User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում "եղեռն գնացողներին"

Քվեարկողներ
22. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ներվայնանում եմ, բայց ի՞նչ անեմ

    11 50.00%
  • թքաց ունեմ, անտարբեր եմ

    0 0%
  • լեզվական խնդիր է

    5 22.73%
  • հա ես էլ մեկ մեկ տենց ասում

    3 13.64%
  • <այլ տարբերակ> (կանոնադրական)

    3 13.64%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: «Եղեռն գնացողները»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ «Եղեռն գնացողները»

    Հարց՝ ինչպես եք վերաբերվում նրանց, որ ասում են "գնանք Եղեռն",

    և ավելի մանր հարցեր՝
    Ի՞նչ անել և ինչպե՞ս վերաբերվել նրանց, որ գնում են ծիծեռնակաբերդ ճանապարհին սեմչկա չռթելու, խժալու, բիլիարդնոցում մի քիչ լրվելու ու չգիտեմ էլ ինչ անվայել զբաղմունքով զբաղվելու, պարդադիր տարբեր այդ օրվա (24.04) խորհրդից:

    Էրեկ արդեն սկսվեց ամեն կողմից այդ "եղեռն գնացողների" տարափը, և նյարդերը (իմ նյարդերը) հիշելով, որ այդ նույն և իրենց շատ նման մարդիկ արդեն որերորդ տարին է ինչ "գնում են եղեռն" և մնում է միայն ներվայնանալ, կամ թքած ունենալ, կամ աշխատել գնալ ծիծեռնակաբերդ առավոտ շուտ կամ ուշ երեկոյան, կամ հաջորդ օրը (երևի հենց սա) , քաջ գիտակցելով, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում:

    Ու մի Գլոբալ հարց (դե վայել չէր ինձ այդպիսի հարցեր չտալը)

    Ես ինչպե՞ս գտնեմ քեզ վաղեմի երազ,
    Քե՛զ, որ վեր ես միորյա կարծիքներից,
    Երբ դեմքերն են բոլորի փակված
    Նույն նկարներով ավատարներին:

    Հ.Գ.
    Ահա այսպիսի խառը ու գլոբալ հարցեր ձեզ, սիրելի ակումբցինե՛ր:

  2. #2
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Հույս ունեմ որ ես էլ եմ սիրելի , . . . ակումբցի
    Պատասխան՝ վատ
    լայկոսի լսարանում եմ կարողա՞ գաս 22.04.08 մարդ էս էլի
    ամսի 24 ին ինչ էք անում՞ , էկեք խմենք, սգանք կամ զգանք
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Սա ընդհամենը մեկն է այն դրսևորումներից, որոնցով բնորոշվում է ազգային դաստիարակությունն ու կուլտուրան։ Ընդհանուր առմամբ որևէ ազգի մասին կարելի է կարծիք կազմել քայլելով այդ ազգի քաղաքակրթության կենտրոն հանդիսացող քաղաքի կենտրոնական փողոցներով ու ուշադիր հետևելով այդ ազգի ներկայացուցիչների վարքին, շարժուձևին… իհարկե մի ինչ–որ միջինացված կարծիք այնուամենայնիվ կկազմվի, գուցե թռուցիկ, բայց արմատներ տվող կարծիք։ Կարծում եմ ավելի լավ է ունենալ ժողավրդական կուլտուրայի ու գիտակցության ընդհանուր բարձր մակարդակ, քան ունենալ ամենապայծառ բայց հատուկենտ տաղանդներ՝ ցածր մակարդակի մեծամասնության մեջ։
    Դրա համար պետք է իսկապես անցնել երկրորդ՝ գլոբալ հարցին
    Ինչ վերաբերում է «եղեռն գնացողներին», ապա հարցը գուցե ավելի խորքայի՞ն է։ Կան ավելի զուսպ մարդիկ, որոնք թեթևսոլիկ հագուկապով, գռեհիկ շարժուձևով ու արևածաղիկ չրթելով գուցե աչքի չեն ընկնում, սակայն նկատվում են բռնազբոս ձևականության նշաններ։ Սա արդեն ուրիշ թեմա է, որը կոչվում է «ձևականությունները մեր կյանքում, ազգային և համաշխարհային ձևականություններ»։
    Si vis pacem, para bellum

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    անտարբեր եմ
    ուղղակի կարճ տենց են ասում
    կարևորը իրանց ասածը տենց չհասկանան
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Ես էլ թեման մտնում եմ ու մտածում, թե ինչպես ձևակերպեմ՝ խնդրում եմ ուղղել վերնագրում արված սխալը...

    շատ-շատ զայրանում եմ, երբ էսպես են ասում... կատաղում եմ, երբ մԷծահասակներն են էսպես ասում... բա որ ուսուցիչնե՜րը...

    դե, իսկ Ծիծեռնակաբերդի ճանապարհին մարդկանց պահվածքը նրանց անձնագրից էլ լավ անձը հաստատող փաստաթուղթ է: անցած տարի ջահերով երթի հետ գնացի, շատ լավ էր՝ և՛ լավ բարձր ազգային ոգի կար էրեխեքի մեջ, և՛ ընկերներով էինք, ետ գալիս էլ փորձում էինք մեր իմացած ժողովրդական-ազգային-ազատագրական երգերը հիշել (ինչը էդքան էլ լավ չէր ստացվում )...
    ...Ծիծեռնակաբերդ կատարած ամենաազդեցիկ ու հիշվող այցելությունը (իսկ այցելություններ շատ են եղել՝ դպրոցին մոտ էր) եղել է սփյուռքահայ երիտասարդների հետ... հատկապես սիրիահայ էրեխեքը էնպես լավ ասմունքում ու երգում էին, էնպես ոգևորված էին, ձայները խորհրդավոր արձագանքում էին սյուների մեջ, մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ... թե չէ ամեն ապրիլի 24-ին մոտենում ես կրակին, ուզում ես արագ դնել ծաղիկն ու փախչել, էնպիսի աղմուկ ու հրմշտոց է լինում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    Ես արդեն 6-7 տարի անընդմեջ ամեն ապրիլի 24-ին գնում եմ Ծիծեռնակաբերդ, բայց համատարած նման երևույթ չեմ տեսել: Իհարկե, բազմության մեջ կան բացառություններ, բայց հարյուրավոր մարդկանց մեջ մի տաս քսան "եղեռն գնացողներ" էդքան էլ սարսափելի չէ: Ապրիլի 24-ին ամենաշատը զարմանում և հիանում եմ այն բանի վրա, որ հայերը կարողանում են հերթ կանգնել ու սպասել մինչև հուշահամալիրում ծաղիկ դնելու իրենց հերթը գա.... Այ որ ուրիշ տեղերում էլ հայերը այսքան համբերատար լինեին, ամեն ինչ լավ կլիներ
    I may be paranoid but no android!

  7. #7
    WORKING CLASS HERO
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Այստեղ
    Տարիք
    38
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եղեռն գնացողները

    ...թե չէ ամեն ապրիլի 24-ին մոտենում ես կրակին, ուզում ես արագ դնել ծաղիկն ու փախչել, էնպիսի աղմուկ ու հրմշտոց է լինում :
    Անցած տարի ջահերով երթի հետ գնացի, շատ լավ էր՝ և՛ լավ բարձր ազգային ոգի կար էրեխեքի մեջ, և՛ ընկերներով էինք, ետ գալիս էլ փորձում էինք մեր իմացած ժողովրդական-ազգային-ազատագրական երգերը հիշել
    Ձնծաղիկ ջան ,2 հարց ունեմ քեզ ու բոլորին:

    հարց 1:Ծիծեռնակաբերդ գնալով դուք ձեր հարգանքի տուրքն եք մատուցում այդ անմեղ զոհերին:Բայց ինչ անպայման է հենց միայն ապրիլի 24ին մատուցեք այն:Կարող է եթե հունիսի 5ին այցելեք ծիծեռնակաբերդ այդ նույն նպատակով զոհերը ձեր հարգանքի նշանը չընդունեն?Ինչու ենք ազգովի այդ որը քցվում այնտեղ չեմ հասկանում:

    հարց 2:Չեք կարծում որ այդ երթը պետք է անցներ հնարավորինս լուռ, առանց ժխոռի այլ ոչ թե գոռում-գոչյուններով և ձևական(հեռուստատեսության համար) ճանաչման կոչերով?

    հ.գ.Ափսոս տեղափոխվեց հոգեբ. բաժնից:
    Լավագույն տղերքը հեռանում են
    Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
    Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
    Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել...
    .....hippy w.s (-)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 110
    Վերջինը: 05.04.2010, 11:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •