կազմեմ՝ մտածելով, որ անլուրջ է, իսկ այ եթե նկատողությունները կրեն շարունակական բնույթ,…
    Հիմա սովորական անդամների տեսանկյունից ասեմ Չնայած որ նրանք նկատողությունը չեն տեսնում, բայց նրանք ունեն բոլոր հնարավորությունները՝ կարդալու դիմացինի օֆֆտոպը բավականին լուրջ թեմայում ու որոշակի կարծիք կազմելու, քանի դեռ մոդեռատորները այն չեն խմբագրել կամ ջնջել, ըստ այդմ էլ՝ մտահոգվելու առիթ պետք է տա ոչ թե նկատողությունը, այլ գրառումը
    Գրառում անելուց հետո մինչ պատասխանելը պետք է մեկ անգամ ևս ուշադիր կարդալ գրածդ միտքը սկզբից մինչև վերջ, ինչպես կկարդայիր ուրիշի գրառումը, եթե համարես նորմալ, ապա նոր սեղմիր պատասխանել կոճակը: Ես այսպես եմ անում
    Վերջին խմբագրող՝ Selene: 22.04.2008, 23:18:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  2. #17
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    քաղաքացի՛, կարծում եմ, որ ձեր գռարումը շատ քիչ կամ ընդհանրապես կապված չէր այս հարցի հետ, քանի որ դուք գրել եք
    1.ինչու պետք է պատժել
    2.ինչու չպետք է օֆֆտոպել
    3.դա վատ է և ինչ անել եթե խախտել ես

    փաստորեն այդ կետերից ոչ մեկում չկար իմ կողմից առաջադրված հարցի պատասխանը, ասյինքն դուք թեմայից դո՞ւրս եք

    Ոչ մի անձնական բան

    Հ.Գ.
    Ընդհանրապե կարծում էի, որ թեման ավելի թեթև հունով կգնա, բայց կարծես թե ցավոտ թեմա է:
    Թեմային վերաբերվել եմ ավելի լուրջ, քան թեմայի հեղինակը կմտածեր այն բացելուց առաջ: Ցավոտ թեմա չէ, այլ ցանկանում եմ լուրջ մոտենալ ձեր հարցերին: Սակայն տեսնում եմ, որ հարցման մեջ բավականին անիմաստ տարբերակներ կան, որը ինձ ստիպում է այլևս թեմային լուրջ չվերաբերվել:
    Շնորհակալություն:

  3. #18
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչպե՞ս եք վերաբերվում օֆֆտոպի համար նկատողությանը

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հարցը կարծում եմ կարևոր ու հետաքրքրիր է, քանի որ, եթե ձեր ասած 80% ը ստանում են այդ նկատողությունը (ոմանք նույնիսկ բազմիցս) ուրեմն վերաբերմունքը Մեր Ակումբին, նրա կանոնադրությանը և պատժամիջոցներին այնպիսին չի, ինչպիսին պետք է, որ լիներ, իսկ դա վստահ եմ, մեզնից ոչ մեկին չպիտի ուրախացնի
    Հա, ցավալի է, որ հայերն ընդհանրապես շատ անկարգապահ են, չեն հարգում օրենքները։ Սա մեր ազգի լուրջ հիվանդություններից մեկն է, ու հույս ունեմ, որ մի օր կհաղթահարենք այն։
    Ակումբի կանոնները Ակումբի անդամներին տանջելու համար չեն ստեղծվել։ Դրանք ստեղծվել են Ակումբում քննարկումները ահնրաժեշտ մակարդակի վրա պահելու համար։ Էդ կանոններից յուրաքանչյուրը հստակ հիմնավորում ունի։
    Եթե էդ կանոնները չլինեին, ու ադմինիստրացիան սեփական նյարդերի ու ժամանակի հաշվին չհետևեր դրանց պահպանմանը, ապա համոզված եղեք, որ Ակումբը մի քանի օրում նենց աղբանոցի կվերածվեր, որ էլի մտնելու ցանկություն դժվար թե ունենայիք։
    Այնպես որ, ակումբի կանոնադրության ցանկացած խախտում նախ և առաջ անհարգալից վերաբերմունք եմ համարում ակումբի մյուս անդամների նկատմամբ, անշնորհակալ վերաբերմունք Ձեզ հյուրընկալող, Ձեզ համար շփման միջավայր ապահովող Ակումբի ու նրա կազմակերպիչների նկատմամբ։

    Ինչ վերաբերում է նկատողությունների ու պատժամիջոցների էֆեկտիվությանը, իհարկե, իդեալական չի, թերություններ կան ու գուցե կարելի է բարեփոխել։ Ընդհանրապես Ակումբի ադմինիստրացիան միշտ էլ շարունակում է թերությունները հայտնաբերելու ու Ակումբի կյանքի կազմակերպումը կատարելագործելու ուղիներ փնտրել։
    Բայց ճիշտ չի լինի ասել, թե այդ նկատողությունները չեն ծառայում իրենց նպատակին։ Լա՜վ էլ ազդում են։ Նորից եմ ասում՝ եթե դրանք չգործեին, Ակումբը մի քանի օրում աղբանոցի կվերածվեր։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 23.04.2008, 02:38:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգայնականությանը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 29.07.2017, 19:44
  2. Ինչպե՞ս եք վերաբերվում տղա «փախցնելուն»
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2010, 23:30
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում ազգակցական կապերով ամուսնություններին
    Հեղինակ՝ Gexeckuhi, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 42
    Վերջինը: 17.09.2009, 14:43
  4. Ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլությանը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 11:48
  5. Ինչպե՞ս եք վերաբերվում Crack-երին
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2007, 18:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •