Ես էլ թեման մտնում եմ ու մտածում, թե ինչպես ձևակերպեմ՝ խնդրում եմ ուղղել վերնագրում արված սխալը...
շատ-շատ զայրանում եմ, երբ էսպես են ասում... կատաղում եմ, երբ մԷծահասակներն են էսպես ասում... բա որ ուսուցիչնե՜րը...
դե, իսկ Ծիծեռնակաբերդի ճանապարհին մարդկանց պահվածքը նրանց անձնագրից էլ լավ անձը հաստատող փաստաթուղթ է: անցած տարի ջահերով երթի հետ գնացի, շատ լավ էր՝ և՛ լավ բարձր ազգային ոգի կար էրեխեքի մեջ, և՛ ընկերներով էինք, ետ գալիս էլ փորձում էինք մեր իմացած ժողովրդական-ազգային-ազատագրական երգերը հիշել (ինչը էդքան էլ լավ չէր ստացվում)...
...Ծիծեռնակաբերդ կատարած ամենաազդեցիկ ու հիշվող այցելությունը (իսկ այցելություններ շատ են եղել՝ դպրոցին մոտ էր) եղել է սփյուռքահայ երիտասարդների հետ... հատկապես սիրիահայ էրեխեքը էնպես լավ ասմունքում ու երգում էին, էնպես ոգևորված էին, ձայները խորհրդավոր արձագանքում էին սյուների մեջ, մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ... թե չէ ամեն ապրիլի 24-ին մոտենում ես կրակին, ուզում ես արագ դնել ծաղիկն ու փախչել, էնպիսի աղմուկ ու հրմշտոց է լինում![]()
Էջանիշներ