Սա էլ ապագայի գուշակման մի ձև է, ուղղակի «մարդասիրական»/անվճար/ հիմունքներով: Ինձ համար անընդունելի է ապագայի գուշակման յուրաքանչյուր ձև /չնայած մի 2 տարի առաջ Ասյա տոտային լավ հարստացրել եմ/:
Օրինակ, եթե ես հոգի կանչեմ, կամ ներկա լինեմ նման «արարողության», ուղղակի հոգեկան հավասարակշռությունս կկորցնեմ: Անընդհատ ինձ կթվա, թե էդ հոգին ինձ հետևում է, իսկ ինչն առավել սարսափելի է՝ հանկարծ մենակս վերելակ նստեմ ու հիշեմ, որ ժամանակին հոգի եմ կանչել... Հետո վերելակից կհանեն իմ դին: Մի շաբաթ անց մեր շենքի երեխեքը, փոքրիկ Գևորիկի անմիջական ղեկավարությամբ կկանչեն իմ հոգին: Ես էլ, նախանձելով, որ նրանք դեռ ողջ են, բոլոր հարցերին անկապ պատասխաններ կտամ: Հակառակ դեպքում պատկերացրեք՝ Գևորիկին կարող է հետաքրքրել, թե իր պապիկը որտեղ է. պիտի մի ամբողջ օր չլվեմ դրախտ-դժոխք ճամփաների վրա: Կամ Լիլիթիկը հարցնի՝ ի՞նչ է լինելու իր ամուսնու անունը. դե արի գնա գողացի նրա անձնական գործ-ճակատագիրը հրեշտակներից, ու մեջը նայի: Հետո էլ էլի ընկի մեղքի տակ:
Ու այսքանը գիտակցելով՝ զերծ եմ մնում հոգի կանչելուց: Ինչքան տհաճ կլինի, որ իմանամ, ինձ հարազատ ինչ-որ մեկի հոգին կանչել են, կամ էլ իմ մահվանից հետո իմ հոգին կանչեն...
Էջանիշներ