User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում "եղեռն գնացողներին"

Քվեարկողներ
22. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ներվայնանում եմ, բայց ի՞նչ անեմ

    11 50.00%
  • թքաց ունեմ, անտարբեր եմ

    0 0%
  • լեզվական խնդիր է

    5 22.73%
  • հա ես էլ մեկ մեկ տենց ասում

    3 13.64%
  • <այլ տարբերակ> (կանոնադրական)

    3 13.64%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: «Եղեռն գնացողները»

  1. #1
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ «Եղեռն գնացողները»

    Հարց՝ ինչպես եք վերաբերվում նրանց, որ ասում են "գնանք Եղեռն",

    և ավելի մանր հարցեր՝
    Ի՞նչ անել և ինչպե՞ս վերաբերվել նրանց, որ գնում են ծիծեռնակաբերդ ճանապարհին սեմչկա չռթելու, խժալու, բիլիարդնոցում մի քիչ լրվելու ու չգիտեմ էլ ինչ անվայել զբաղմունքով զբաղվելու, պարդադիր տարբեր այդ օրվա (24.04) խորհրդից:

    Էրեկ արդեն սկսվեց ամեն կողմից այդ "եղեռն գնացողների" տարափը, և նյարդերը (իմ նյարդերը) հիշելով, որ այդ նույն և իրենց շատ նման մարդիկ արդեն որերորդ տարին է ինչ "գնում են եղեռն" և մնում է միայն ներվայնանալ, կամ թքած ունենալ, կամ աշխատել գնալ ծիծեռնակաբերդ առավոտ շուտ կամ ուշ երեկոյան, կամ հաջորդ օրը (երևի հենց սա) , քաջ գիտակցելով, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում:

    Ու մի Գլոբալ հարց (դե վայել չէր ինձ այդպիսի հարցեր չտալը)

    Ես ինչպե՞ս գտնեմ քեզ վաղեմի երազ,
    Քե՛զ, որ վեր ես միորյա կարծիքներից,
    Երբ դեմքերն են բոլորի փակված
    Նույն նկարներով ավատարներին:

    Հ.Գ.
    Ահա այսպիսի խառը ու գլոբալ հարցեր ձեզ, սիրելի ակումբցինե՛ր:

  2. #2
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Հույս ունեմ որ ես էլ եմ սիրելի , . . . ակումբցի
    Պատասխան՝ վատ
    լայկոսի լսարանում եմ կարողա՞ գաս 22.04.08 մարդ էս էլի
    ամսի 24 ին ինչ էք անում՞ , էկեք խմենք, սգանք կամ զգանք
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Սա ընդհամենը մեկն է այն դրսևորումներից, որոնցով բնորոշվում է ազգային դաստիարակությունն ու կուլտուրան։ Ընդհանուր առմամբ որևէ ազգի մասին կարելի է կարծիք կազմել քայլելով այդ ազգի քաղաքակրթության կենտրոն հանդիսացող քաղաքի կենտրոնական փողոցներով ու ուշադիր հետևելով այդ ազգի ներկայացուցիչների վարքին, շարժուձևին… իհարկե մի ինչ–որ միջինացված կարծիք այնուամենայնիվ կկազմվի, գուցե թռուցիկ, բայց արմատներ տվող կարծիք։ Կարծում եմ ավելի լավ է ունենալ ժողավրդական կուլտուրայի ու գիտակցության ընդհանուր բարձր մակարդակ, քան ունենալ ամենապայծառ բայց հատուկենտ տաղանդներ՝ ցածր մակարդակի մեծամասնության մեջ։
    Դրա համար պետք է իսկապես անցնել երկրորդ՝ գլոբալ հարցին
    Ինչ վերաբերում է «եղեռն գնացողներին», ապա հարցը գուցե ավելի խորքայի՞ն է։ Կան ավելի զուսպ մարդիկ, որոնք թեթևսոլիկ հագուկապով, գռեհիկ շարժուձևով ու արևածաղիկ չրթելով գուցե աչքի չեն ընկնում, սակայն նկատվում են բռնազբոս ձևականության նշաններ։ Սա արդեն ուրիշ թեմա է, որը կոչվում է «ձևականությունները մեր կյանքում, ազգային և համաշխարհային ձևականություններ»։
    Si vis pacem, para bellum

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    անտարբեր եմ
    ուղղակի կարճ տենց են ասում
    կարևորը իրանց ասածը տենց չհասկանան
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Ես էլ թեման մտնում եմ ու մտածում, թե ինչպես ձևակերպեմ՝ խնդրում եմ ուղղել վերնագրում արված սխալը...

    շատ-շատ զայրանում եմ, երբ էսպես են ասում... կատաղում եմ, երբ մԷծահասակներն են էսպես ասում... բա որ ուսուցիչնե՜րը...

    դե, իսկ Ծիծեռնակաբերդի ճանապարհին մարդկանց պահվածքը նրանց անձնագրից էլ լավ անձը հաստատող փաստաթուղթ է: անցած տարի ջահերով երթի հետ գնացի, շատ լավ էր՝ և՛ լավ բարձր ազգային ոգի կար էրեխեքի մեջ, և՛ ընկերներով էինք, ետ գալիս էլ փորձում էինք մեր իմացած ժողովրդական-ազգային-ազատագրական երգերը հիշել (ինչը էդքան էլ լավ չէր ստացվում )...
    ...Ծիծեռնակաբերդ կատարած ամենաազդեցիկ ու հիշվող այցելությունը (իսկ այցելություններ շատ են եղել՝ դպրոցին մոտ էր) եղել է սփյուռքահայ երիտասարդների հետ... հատկապես սիրիահայ էրեխեքը էնպես լավ ասմունքում ու երգում էին, էնպես ոգևորված էին, ձայները խորհրդավոր արձագանքում էին սյուների մեջ, մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ... թե չէ ամեն ապրիլի 24-ին մոտենում ես կրակին, ուզում ես արագ դնել ծաղիկն ու փախչել, էնպիսի աղմուկ ու հրմշտոց է լինում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Ես արդեն 6-7 տարի անընդմեջ ամեն ապրիլի 24-ին գնում եմ Ծիծեռնակաբերդ, բայց համատարած նման երևույթ չեմ տեսել: Իհարկե, բազմության մեջ կան բացառություններ, բայց հարյուրավոր մարդկանց մեջ մի տաս քսան "եղեռն գնացողներ" էդքան էլ սարսափելի չէ: Ապրիլի 24-ին ամենաշատը զարմանում և հիանում եմ այն բանի վրա, որ հայերը կարողանում են հերթ կանգնել ու սպասել մինչև հուշահամալիրում ծաղիկ դնելու իրենց հերթը գա.... Այ որ ուրիշ տեղերում էլ հայերը այսքան համբերատար լինեին, ամեն ինչ լավ կլիներ
    I may be paranoid but no android!

  7. #7
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    36
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    ...թե չէ ամեն ապրիլի 24-ին մոտենում ես կրակին, ուզում ես արագ դնել ծաղիկն ու փախչել, էնպիսի աղմուկ ու հրմշտոց է լինում :
    Անցած տարի ջահերով երթի հետ գնացի, շատ լավ էր՝ և՛ լավ բարձր ազգային ոգի կար էրեխեքի մեջ, և՛ ընկերներով էինք, ետ գալիս էլ փորձում էինք մեր իմացած ժողովրդական-ազգային-ազատագրական երգերը հիշել
    Ձնծաղիկ ջան ,2 հարց ունեմ քեզ ու բոլորին:

    հարց 1:Ծիծեռնակաբերդ գնալով դուք ձեր հարգանքի տուրքն եք մատուցում այդ անմեղ զոհերին:Բայց ինչ անպայման է հենց միայն ապրիլի 24ին մատուցեք այն:Կարող է եթե հունիսի 5ին այցելեք ծիծեռնակաբերդ այդ նույն նպատակով զոհերը ձեր հարգանքի նշանը չընդունեն?Ինչու ենք ազգովի այդ որը քցվում այնտեղ չեմ հասկանում:

    հարց 2:Չեք կարծում որ այդ երթը պետք է անցներ հնարավորինս լուռ, առանց ժխոռի այլ ոչ թե գոռում-գոչյուններով և ձևական(հեռուստատեսության համար) ճանաչման կոչերով?

    հ.գ.Ափսոս տեղափոխվեց հոգեբ. բաժնից:
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

  8. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ ջան ,2 հարց ունեմ քեզ ու բոլորին:

    հարց 1:Ծիծեռնակաբերդ գնալով դուք ձեր հարգանքի տուրքն եք մատուցում այդ անմեղ զոհերին:Բայց ինչ անպայման է հենց միայն ապրիլի 24ին մատուցեք այն:Կարող է եթե հունիսի 5ին այցելեք ծիծեռնակաբերդ այդ նույն նպատակով զոհերը ձեր հարգանքի նշանը չընդունեն?Ինչու ենք ազգովի այդ որը քցվում այնտեղ չեմ հասկանում:
    Իսկ ինչից որոշեցիր որ մյուս օրերին մարդիկ չեն այցելում Ծիծեռնակաբերդ? Ես տարին մի քանի անգամ այցելում եմ սովորաբար արտասահմանցի հյուրերի հետ, երբեմն էլ մենակ: Իսկ ապրիլի 24-ին բոլորն են պարտավոր այցելել Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին մի պարզ պատճառով, ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Սա նույնիսկ քննարկման առարկա չէ...

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    հարց 2:Չեք կարծում որ այդ երթը պետք է անցներ հնարավորինս լուռ, առանց ժխոռի այլ ոչ թե գոռում-գոչյուններով և ձևական(հեռուստատեսության համար) ճանաչման կոչերով?

    հ.գ.Ափսոս տեղափոխվեց հոգեբ. բաժնից:
    Որտեղ մարդկային բազմություն, այնտեղ էլ ժխոր, ուրիշ ձև հնարավոր չէ: Իսկ ինչ պարտադիր է, որ երթը ընթանա բացարձակ լռությամբ?
    I may be paranoid but no android!

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Եղեռն գնացողները»

    Ես էլ թեմայից վերնագիրը տեսնելով՝ կարծեցի, թե արդեն սովորական դարձած հերթական սխալմունք է վերնագրի «եղեռն» բառը, արդեն ուզում էր ուղղել, դարձնել «Ծիծեռնակաբերդ»։

    «Եղեռն գնալուն» դեռ սովորել ենք, ոչինչ, բա որ նմանատիպ խոսակցություններ էլ են լինում.
    – Ապե, վաղը ի՞նչ ես անում։
    – Ոշիբան, ապե, խի՞, ի՞նշ կա որ։
    – Հեչ, որ պարապ ես, ասում էի՝ վաղը իրար հետ գնանք եղեռն անենք։


    Բա, այսպիսի դեպքեր էլ են պատահում, այնպես որ «Եղեռն գնացողների կողքին» տեղին է հիշել նաև «Եղեռն անողներին»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Մեջբերում Հետաքրքրասեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ ջան ,2 հարց ունեմ քեզ ու բոլորին:

    հարց 1:Ծիծեռնակաբերդ գնալով դուք ձեր հարգանքի տուրքն եք մատուցում այդ անմեղ զոհերին:Բայց ինչ անպայման է հենց միայն ապրիլի 24ին մատուցեք այն:Կարող է եթե հունիսի 5ին այցելեք ծիծեռնակաբերդ այդ նույն նպատակով զոհերը ձեր հարգանքի նշանը չընդունեն?Ինչու ենք ազգովի այդ որը քցվում այնտեղ չեմ հասկանում:
    նախ կպատասխանեմ հարցով` ինչու՞ ենք Ամանորը նշում հունվարի մեկին, Անկախության օրը սեպտեմբերի 21-ին, մարդկանց ծննդյան ու մահվան օրերը` տարվա որոշակի օրերի... ներիր օրինակիս համար, բայց դուրդ կգա՞, որ մեկը, ով ոչ հեռու է քեզնից, ոչ էլ սոցիալապես անապահով, ծննդյանդ նվերը բերի 4-5 ամիս ուշացած, չէ` չէ՞: Ուրիշ բան, եթե 4-5 ամիս անց մի նոր նվեր բերի, բայց դա արդեն ծննդյան չի լինի, այլ ավելի անձնական մի բան, իսկ ծննդյան նվերը բերում են հենց տվյալ օրը (դե, 1-2 օր +/-):
    Ապրիլի 24-ն է եղեռնի զոհերի հիշատակի օրը: Կասես` ցեղասպանությունը մի օրում չի եղել. համաձայն եմ, այն տեևել է տասնամյակներ, տարին` 365 օր, ԲԱՅՑ դա հո չի՞ նշանակում, որ ցեղասպանությունը օրացույցում հիշատակի` պետականորեն հայտարարված օր չի ունենալու: Իսկ ապրիլի 24-ին է, որովհետև 1915թվականի այդ օրն են դաժանաբար սպանվել Արևմտյան Հայաստանի հայ մտավորականների մեծ մասը: Իսկ թե ով երբ է գնում, դա արդեն խիստ սուբյեկտիվ հարց է, ինքս չեմ էլ հասցնում բարեկամներիս այցելել, ինչը, ամեն դեպքում, ավելի առաջնային է...

    Հ.Գ. օրինակս, հույս ունեմ, սխալ ու վիրավորական չի ընկալվի էս կոնտեքստում...

    հարց 2:Չեք կարծում որ այդ երթը պետք է անցներ հնարավորինս լուռ, առանց ժխոռի այլ ոչ թե գոռում-գոչյուններով և ձևական(հեռուստատեսության համար) ճանաչման կոչերով?
    կարծում եմ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 22.04.2008, 22:25:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Եղեռն գնացողները»

    Հա նման արտահայտություններից մեկ-մեկ ուզում եմ ինքնահրկիզվեմ
    Սկզբում պարզեցինք, որ Դանիան էդ նույն Գերմանիանա ուղղակի գերմաներեն , ու Կոպենհագենն էլ Գերմանիայի գյուղերիցա էսօր էլ "Վաղը եղեռն գնալու ես"-ի պատասխանից, որ "Եղեռն չի Ծիծեռնակաբերդա" ստացա ամենաաննորմալ պատասխանը "Էս կյանքում ամեն ինչ հնարավորա"

    Դե եկ մարդ Ասրծո ու մի խենթանա...

  12. #12
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    36
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրիլի 24-ն է եղեռնի զոհերի հիշատակի օրը: Կասես` ցեղասպանությունը մի օրում չի եղել. համաձայն եմ, այն տեևել է տասնամյակներ, տարին` 365 օր, ԲԱՅՑ դա հո չի՞ նշանակում, որ ցեղասպանությունը օրացույցում հիշատակի` պետականորեն հայտարարված օր չի ունենալու: Իսկ ապրիլի 24-ին է, որովհետև 1915թվականի այդ օրն են դաժանաբար սպանվել Արևմտյան Հայաստանի հայ մտավորականների մեծ մասը: Իսկ թե ով երբ է գնում, դա արդեն խիստ սուբյեկտիվ հարց է, ինքս չեմ էլ հասցնում բարեկամներիս այցելել, ինչը, ամեն դեպքում, ավելի առաջնային է...
    Ես հասկացա դու ինչ ի նկատի ունես ու դու էլ աչքիս հասկացար ես ինչ ի նկատի ունեմ....Պարզապես ինձ դուր չի գալիս այն հանգամանքը, որ 100տ տատիներ ու պապիներ ետ շոքին ու ետ հերթերի մեջ իրենց տանջում են , մենակ նրա համար որ հենց պետականորեն հայտարարված օրը իրենցը հարգանքը ցուցաբերեն: Ընդհանրապես ետ պետ. հայտ. օրը նենցա հնչում ոնց որ "եսօր գործի չգաս կգնաս ծաղիկ կդնես արաաա..."(կներես եթե շատ կոպիտ ասեցի):Ոնց բացատրեմ որ ինձ ճիշտ հասկանաք:Լավ երեվի չեմ կարա... անցած լինի....

    Հ.Գ. օրինակս, հույս ունեմ, սխալ ու վիրավորական չի ընկալվի...
    Ես մինիմում 2 հոգու գիտեմ որ սխալ ու վիրավորական չի ընկալել, իսկ ով որ սխալ ա ընկալել թող "գնա եղեռն":
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

  13. #13
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    հավայի բառերից կախվելա, ավելի շատ պետքա նեռվայնանալ որ դրանից մեկ մեկ նեռվայնանում են էն մարդիկ որոնք ընդհարպաես չեն էլ գնում Ծիծեռնակաբերդ…
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #14
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    "Scramers"՛ի ազդեցության տակ եմ, կհասկանաք:

    Այսոր նայում էինք (նկատի ունեմ ոչ միայն հայերին, այլ նաև, մասնավորապես, ակումբցիներին) ու կարծես թե հասկացա Հետաքրքրասերի ասածը:

    Այսուհետ ֆիլմի մասին չեմ խոսում՝ այլ ֆիլմը դիտելու մասին, որ հանկարծ օֆֆտոպ չստացվի

    Ոնց բացատրեմ որ ինձ ճիշտ հասկանաք: Լավ երեվի չեմ կարա... անցած լինի....
    Այ տեսե՛ք, մի խումբ, մեծ խումբ երիտասարդներ հավաքվել են Հայաստանի մայրաքաղաքի փողոցներից մեկում ու նայում են այդ ֆիլմը, մանավանդ տրամադրում էր բաց դուռը ու պատուհանը (դրսի երաժշտությունը ).
    այդ դիտումը, ոնց ասեմ, "հենց-նենց" չի, նրանք (մենք) գիտակցում, ըմբռնում, վերջապես, զգում են ինչ-որ բան, որը ստիպել է գալ այդտեղ, ու դա, կուզենայի հավատալ, պետական օրը չէ:

    Բայց մտածեցի էդքանը քիչ ա ա՜խր, այ, օրինակ, եթե ողջ քաղաքը թնդար ու երգեր (լավ կլիներ System), եթե շենքերի պատերին ասենք լինեին դրոշներ կամ գուցե նույնիսկ մեծ էկրաններով ցույց տային, թեկուզ նույն "Screamers"-ը: Ու այդ ամենը ոչ թե պետական այլ մեր՝ ամենմեկյան© , բայց ես էլ դեռ չեմ անում այդպիսի բաներ :

    Հիմա պետական-չպետականի վերաբերյալ
    Կարծում եմ (կարդալ՝ վստահ եմ) ահա թե ինչ նկատի ուներ Հետաքրքրասերը
    (մի քիչ համեմել եմ իմ մտքերով)

    Այո՛, մենք պետք է ունենանք ՄԵԿ օր, ՆՈՒՅՆ օրը, ԲՈԼՈՐԻՍ համար նշելու, հիշելու, ու գոռալու (դե հասկանալի ա, նկատի ունեմ "scream" )
    Բայց, այդ օրվա պետական ու միայն ըստ դրա էլ համընդհանուր լինելը, կարծիք են ստեղծում ոմանց մոտ (ասենք թեկուզ Իմ ու Հետաքրքրասերի), որ "կգնաս ծաղիկ կդնես արաաա...":
    Այդ oրը, թեկուզ նույն 24.04-ը պետք է նշվի և հիշվի խոռը գիտակցմամբ, ոչ թե որովհետև պտի աշխարհին ցույց տանք, որ քայլում ենք ու թքաց, որ 50ցենտի տակ:

    Ասածս ինչ ա, շնչահեղձ է անում մթնոլորտում անհրաժեշտ գիտակցության պակասը, այն դեպքում, երբ աչք է ծակում ձևականությունը: ©

    Ու նորից ձեզ հարցնում եմ՝
    Ես ինչպե՞ս գտնեմ քեզ վաղեմի երազ,
    Քե՛զ, որ վեր ես միորյա կարծիքներից,
    Երբ դեմքերն են բոլորի փակված
    Նույն նկարներով ավատարներին:
    Հա մեկ էլ, ՆԱՄ-ից քայլում էինք, այդ ողջ մթնոլորտի ազդդեցության տակ, ու արի ու տես հրապարակում քեփ ու ուրախություն, կարծես հիմա մի ինչ-որ ուրիշ ազգ է մասնակցում/ելու ջահերով երթին ու հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

    Երևի շատ լուրջ եմ, հա՞, դե ներող կլինեք:

    Հ.Գ.
    Շատ ստացվեց: Մեկ ա մենակ թավն են կարդում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •