Սա ընդհամենը մեկն է այն դրսևորումներից, որոնցով բնորոշվում է ազգային դաստիարակությունն ու կուլտուրան։ Ընդհանուր առմամբ որևէ ազգի մասին կարելի է կարծիք կազմել քայլելով այդ ազգի քաղաքակրթության կենտրոն հանդիսացող քաղաքի կենտրոնական փողոցներով ու ուշադիր հետևելով այդ ազգի ներկայացուցիչների վարքին, շարժուձևին… իհարկե մի ինչ–որ միջինացված կարծիք այնուամենայնիվ կկազմվի, գուցե թռուցիկ, բայց արմատներ տվող կարծիք։ Կարծում եմ ավելի լավ է ունենալ ժողավրդական կուլտուրայի ու գիտակցության ընդհանուր բարձր մակարդակ, քան ունենալ ամենապայծառ բայց հատուկենտ տաղանդներ՝ ցածր մակարդակի մեծամասնության մեջ։
Դրա համար պետք է իսկապես անցնել երկրորդ՝ գլոբալ հարցին![]()
Ինչ վերաբերում է «եղեռն գնացողներին», ապա հարցը գուցե ավելի խորքայի՞ն է։ Կան ավելի զուսպ մարդիկ, որոնք թեթևսոլիկ հագուկապով, գռեհիկ շարժուձևով ու արևածաղիկ չրթելով գուցե աչքի չեն ընկնում, սակայն նկատվում են բռնազբոս ձևականության նշաններ։ Սա արդեն ուրիշ թեմա է, որը կոչվում է «ձևականությունները մեր կյանքում, ազգային և համաշխարհային ձևականություններ»։![]()
Էջանիշներ