Ի՞նչն է առավել կարևոր մարդկանց համար։ Ինչ մղումներով է հասարակությունը շնչում և մանավանդ՝ արտաշնչում։
Հ.Գ. Թույլատրված է բազմակի ընտրությունը, խնդրում եմ նշել ամենակարևորները Ձեզ համար։
Սիրո
Փողի
Կրթվելու
Առողջության
Հավասարակշռության
Ուժի
Հոգևոր զարգացման
Անմահության
Փառքի
Սեքսի
Ի՞նչն է առավել կարևոր մարդկանց համար։ Ինչ մղումներով է հասարակությունը շնչում և մանավանդ՝ արտաշնչում։
Հ.Գ. Թույլատրված է բազմակի ընտրությունը, խնդրում եմ նշել ամենակարևորները Ձեզ համար։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 21.04.2008, 17:39:
Si vis pacem, para bellum
ժամանակի.. չեն հերիքում օրվա ժամերը մյուս կողմիցել ժամանակը թռնում ա ու հասկանում ես որ կան բաներ որ չարժի բաց թողնել..բայց:
...
Լեո (18.02.2009)
Բոլոր մարդիկ էլ ունեն սիրելու, սիրվելու, հասկացաված լինելու, ժամանակի, հոգևոր զարգացման կարիք… ու էլի շատ-շատ բաների…
ամեն մեկի մոտ յուրովի է արտահայտվում այդ պահանջը…
ամեն մեկը յուրովի է այն զգում…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Սիրո կարիք եմ զգում , երբեք շրջապատիս կողմից սիրո պակաս չեմ ունեցել , բայց միշտ ունեմ կարիք դա տեսնելու , դա զգալու , երբեք անտեսված չլինելու կարիք
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Սիրո, ժամանակի, առողջության, անընդհատ կարդալու ու հավասարակշռության կարիք, ինչը վերջերս հոգնած լինելու պատճառով կորցրել եմ… Գտնողներին խնդրում եմ զանգահարել 09*******
Ճիշտն ասած՝ թեմայի հարցադրումն այնքան էլ լավ չհասկացա... Պետք է գրենք, թե ընդհանրապես մեզ ինչ է պետք, ասենք, երջանիկ լինելու համար, մեր կյանքից գոհ լինելու համա՞ր, թե՞ պետք է գրենք, թե ինչն է կոնկրետ մեզ պակասում։ Օրինակ, գուցե ինձ համար երջանիկ լինելու գլխավոր նախապայմանը սերն է, բայց ես դա ունեմ ու այս ցուցակից սերը չեմ ընտրում, այլ մի ուրիշ բան, որի կարիքը, այսինքն՝ պակասը ունեմ։ Հիմա ո՞ր մեկը։ Ընտրենք այն, ինչ չունենք, բայց ուզում ենք ունենա՞լ, թե՞ այն, ինչ ընդհանրապես մեզ պետք է՝ անկախ նրանից՝ ունենք, թե ոչ։ Էս ինչ երկար ստացվեց...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես ամենաշատը սիրո կարիք ունեմ , ու դեռ իմ ընտրյալին չեմ հանդիպել կամ գտել…
Հարգելիս, ես ներողություն եմ խնդրում, բայց թվում է, թե հարցը հստակ է։ Հարցը այն չէ, թե ընդհանուր առմամբ մարդը ինչի կարիք ունի, կամ ինչի կարիք լավ կլիներ, որ ունենար, հարցը հետևյալն է՝ Դուք, հիմա ինչի՞ կարիք ունեք ավելի շատ։ Հարցը պահանջում է կոնկրետ պատասխան առանց երկար–բարակ մտածելու ու առանց փիլիսոփայության։ Նույնիսկ կխնդրեմ չընկնել իդեալիստական խոհերի գիրկը՝ թե դուք ինչի կարիք իրականում պիտի ունենայիք, կամ ասենք լավ կլիներ որ ունենայիք, այլ խնդրեմ պարզապես պատասխանել այն ինչ իրականում կա։ Հարցի նպատակն է պարզել մարդու ապրելակերպի ուղվածությունը ըստ իր կարիքների։ Հնարավոր է, որ ռոմանտիզմով լցված մարդիկ թերևս մի քիչ հիասթափվեն, բայց ռոմանտիզմի մասին հետո Այժմյան պատասխաններից երկնքից նոր իջած մարդը իսկույն կկռահի, որ երկիր մոլորակի այս անկյունում գարուն է, ու բոլորը սեր են տենչում
Si vis pacem, para bellum
Վերջին խմբագրող՝ Գլոբալ Հայացք: 21.04.2008, 20:02: Պատճառ: Խմբագրելու կարիք ունեի :D
3 ս-ի
Սիրո, սննդի*, սեքսի
Էս երեքը եղավ, փողն էլ չեմ ուզում
* Թե՛ հոգևոր, թե՛ մարմնական
Ուժի կարիք ունեմ. թույլ եմ...
Հարցման մեջ չկա այն ինչ ինձ պետք է, չնայած դա չի նշանակում, որ ինձ ոչինչ պետք չէ,
Բացեր միշտ էլ կան, գուցե հիմա բարիությունս է պակասել
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Լավագույն տղերքը հեռանում են
Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել........hippy w.s (-)
Ամենակարևորը գիտակցումն է, որ այս մեծ աշխարհում, այսքան շատ մարդկանցից ընտրես Քեզ հավատարիմ, առաքինի և ազնիվ ընկերներ, որոնք թեկուզ շատ չեն լինի, բայց կգնահատեն և նախ կգնահատվեն Քո իսկ կողմից...
Մենակ մարդը ոչնչի չի հասնում,
Ամենակարևորը, որ
1. ոչինչ չվատնվի անիմաստ կերպով /ժամանակ ու գործ, զգացմունքներ, մտքեր ու խոսքեր/, արդյունավետ կանոնակարգես ամեն ցանկությունդ և դրա իրագործումը, չմոռանալով, որ երբեք մենակ չես,
2. ճանաչես և գնահատես ինքդ Քեզ, Քո որակներն ու արժեքները /մարդկանց վերաբերվես այնպես ինչպես ինքդ Քեզ, ազնվությամբ, անկեղծությամբ/,
3. Սիրես և նվիրվես հենց այնպես, ազատ... , երազների մղումով, մտքերով, կյանքին նայելով թեթև, ասես ոչինչ էլ չկա կորցնելու, գնահատելով ամեն մի վայրկյանն ու զգացմունքը, քնքշության վեհությունը... և վերը նշվածով` ձգտելով Անմահության,
Ամենն էլ կյանք, ծագում են առնում, ապրելու, լինելու համար և ուզում են ապրել, որքան էլ որ դա տարբեր է ստացվում...
Վերջին խմբագրող՝ Narinfinity: 20.03.2009, 11:40:
Միմիայն թևեր ...
Անսահման թռիչք ...
Ազատություն ...
Նորի կարիք ունեմ....
comet (20.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ