հա բայց ինչ կա զարմանալու?
ԳագոՋան (16.11.2010)
իսկ իմ կարծիքով ոչ մեկ չունի հոգու բացատրությունը: Կարծում եմ որ այն ինչ չենք կարող ասել լիովին ուսումնասիրված, առավել ևս անբացատրելի չենք կարող հիմնավորել մեր պատասխանները:
Բանն էլ հենց այն ա որ գերբնական ուժը գոյություն չունեցող երևույթ ա: ինձ թվում ա որ սա որոշ չափով կամված ա քո շատ մտաշելու հետ: Սրա շատ լավ օրինակներ բերված ա <СЕКРЕТ> կինոյում:
Արամ ջան,ինչքան էլ որ գեղեցիկ հնչի,ասենք ,սիրո ուժը,հավատքի ուժը արտահայտությունները,դրանց տվյալ դեպքում չի կարելի անվանել գերբնական ուժեր,առային հերթին հենց նրա համար, որ դրանք հասարակական գիտակցության կրողներ են,և ընդհանրապես կապ չունեն նրան ինչի մասին խոսում ենք:
Իսկ տվյալ դեպքում,գերբնական ուժ ասելով պետք է հասկանալ նախ և առաջ,անհասկանալի,անբացատրելի,անըմբռնելի,զարմանալի որեվէ «երեվոյթ»:
Այսինքն «գերբնական ուժ»արտահայտությունը, դա զուտ մեր սուբեկտիվ ընկալման արդյունք է:Այ հենց որ մենք կարողանում ենք բացատրել,հասկանալ թե ինչը ինչպես,արդեն դրա հետ միասին վերանումա նաեվ մեր սիրելի,և այդքան առեղծվածային գերբնական ուժը:
Էտ կինոն ավելի ֆանտաստիկա,քան ասենք «ավատարը»:ժողովուրդը լավա ասել,չոփը գերան մի սարքիր,ես կասեի աշտարակ մի սարքիր,կամ մի բան էլ ավել:Չնայած որ ետ կինոյի հիմքում լուրջ նպատակներա դրված…
Չե դե,ենքաան շատ բաներ կան ,որ ոչ կարող ենք շոշափեել ոչ ել տեսնել:
Հա,թեմայից չշեղվելու համար ասեմ,որ ես հոգուն չեմ հավատում:
Հոգի կանչելու փորձեր երևի շատերն են արել: Ես էլ եմ կանչել ուսանող ժամանակ ... Երբ շարժվում է ափսեն, դա ոչ թե գերբնական ուժի այլ բիոտոկերի ուժի արդյունքն է : Մենք կարողանում էին հոգի կանչել միայն այն ժամանակ, երբ մեզ հետ էր լինում կոնկրետ իմ մորքուրի աղջիկը: Առանց նրա ոչ մի կերպ հոգին չէր գալիս: Այդ երևույթը գիտականորեն էլ են բացատրում բիոտոկերի ուժգնությամբ : Երևի նրա մոտ դրանք ուժեղ էին: Վերջերս էլ մի ռուսական հաղորդում եմ տեսել, որ գաղտնի փորձեր են անում և հասել են բավականին հաջողությունների, երբ հատուկ մարզված մարդիկ իրար հետ կռվում են բիոտոկերով , այսինքն ֆիզիկապես իրար չեն հարվածում, բայց հարվածում են բիոտոկերով, դեռ օրինակի համար մի այդպիսի մարտ ցույց տվեցին: Իսկ բիոտոկերով կարելի է շարժելոչմիայն ափսեն, այլ նաև սեղանը և այլն:
Բիոտոկեր, հոգիներ, հեռուստահաղորդումներ, հեռուստացույցով ցուցադրվող գաղտնի փորձեր....
Նենց տպավորությունա, ոնց որ կյանքում ֆիզիկայի դասագրքի էրես չտեսած մարդիկ մեկել նստեն սկսեն մոլեկուլյար ֆիզիկա քննարկել:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Magic-Mushroom (20.11.2010), VisTolog (19.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ