ՆանՍ (15.09.2010)
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
ՆանՍ (15.09.2010)
Մենք էլ դպրոցի ժամանակով կանչել ենք, բայց ընդամենը 1 անգամ եկավ, էն էլ էդ սենյակի դուռը այնքան եկան բացին-փակին, բացին-փակին,խանգարեցին, որ երևի էդ հոգին գժվել էր ու ամանը նենց արագությամբ էր քշում էս կողմ-էն կողմ, որ չէինք հասցնում մատներներս հետը տանենք-բերենքու ոչ մի հարցի կարգին չէր պատասխանում, վերջում հարցրինք՝ հոգի ջան, դու մեզ գժվացնու՞մ ես, ասեց՝այո
, մենք էլ ասացինք՝դե գնա, ուրիշին կանչի…
ու տենց էլ էդ օրը հոգուց բան չիմացանք
Հիմա ինչ, ստացվումա, որ էդ մեր էներգիա՞ն էր, մեր ուժեղ պատկերացումների, կամ էլ ներշնչանքի արդյու՞նքը, հարգելի Քույր Քեռի… Կասկածում եմ…
![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
իմ կարծիքով ոչ մի հոգի էլ չկա....եկեք ես ամեն ինչը նայենք մի ուրիշ կողմից....Հոգի կանչելու համար բոլոր հոգի կանչողները իրար ձեռք են բռնում ու ոնց որ մի գերբնական ուժ ա ստեղծվում, որն էլ թույլ ա տալիս բաժակին շարժվել: Իմ կարծիքով սա ավելի հավանական տարբերակ ա......
Ես ինքս չեմ կանչել տենց բաներից վախենում եմ ու չեմ էլ հավատում,բայց էս վերջերս մի 2 դեպք են պատմել մեծ տատիկ էր պատմում երևի դրա համար հավատացի: Իր եղբոր հոգին է կանչել,որի մահվանից հետո բավակաին մեծ գումար էր կորել ու հոգին ասել է,թե ով է գողացել ու ասում էր շատ հարցեր են տվել ստուգելու համար ճիշտ պատասխանել է: Մի դեպք էլ լսել եմ,որ ընկերներիցս մեկը բանակում տղաների հետ է կանչել ինչ-որ նեղացած հոգի է եղել ու շատ դժվարությամբ է գնացել,բայց շատ ֆանտաստիկ է թվում:
...Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից...
Հոգու` ճիշտ կամ սխալ ասելու հետ կապված մի դեպք հիշեցի. հայրս պատմում էր, որ ուսանողական տարիներին ընկերոջ հետ մի անգամ որոշում են հոգի կանչեն, որ իմանան` քննությունը ինչ են ստանալուՀոգին գալիս է ու ասում, որ հայրս 5 է ստանալու, ընկերը`3:
Հայրս ուրախանում է ու ընդհանրապես չի պարապում.ասում էր` ոտքս ոտքիս գցած սաղ օրը տելեվիզր էի նայում, իսկ ընկերը , հակառակ հոգուն, սկսում է լավ պարապել: Վերջում ինքը 4 է ստանում, հայրս էլ`2Էդ էլ հոգու ամեն ասածին հավատալու խերը
, նենց որ հաստատ չես կարող ասել` որ հոգին ա ճիշտ ասում, որը` վրեդ ծիծաղում
![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Դեմետրիա (15.11.2010)
Ու ո՞նց են հոգի կանչում:
Ուֆ ժող, ինչ հօգի, ինչ բան… ապրեք էլի:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 15.11.2010, 14:18:
VisTolog (15.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ