User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջև

  1. #1
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջև

    Երուսաղեմի Հիսուսի դամբարանի եկեղեցում Ծաղկազարդի կիրակիի կապակցությամբ անցկացվող ծիսակատարության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հույն ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների հոգևոր ներկայացուցիչների միջև։

    Ըստ նախնական տվյալների՝ ծեծկռտուքն սկսել է հայ քահանան, ով փորձել է հայկական եկեղեցու կողմից ծիսակատարությունն անցկացնելու ժամանակ դուրս հանել Հիսուսի դամբարանի եկեղեցում մնացած հույն քահանաներին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

    Արդյունքում եկեղեցու ներսում իրարանցում է առաջացել. կռվի մեջ են ներքաշվել այստեղ գտնվող բոլոր հավատացյալները։ Հույն քահանային տապալել են հատակին, ծեծել, այնուհետև դուրս հանել եկեղեցուց։

    Ծեծկռտուքին վերջ են դրել իսրայելական ոստիկանության ներկայացուցիչները։ Նրանք ձերբակալել են երկու հայ հավատացյալների։ Քիչ անց, սակայն, ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքվել են մի խումբ հավատացյալներ, ովքեր պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին։

    Ծաղկազարդի կիրակին Երուսաղեմում տոնելու համար ամբողջ աշխարհից այստեղ էին եկել տասնայակ հազարավոր քրիստոնյաներ։

    Նշենք, որ Երուսաղեմի Հիսուսի դամբարանի եկեղեցում կամ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում տարբեր եկեղեցական դպրոցների ներկայացուցիչների կողմից ծիսակատարություններ անցկացնելու ժամացուցակը որոշվում է փոխհամաձայնության կարգով։

    Հայ և հույն եկեղեցիների ներկայացուցիչներն անընդհատ միմյանց մեղադրում են այս համաձայնությունը խախտելու մեջ։ Նախորդ տարի Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան ծիսակատարությունը նույնպես ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով։


    Tert.am
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Ամաչելու բան ա, բայց երևի կրոն բաժնի թեմա չի:

  3. #3
    Չտես բխիկու hippy w.s-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ


    Բայց խնդալու "ծեծկռտուք քահանաների միջև"
    պատկերացնում եմ իրար խփող քահանաներ
    աստծո անունով չփչրփդրխկդխկթխտ
    Հունիսի 10-ին գնում եմ Ղարաբաղ!!! . . . . . ծառայելու
    ատում եմ

  4. #4
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Կարծում եմ տեղի ունեցածի մասին ավելի հստակ պատկերացում կարելի է կազմել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբաններից Տ. Էմմանուել վարդապետ Աթաջանյանի պարզաբանումից.
    http://www.azg.am/AM/2008042221

  5. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Կարդացի ԱԶԳ-ում տեղադրված մեկնաբանությունը, որը, ճիշտն ասեմ, ավելի շատ արդարացում էր...
    էն, որ մեր ու հրեա հոգևորականների մեջ Սբ. Հարությունում շարունակ ահավոր բախումներ են լինում, գիտեի, բայց երբ ես էդ կադրերը տեսա ԵվրոՆյուզով, ամոթից ու զայրույթից հացս կուլ չէր գնում ինչ ուզում է՝ լինի, հատկապես եթե Տ. Էմմանուել վարդապետ Աթաջանյանի պարզաբանումը համապատասխանում է իրականությանը, իրենք պետք է նախապես մտածեին սրա մասին ու նախապես ապահովեին լրատվամիջոցների ճիշտ մեկնաբանությունը… թե չէ, իահրկե, դուրս եկավ, որ գազան հայերի վայրենի հոգևորականները խեղճ հույնին (իդեպ, ասվեց հույն մեկ հոգևորական) դուրս են վռնդել (կադրում դպիրները ձեռքով-ոտքով հարվածում էին), ինչի արդյունքում երկու (հաղորդվեց երկու և ոչ թե մեկ) հայ ձերբակալվել է, տոնին մասնակցելու եկած մարդիկ էլ գնացել են ոստիկանության բաժանմունքի մոտ ցույց անելու...

    ...զզվելի է...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #6
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամաչելու բան ա, բայց երևի կրոն բաժնի թեմա չի:
    Նախ ասեմ որ բոլորովին ամաչելու բան չի, քանի որ հայերը ընդամենը պատշպանում են իրենց օրինական իրավունքները: Հարցին կարելի է նայել այլ տեսանկյունից, ինչու են վերջին տասնամյակում ուժեղացել նմանատիպ ոտնաձգությունները Հայկական Ս. Տեղաց վրա, սկզբում ասորիների հետո էլ հույների կողմից: Ասեմ որ Սուրբ Տեղերում նմանատիպ բախումներ եղել են միշտ, սակայն կան գործոններ որոնք ավելի են ուժեղացնում հարձակումները Հայ Եկեղեցու սեփականություն հանդիսացող տեղերի ու Հայ Եկեղեցու իրավունքների վրա: Դրանցից ամենառաջինը Երուսաղեմի Հայկական Պատրիարքության թուլությունն է ու սխալ քաղաքականությունը: Երջանկահիշատակ Եղիշե Պատրիարքի գահակալության տարիներին Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը գտնվել է իր բարձրության վրա, Երուսաղեմում բոլորն են հիշում որ Եղիշե Պատրիարքի օրոք, նման ոտնաձգությունները ստացել են արժանի հակահարված, թե իրավական հարթության մեջ թե ուժային տարբերակով, բերեմ միայն մեկ օրինակ՝ երուսաղեմում նույնիսկ հրեաներ ու արաբների մեջ շատ լավ են հիշում այն միջադեպը, երբ իսրայելյան բանակի զինվորները որոշել են մտնել Սբ. հակոբեանց միաբանության տարածքը հետազուզվող անձի իբր փնտրելու պատրվակով, դա Ստատուս քվո-ի կոպիտ խախտում էր, որը դեռեվս օսմանյան տիրապետության ժամանակներից էր եկել, զինվորակաները իրավունք չունեին մտնելու հայկական միաբանության տարածքը առանց Պատրարքի թույլատվության, ինչեվե Հրեանները փորձել են վերացնել այս չգրված օրենքը ու ներխուժել ներս, այսպես կոչված "օպերացիան" գլխավորել է լեգենդար Մոշե Դայանը: Ականատեսները պատմում են որ հենց եկեղեցու մուտքի մոտ մի քանի հարյուր ավտոմատավոր զինվորների ներկայությանբ Եղիշե Պատրարքը կանգնելով մուտքին հայտարարել է որ զինվորները ներս կմտնեն միայն իր դիակի վրայով, որից հետո ապտակել է Մոշե Դայանին ասելով թե նա կարողացավ գրավել Պաղեստինը տաս հազար զինվորներով, սակայն իր դիմաց հիմա արաբներ չեն, այլ հայեր եվ հայոց վանք բռնի մտնելու համար պիտի այստեղ բերել ամբողջ իսրաելական բանակը: Ինչեվե հրեաներին չի հաջողվել ներս մտնել, գոնե Եղիշե Պատրիարքի օրոք, նրա մահից հետո 1990թ, Հայկական վանք են ներխուժում նույնիսկ հրեա ոստիկանները ընդսմին զենքերով, որը չտեսնված երեվույթ էր նույնիսկ օսմանյան տիրապետության ժամանակ, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով քանի որ այսօրվա Հայ Միաբանությունը ապրում է իր դժվարին ժամանակաշրջաններից մեկը, իհարկե որ առանց ներկայիս պատրիարքի ու լուսարարապետի մեղավորության: Միայն նշեմ որ ներկայիս Թորգոմ պատրարքի օրոք, կատարվեց ամենախայտառակ առք ու վաճառքի գործարքը, երբ Հուսիկ եպիսկոպոսը վաճառեց կամ 99 տարով վարձակալության տվեց Յաֆֆոյում գտնվող Հայկական եկեղեցու տարածքի մոտ 80 տոկոսը, վաճառեց Երուսաղեմի Շլոմցիոն Համալքա կենտրոնական փողոցում գտնվող հայկական մի քանի շենքեր, եվ վերցնելով ամբողջ գումարը մի ամուսնացած կնոջ հետ ճողոպրեց ԱՄՆ: Իհարկե դրանից հետո նա պարբերաբար մամուլում հայտնում էր որ դա արվել է ոչ առանց Պատրիարքի իմացության, իսկ Թորգոմ Պատրարքը հերքում էր իր մասնակցությունը այդ խայտառակ գործարքին, պատճառաբանելով որ ինքը չի իմացել թե ինչ թղթեր է ստորագրում, սա իհարկե Երուսաղեմի հայ իրականությանը քիչ թե շատ ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ է առաջացնում: Ասեմ որ սոյն վաճառքի գումարը հասնում է մինչեվ 6 միլիոն դոլլար: Թորգոմ Պատրիարքի գահակալության տարներին 1990թ-ին մինչ այսօր երուսաղեմի հզոր պատրիարքարանը հասել է կրում է պարտություն պարտության ետեվից, նա վտարեց կամ անտեսեց բոլոր իսկական, խելացի ու նվիրյալ հոգեվորականներին, մի ժամանակվա զինվորյալ միաբանությունը, որը փայլում էր իր փառքի մեջ, այսօր դառել է լիբանանահայ մի քանի պատեհապաշտ երիտասարդ վարդապետների բոստանը, հոգեվորականներ որոնք այնքան կապ ունեն Հայ Եկեղեցու հետ ինչքան մեզանից յուրաքանչյուրը բուդդայականության հետ, այսինքն լավագույն դեպքում միայն ինֆորմացիայի մակարդակով: Նրա օրոք Հայ Եկեղեցին վերջնականապես կորցրեց, նրանից ուղղակի խլվեցին Համբարձման լեռան վրա գտնվող հայակական տարածքները արաբների կողմից: Երուսաղեմի Պատրիարքության այսօրվա խայտառակ վիճակի մասին են խոսում նույնիսկ Էջմիածնի բարձրաստիճան հոգեվորականները անձնական զրույցների ժամանակ: Նույնիսկ նոր պատրարք ընտրվելու դեպքում հեռանկարները այնքան էլ լուսավոր չեն , քանի որ հաջորդ պատրարքը՝ որը ամենայն հավանականությամբ այսօրվա Լուսարարապետ Նուրհան Եպիսկոպոսն է լինելու, մի երդվյալ հայաստանյատյաց է, որը հրապարակավ երդվել է այլեվս Հայաստան ոտք չկոխել, հայտարարելով որ իրեն եպիսկոպոս ձեռնադրելու համար ամենաբարձր մակարդակով իրեն թալանել են Հայաստանում: Հայսատանցիներին հիշում են միայն այս օրերին երբ վստահաբար գիտեն որ հայաստանցի երիտասարդները անձնուրացաբար են պաշտպանում Հայ Եկեղեցու տարածքները, սակայն դրանից անմիջապես հետո մոռանում են նրանց, եթե նույնիսկ նրանք վիրավորվել են: Հիշարժան ու խայտարակ դեպք է գրանցվել 1998-ին երբ Զատիկի օրը դանակահարել էին մի հայաստանցի երիտասարդի: Երբ Թորգոմ Պատրիարքը իմացել էր որ երիտասարդին տեղափոխել են հրեական հիվանդանոց, զայրացել է ասելով որ արաբական հիվանդանոց պիտի տանեիք այնտեղ ավելի էժան է: Ինչեվե երեկվա դեպքերը Պատրիարքարանի ողբալի վիճակի հետեվանքն է, այն ինչ կատարվելու է գալիք կիրակի, Լույսի օրը ավելի սարսափելի է լինելու, միայն հուսանք ու աղոթենք որ ամեն ինչ հանգիստ կանցնի, իսկ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը կվերագտնի իր անցյալի հզորությունն ի փառս Աստուծո եվ ի շենություն Հայ Եկեղեցվո:

  7. #7
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Երուսաղեմում բախում է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ

    Երեկ Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ: Կան տուժածներ ու ձերբակալվածներ:

    Ծեծկռտուքը սկսվել է, երբ հայ հոգեւորականները նշում էին Գյուտ խաչի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է 4-րդ դարից վեր, երբ հայտնաբերվեց Քրիստոսի սրբազան խաչափայտը:

    Հույների պնդմամբ, հայերը թույլ չեն տվել, որ հույն հոգեւորականներից մեկը մտնի տաճար: Հայերը պնդում են հակառակը. որ հույներն են փակել իրենց ճանապարհը:

    Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միքի Ռոզենֆելդը ՙԱսոշիեյթեդ փրես՚-ին ասել է, որ իրենք ստիպված էին միջամտել: Ձերբակալվել են մեկական հոգեւորական ամեն կողմից:

    Քրիստոսի Հարության տաճարի տարածքը բաժանված է քրիստոնեական վեց եկեղեցիների միջեւ, եւ բախումներն այստեղ հազվադեպ չեն:

    azatutyun.am

    Video` 1.http://ru.youtube.com/watch?v=ypPxGL...eature=related
    2.http://www.youtube.com/watch?v=AX470zoKWIo

  8. #8
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    իսկ ինձ դուր ա գալիս
    քրիստոնյաներ
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  9. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Քիչ առաջ Վարդան Պետրոսյանն էր Կենտրոնի (Պետրոսի) եթերով խոսում։ Հենց էս թեմայով էր խոսակցությունը։ Շատ խելոք բաներ ասեց...

    Եւ իրոք սա ամաչելու բան ա։ Էն սարկավագը, որ կողքից հասավ խփեց էն հույն քահանային, տեսա՞ք։ Բա հային սազում ա՞ հետեւից խփելը։ Հետո էլ էդ ի՞նչ քրիստոնյա են, որ կռիվ են անում։ Ո՜ւֆֆֆ... Մենակ մեծ-մեծ փռթեն, Երուսաղեմ, Հայ հաոգեւորական....ո՞ւր ա ընտեղ հոգեւորական, լավ բաքսյոր դուրս կգա... Պայքար պայքար մինչեւ վերջ...

  10. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ տեղի ունեցածի մասին ավելի հստակ պատկերացում կարելի է կազմել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբաններից Տ. Էմմանուել վարդապետ Աթաջանյանի պարզաբանումից.
    http://www.azg.am/AM/2008042221
    Երբ մի այտիդ ապտակում են մյուսն էլ դեմ տուր:
    Հետաքրքիր է,իսկ ինչու հենց իրենք հոգևորականները չեն հետևում Քրիստոսին,տարին երկու անգամ իրար են չախում,արդարանալ պետք չի,արդարացում չկա,հիմա երևի հրեաները իրենց թերթերում ու հեռուստալիքներում մեզ խայտառակ են անում:

  11. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Նաեցի տեսահոլովակն ու զայրացած եմ... կարաին ավելի մոշնի ու տոշնի կպցնեին... բայց էն հայ քահանան մի հատ ցենտր ձախով նստցրեց, էտ դզեց. էրէվում էր գործից հասկանում էր...

    Վերևում փորձեցի տեղի ունեցած իրականությանը համապատասխան տեսքով գրել...
    Ամաչում եմ... չնայած...

    Ընդհանուր առմամբ այս մասին կարող եմ ասել, որ ինձ համար ամեն քահանա կամ եկեղեցու սպասավոր չէ որ հոգևոր մարդ է և ամեն մարդ, որ չի այցելում եկեղեցի դա չի նշանակում, որ նա հոգևոր մարդ չի կարող լինեն, այսինքն
    կարող են լինեն եկեղեցում աշխատող ոչ հոգևոր մարդիկ ու եկեղեցի նույնիսկ չայցելող հոգևոր մարդիկ։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջև

    Երեկ իմացա վերոնշյալ ծեծկռտուքի մասին, իսկ քիչ առաջ պատահաբար տեսա թեմայի բացման ամսաթիվը. 22.04.2008... Փաստորեն, այդ եկեղեցում արդեն ծեծկռտուքային ավանդույթ է ձևավորվել, հա՞։ Մի քանի ամիսը մեկ ծեծկռտուք է տեղի ունենում։ Խայտառակություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջ

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինձ դուր ա գալիս
    քրիստոնյաներ
    +1, կրոնն ինձ երբեմն ավելի շատ է ծիծաղեցնում, քան լավ հումորը:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #14
    Սկսնակ անդամ Tigran1989-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջև

    Բայց ինչ ուզում եք ասեք հայերը լավ էին կռվում,նամանավանդ են ում բռնեցին ոստիկանները:

  15. #15
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծեծկռտուք է բռնկվել հայ և հույն քահանաների միջև

    Մեջբերում Tigran1989-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչ ուզում եք ասեք հայերը լավ էին կռվում,նամանավանդ են ում բռնեցին ոստիկանները:
    Հա պարզ երևում էր որ ինքը, չարբախից կամ Բանգլադեշից գործուղված գաղտնի սարկավագ էր, որի նպատակն էր ամեն գնով պաշտպանել երուսաղեմի հայկական սրբությունները

    Վայել չէ մեզ, ցավ եմ ապրում միայն այսքնը …

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կապ երկու ցանցերի միջև
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 08.09.2011, 22:51
  2. Ծեծկռտուք քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 27.01.2011, 23:47
  3. Հայ ցուցարարները բախվել են հույն ոստիկանների հետ
    Հեղինակ՝ yerevakluram, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.04.2009, 12:44
  4. Ծեծկռտուք 32ատամ ակումբում
    Հեղինակ՝ Universe, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 11.07.2008, 22:52
  5. Սեր ազգականների միջև
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 16.11.2007, 10:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •