Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
Ամաչելու բան ա, բայց երևի կրոն բաժնի թեմա չի:
Նախ ասեմ որ բոլորովին ամաչելու բան չի, քանի որ հայերը ընդամենը պատշպանում են իրենց օրինական իրավունքները: Հարցին կարելի է նայել այլ տեսանկյունից, ինչու են վերջին տասնամյակում ուժեղացել նմանատիպ ոտնաձգությունները Հայկական Ս. Տեղաց վրա, սկզբում ասորիների հետո էլ հույների կողմից: Ասեմ որ Սուրբ Տեղերում նմանատիպ բախումներ եղել են միշտ, սակայն կան գործոններ որոնք ավելի են ուժեղացնում հարձակումները Հայ Եկեղեցու սեփականություն հանդիսացող տեղերի ու Հայ Եկեղեցու իրավունքների վրա: Դրանցից ամենառաջինը Երուսաղեմի Հայկական Պատրիարքության թուլությունն է ու սխալ քաղաքականությունը: Երջանկահիշատակ Եղիշե Պատրիարքի գահակալության տարիներին Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը գտնվել է իր բարձրության վրա, Երուսաղեմում բոլորն են հիշում որ Եղիշե Պատրիարքի օրոք, նման ոտնաձգությունները ստացել են արժանի հակահարված, թե իրավական հարթության մեջ թե ուժային տարբերակով, բերեմ միայն մեկ օրինակ՝ երուսաղեմում նույնիսկ հրեաներ ու արաբների մեջ շատ լավ են հիշում այն միջադեպը, երբ իսրայելյան բանակի զինվորները որոշել են մտնել Սբ. հակոբեանց միաբանության տարածքը հետազուզվող անձի իբր փնտրելու պատրվակով, դա Ստատուս քվո-ի կոպիտ խախտում էր, որը դեռեվս օսմանյան տիրապետության ժամանակներից էր եկել, զինվորակաները իրավունք չունեին մտնելու հայկական միաբանության տարածքը առանց Պատրարքի թույլատվության, ինչեվե Հրեանները փորձել են վերացնել այս չգրված օրենքը ու ներխուժել ներս, այսպես կոչված "օպերացիան" գլխավորել է լեգենդար Մոշե Դայանը: Ականատեսները պատմում են որ հենց եկեղեցու մուտքի մոտ մի քանի հարյուր ավտոմատավոր զինվորների ներկայությանբ Եղիշե Պատրարքը կանգնելով մուտքին հայտարարել է որ զինվորները ներս կմտնեն միայն իր դիակի վրայով, որից հետո ապտակել է Մոշե Դայանին ասելով թե նա կարողացավ գրավել Պաղեստինը տաս հազար զինվորներով, սակայն իր դիմաց հիմա արաբներ չեն, այլ հայեր եվ հայոց վանք բռնի մտնելու համար պիտի այստեղ բերել ամբողջ իսրաելական բանակը: Ինչեվե հրեաներին չի հաջողվել ներս մտնել, գոնե Եղիշե Պատրիարքի օրոք, նրա մահից հետո 1990թ, Հայկական վանք են ներխուժում նույնիսկ հրեա ոստիկանները ընդսմին զենքերով, որը չտեսնված երեվույթ էր նույնիսկ օսմանյան տիրապետության ժամանակ, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով քանի որ այսօրվա Հայ Միաբանությունը ապրում է իր դժվարին ժամանակաշրջաններից մեկը, իհարկե որ առանց ներկայիս պատրիարքի ու լուսարարապետի մեղավորության: Միայն նշեմ որ ներկայիս Թորգոմ պատրարքի օրոք, կատարվեց ամենախայտառակ առք ու վաճառքի գործարքը, երբ Հուսիկ եպիսկոպոսը վաճառեց կամ 99 տարով վարձակալության տվեց Յաֆֆոյում գտնվող Հայկական եկեղեցու տարածքի մոտ 80 տոկոսը, վաճառեց Երուսաղեմի Շլոմցիոն Համալքա կենտրոնական փողոցում գտնվող հայկական մի քանի շենքեր, եվ վերցնելով ամբողջ գումարը մի ամուսնացած կնոջ հետ ճողոպրեց ԱՄՆ: Իհարկե դրանից հետո նա պարբերաբար մամուլում հայտնում էր որ դա արվել է ոչ առանց Պատրիարքի իմացության, իսկ Թորգոմ Պատրարքը հերքում էր իր մասնակցությունը այդ խայտառակ գործարքին, պատճառաբանելով որ ինքը չի իմացել թե ինչ թղթեր է ստորագրում, սա իհարկե Երուսաղեմի հայ իրականությանը քիչ թե շատ ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ է առաջացնում: Ասեմ որ սոյն վաճառքի գումարը հասնում է մինչեվ 6 միլիոն դոլլար: Թորգոմ Պատրիարքի գահակալության տարներին 1990թ-ին մինչ այսօր երուսաղեմի հզոր պատրիարքարանը հասել է կրում է պարտություն պարտության ետեվից, նա վտարեց կամ անտեսեց բոլոր իսկական, խելացի ու նվիրյալ հոգեվորականներին, մի ժամանակվա զինվորյալ միաբանությունը, որը փայլում էր իր փառքի մեջ, այսօր դառել է լիբանանահայ մի քանի պատեհապաշտ երիտասարդ վարդապետների բոստանը, հոգեվորականներ որոնք այնքան կապ ունեն Հայ Եկեղեցու հետ ինչքան մեզանից յուրաքանչյուրը բուդդայականության հետ, այսինքն լավագույն դեպքում միայն ինֆորմացիայի մակարդակով: Նրա օրոք Հայ Եկեղեցին վերջնականապես կորցրեց, նրանից ուղղակի խլվեցին Համբարձման լեռան վրա գտնվող հայակական տարածքները արաբների կողմից: Երուսաղեմի Պատրիարքության այսօրվա խայտառակ վիճակի մասին են խոսում նույնիսկ Էջմիածնի բարձրաստիճան հոգեվորականները անձնական զրույցների ժամանակ: Նույնիսկ նոր պատրարք ընտրվելու դեպքում հեռանկարները այնքան էլ լուսավոր չեն , քանի որ հաջորդ պատրարքը՝ որը ամենայն հավանականությամբ այսօրվա Լուսարարապետ Նուրհան Եպիսկոպոսն է լինելու, մի երդվյալ հայաստանյատյաց է, որը հրապարակավ երդվել է այլեվս Հայաստան ոտք չկոխել, հայտարարելով որ իրեն եպիսկոպոս ձեռնադրելու համար ամենաբարձր մակարդակով իրեն թալանել են Հայաստանում: Հայսատանցիներին հիշում են միայն այս օրերին երբ վստահաբար գիտեն որ հայաստանցի երիտասարդները անձնուրացաբար են պաշտպանում Հայ Եկեղեցու տարածքները, սակայն դրանից անմիջապես հետո մոռանում են նրանց, եթե նույնիսկ նրանք վիրավորվել են: Հիշարժան ու խայտարակ դեպք է գրանցվել 1998-ին երբ Զատիկի օրը դանակահարել էին մի հայաստանցի երիտասարդի: Երբ Թորգոմ Պատրիարքը իմացել էր որ երիտասարդին տեղափոխել են հրեական հիվանդանոց, զայրացել է ասելով որ արաբական հիվանդանոց պիտի տանեիք այնտեղ ավելի էժան է: Ինչեվե երեկվա դեպքերը Պատրիարքարանի ողբալի վիճակի հետեվանքն է, այն ինչ կատարվելու է գալիք կիրակի, Լույսի օրը ավելի սարսափելի է լինելու, միայն հուսանք ու աղոթենք որ ամեն ինչ հանգիստ կանցնի, իսկ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը կվերագտնի իր անցյալի հզորությունն ի փառս Աստուծո եվ ի շենություն Հայ Եկեղեցվո: