Նախքան անդրադառնալը կատարվածին, մի երկու մեջբերումի կոնկրետ արձագանքեմ, իսկ հիմնական պատասխանս ու երևույթի պարզաբանումը կլինի վերջում:
Մոտավորապես նույն ձևով ինձ այդ հարցը տվեց մի Եհովայի վկա, երբ զորամասում զինվորների հետ խոսում էինք: Հարցը տրվեց այն պահին, երբ խոսք գնաց, որ պատերազմի ժամանակ հոգևորականներն էլ զենք են վերցնում ու անմիջական մասնակցություն բերում մարտական գործողություններին, և իբրև հաստատում այդ իրողության` բերվեցին կոնկրետ օրինակներ: Այդ ժամանակ Եհովայի վկան ինձ մեղադրեց, որ փոխանակ խաղաղություն քարոզենք, ավելորդ մարտական ոգի ենք փորձում ներարկել ու մի բան էլ դեռ գլուխ ենք գովում, որ զենք ենք վերցնում ու մարդ սպանում` բացահայտ դեմ գնալով Սուրբ Գրքին: Բայց այդ երիտասարդն այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչով ենք հետևում <սիրի’ր մերձավորիդ> պատվիրանին, եթե սիրով ենք լցվում թշնամու նկատմամբ և թույլ տալիս, որ նա իր ուզած կերպով վարվի մեր մերձավորի հետ` սպանի, կողոպտի, բռնաբարի և այլն: Կամ ինչով է արտահայտվում մեր նվիրվածությունը, հարգանքն ու սերը մեր նվիրական արժեքների նկատմամբ, եթե թույլ ենք տալիս դրանք անարգվեն կամ խլվեն մեզանից: Gayl, ես իհարկե հասկանում եմ, որ Դուք Եհովայի վկա լինելուց հեռու եք և Ձեր հարցը բոլորովին այլ տեսանկյունից եք տալիս, բայց տվյալ դեպքում Սուրբ Գրքի խոսքը մեջբերելու սկզբունքը նույնն է, այսինքն` այն իր տեղում, ճիշտ տեղում չի դիտարկվում: Իսկ բուն երևույթին, ինչպես արդեն նշել եմ, անդրադառնլու եմ վերջում:
Հարգարժան Lion, գոնե պատմաբանը քիչ թե շատ ծանոթ պիտի լինի Երուսաղեմի պարագային` թե պատմական և թե այսօրվա կացությամբ: Այդ դեպքում գուցե մի փոքր այլ գնահատական տրվեր? Ամեն դեպքում, ճիշտ է, միջնադարը չէ, և, իմ համեստ կարծիքով, 21-րդ դարի պատմաբանի տերմինոլոգիային այնքան էլ պատշաճ չի < նեղմիտ տերտերիկներ > արտահայտությունը: Բա որ հանկարծ մի իսկապես < նեղմիտ տերտերիկ > հայտնվի այստեղ ու Ձեզ հակադարձի <նեղմիտ պատմաբանիկ>-ով? Ինչ պիտի լինի, փոխադարձ վիրավորանքներ ու վեճ? Իմաստը չեմ հասկանում: Կարծում եմ իրար ավելի լավ կհասկանանք, եթե յոլա գնանք առանց պիտակավորումների:
Իհարկե, հույներն այնքաաաան սիրալիր ու պատրաստակամ մարդիկ են, փորձել են ավել անելու անպատվաբեր գործը չթողնել հայերի ուսերին, իսկ այդ հայ հոգևորականներն այնպիսի կատաղած գազաններ են, լավությունն էլ չի անցնում, վռազ հարձակվել են խեղճ ու կրակ հույնների վրա ու հոշոտել կամավոր ձրի հավաքարարներին... Լուսաբեր, իսկ Դուք այդ հեքիաթին հավատում եք?
Elmo, եթե հարևանդ սկսի տանդ պատը քանդել ու քո տան հաշվին իրենը մեծացնել, կամ էլ ընդհանրապես փորձի քեզ վտարել տնիցդ, և դու սկսես դրան ընդդիմանալ ու պաշտպանել քո իրավունքը, քո արածը կարող ենք ինչ-որ ձևով համեմատել տարածքի կռիվ անող մարմնավաճառների արածի հետ?
Իսկ հոգևորական կոչեցյալս, եթե իմանամ, որ < սութի գողագանների պես կեղծ կատեգորիա > համարվելս կնպաստի, որ դու քո մեջ իսկապես ունենաս Աստծուն, ապա, ամենայն անկեղծությամբ եմ ասում, սիրով համաձայն կլինեմ:
Էջանիշներ