Ի՞նչն է առավել կարևոր մարդկանց համար։ Ինչ մղումներով է հասարակությունը շնչում և մանավանդ՝ արտաշնչում։
Հ.Գ. Թույլատրված է բազմակի ընտրությունը, խնդրում եմ նշել ամենակարևորները Ձեզ համար։
Սիրո
Փողի
Կրթվելու
Առողջության
Հավասարակշռության
Ուժի
Հոգևոր զարգացման
Անմահության
Փառքի
Սեքսի
Ի՞նչն է առավել կարևոր մարդկանց համար։ Ինչ մղումներով է հասարակությունը շնչում և մանավանդ՝ արտաշնչում։
Հ.Գ. Թույլատրված է բազմակի ընտրությունը, խնդրում եմ նշել ամենակարևորները Ձեզ համար։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 21.04.2008, 17:39:
Si vis pacem, para bellum
ժամանակի.. չեն հերիքում օրվա ժամերը մյուս կողմիցել ժամանակը թռնում ա ու հասկանում ես որ կան բաներ որ չարժի բաց թողնել..բայց:
...
Լեո (18.02.2009)
Բոլոր մարդիկ էլ ունեն սիրելու, սիրվելու, հասկացաված լինելու, ժամանակի, հոգևոր զարգացման կարիք… ու էլի շատ-շատ բաների…
ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում այդ պահանջը…
ամեն մեկը յուրովի է այն զգում…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Սիրո կարիք եմ զգում , երբեք շրջապատիս կողմից սիրո պակաս չեմ ունեցել , բայց միշտ ունեմ կարիք դա տեսնելու , դա զգալու , երբեք անտեսված չլինելու կարիք
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Սիրո, ժամանակի, առողջության, անընդհատ կարդալու ու հավասարակշռության կարիք, ինչը վերջերս հոգնած լինելու պատճառով կորցրել եմ… Գտնողներին խնդրում եմ զանգահարել 09*******
Ճիշտն ասած՝ թեմայի հարցադրումն այնքան էլ լավ չհասկացա... Պետք է գրենք, թե ընդհանրապես մեզ ինչ է պետք, ասենք, երջանիկ լինելու համար, մեր կյանքից գոհ լինելու համա՞ր, թե՞ պետք է գրենք, թե ինչն է կոնկրետ մեզ պակասում։ Օրինակ, գուցե ինձ համար երջանիկ լինելու գլխավոր նախապայմանը սերն է, բայց ես դա ունեմ ու այս ցուցակից սերը չեմ ընտրում, այլ մի ուրիշ բան, որի կարիքը, այսինքն՝ պակասը ունեմ։ Հիմա ո՞ր մեկը։ Ընտրենք այն, ինչ չունենք, բայց ուզում ենք ունենա՞լ, թե՞ այն, ինչ ընդհանրապես մեզ պետք է՝ անկախ նրանից՝ ունենք, թե ոչ։ Էս ինչ երկար ստացվեց...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես ամենաշատը սիրո կարիք ունեմ , ու դեռ իմ ընտրյալին չեմ հանդիպել կամ գտել…
Վերջին խմբագրող՝ Գլոբալ Հայացք: 21.04.2008, 20:02: Պատճառ: Խմբագրելու կարիք ունեի :D
3 ս-ի
Սիրո, սննդի*, սեքսի
Էս երեքը եղավ, փողն էլ չեմ ուզում
* Թե՛ հոգևոր, թե՛ մարմնական
Ուժի կարիք ունեմ. թույլ եմ...
Հարցման մեջ չկա այն ինչ ինձ պետք է, չնայած դա չի նշանակում, որ ինձ ոչինչ պետք չէ,
Բացեր միշտ էլ կան, գուցե հիմա բարիությունս է պակասել
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Հարգելիս, ես ներողություն եմ խնդրում, բայց թվում է, թե հարցը հստակ է։ Հարցը այն չէ, թե ընդհանուր առմամբ մարդը ինչի կարիք ունի, կամ ինչի կարիք լավ կլիներ, որ ունենար, հարցը հետևյալն է՝ Դուք, հիմա ինչի՞ կարիք ունեք ավելի շատ։ Հարցը պահանջում է կոնկրետ պատասխան առանց երկար–բարակ մտածելու ու առանց փիլիսոփայության։ Նույնիսկ կխնդրեմ չընկնել իդեալիստական խոհերի գիրկը՝ թե դուք ինչի կարիք իրականում պիտի ունենայիք, կամ ասենք լավ կլիներ որ ունենայիք, այլ խնդրեմ պարզապես պատասխանել այն ինչ իրականում կա։ Հարցի նպատակն է պարզել մարդու ապրելակերպի ուղվածությունը ըստ իր կարիքների։ Հնարավոր է, որ ռոմանտիզմով լցված մարդիկ թերևս մի քիչ հիասթափվեն, բայց ռոմանտիզմի մասին հետո Այժմյան պատասխաններից երկնքից նոր իջած մարդը իսկույն կկռահի, որ երկիր մոլորակի այս անկյունում գարուն է, ու բոլորը սեր են տենչում
Si vis pacem, para bellum
ես կարծում եմ որ տարբեր դեպքերում նույն մարդու մոտ կարող են տարբեր կարիքներ առաջանան և մի կարիքի բավարարումը գրեթե միշտ ծնում է մի ուրիշ կարիք այդպես է մարդու բնույթը...հետևաբար "ընդհանուր առմամբ մարդը ինչ կարիք ունի" հարցը պատասխան չունի կամ գուցե պատասխանն այն է որ "ընդհանուր առմամբ մարդիկ կարիք ունեն կարիք ունենալու".. հետո այն բավարարելու ու ուրիշ կարիք ունենալու".
...
Սիրում եմ, նաև ինձ են սիրում, պակաս չեմ զգում. սիրո կարիք չունեմ:
Փողի կարիք միշտ ունեմ:
Կրթվել եմ, կրթվում եմ, կրթվելու եմ, հետևաբար ավելի կարիք չունեմ:
Գոյատևում եմ : Բոլորս էլ մի օր մեռնելու ենք:
Այն օրը, երբ ինչ-որ մեկը կհանի ինձ հավասարակշռությունից, այդ օրը էս թեմայում նորից կգրեմ:
Ոնց որ թե ունեմ:
Հոգևոր զարգացման կարիք էլ չունեմ:
Անմահություն տրված է:
Փառք չեմ սիրում:
Սեքս , հըմմմ, սպասեք, նորից եմ ուզում քվեարկել…
դե իհարկեե շաատ փող , փող մի զարմացեք , դե առաջինը կա ու կա , դե իսկ մնացածը փողի քանակիցա կախված
Վերջին խմբագրող՝ Ra$Ta: 21.04.2008, 22:13:
http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ