User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ժամանակը բուժում է…

  1. #1
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժամանակը բուժում է…

    Ասում են` ժամանակը բուժում է…
    Բայց ինչու՞ երբ ետ ենք նայում և հիշում ենք մեր կյանքում առանձնահատուկ հիշվող պահերը, սովորաբար լաց ենք լինում… Որովհետև երբեք դրա մասին ոչ մեկին չե՞նք ասել, թե՞ որովհետև տխրությունն է իջնում, որ այդ ամեն անցել է…
    Ինչու՞ մենք այդ պահերը երբեք բաց չենք թողնում մեր հիշողությունից…
    Ինչու՞, կարծես թե ներված, համակերպված ու մոռացված վիրավորանքի մասին մտածելիս ցավ ենք ապրում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են` ժամանակը բուժում է…
    Բայց ինչու՞ երբ ետ ենք նայում և հիշում ենք մեր կյանքում առանձնահատուկ հիշվող պահերը, սովորաբար լաց ենք լինում…
    Հարկ է ճշտել` առանձնահատուկ լա՞վ, թե՞ վատ պահերը: Թերևս երկու դեպքում էլ լաց լինել կարելի է ո՞րն է խնդիրը:

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև երբեք դրա մասին ոչ մեկին չե՞նք ասել, թե՞ որովհետև տխրությունն է իջնում, որ այդ ամեն անցել է…
    Որովհետևներ կարելի է լիքը գտնել. այնուամենայնիվ, ամենակարևորը թերևս կարող է այն լինել, որ իմանալով հետևանքները` կցանկանայիր, որ իրերի դասավորությունն այլ լիներ:

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ մենք այդ պահերը երբեք բաց չենք թողնում մեր հիշողությունից…
    Ինչու՞, կարծես թե ներված, համակերպված ու մոռացված վիրավորանքի մասին մտածելիս ցավ ենք ապրում…
    Էս դեմքում "ներված" ու "մոռացված" բառերն արժի կասկածի տակ առնել:
    Վերջին խմբագրող՝ Frigid-: 21.04.2008, 09:42:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Ինչ տարօրինակ ա բայց
    Ես գնալով համոզվում եմ, որ մարդիկ նույն հասկացությունն ընկալում են լրիվ յուրովի. անգամ գույները, երևի թե, ամեն մեկի համար ասենք "կանաչ" լրիվ տարբեր հասկացություն ա...
    Նախ՝ ժամանակն իրոք բուժում է, բայց երևի թե էլի ամեն մեկի համար ընդհանրացված ասելը սխալ կլինի: Ինձ՝ բուժում է, սակայն հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կծիծաղեն այս մտքի վրա կամ էլ կքմծիծաղեն...
    Հետո... ամեն բան կախված է նաև նրանից, թե ոնց ես դու ինքդ վերաբերվում նրան, ինչը հանձնել ես ժամանակին, որ բուժի եթե դու դա ընկալում ես որպես չփակված վերք, ապա ամեն միտք՝ դրա հետ կապված, ցավեցնելու ա, ինքդ քեզ քչփորելու ես ու տանջվես: Երևի թե որոշ մարդկանց համար ավելի ճիշտ է սեփական անցյալից պահպանել միայն լավ ու դրական հուշերը, էդպես ավելի հեշտ է, բայց դե, էլի եմ ասում, որոշ մարդկանց համար, ասենք մարդ կա՝ հաճույք ա ստանում տանջվելուց, ինչ իմանաս...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Մմմմ.... եթե անհատներից փաստումներ են պետք, ասեմ.
    Ժամանակն իմ ամենամեծ ընկերն ու թշնամին է. խլելով կյանքիս այդքան պետքական ակնթարթները` բուժում է ինձ այդքան անպետք վերքերը: (ոնց որ լավ ստացվեց, հը՞ շաա~տ պաթետիկ....հեհեե )
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Ժամանակը բուժու՞մ է, ինչը՞, միթե՞ հնարավոր է բուժվել կամ մոռանալ չեմ պատկերացնում ես արդեն 6 տարի ուզում եմ մոռանալ ու ապրել հանգիստ, բայց չեմ կարողանում, յուրաքանչյուր քայս կշռադատվում է հենց այդ չմոռանալուս արդյունքում ու ես ուրախ եմ, որ չեմ մոռացել ու որ ժամանակն անզոր է բուժելու

  6. #6
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Չես պատկերացնի ինչ հարազատա ինձ այդ ամենը:Ճիշտ չէ որ ասում են ժամանակը բուժումա,այլ ավելի շուտ ժամանակի ընթացքում այդ զգացմունքը կամ վիշտը թաքցնում է մեր հոգու խորքում:Ու մեկա ուզած չուզած մի որոշ ժամանակ անց հիշեցնումա մեզ:
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  7. #7
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Ժամանկը բուժում է: Ու առողջ կապրես մինչև, որ նորից չհիշես..... ամենիչ լավ է ընթանում մինչև, որ սկսում ես հիշել:
    Ես չգիտեմ թե այս թեմայի հեղինկը ինչ ցավոտ հիշողություններ ունի , որ ես կարանամ բավարա պատասյխան տամ իր հարցին, քանի որ բոլորս նույն ձև և նույնքան էլ տարբեր ենք մտածում, ընդունում, հասկանում, նեղվում, ուրախանում և այլն:Սակայն նենց երևույթներ կան, որոնց համար հիմա լացում ես , բայց հետո ժամանակը կգա ու կզգաս, որ ինչքան հիմար ես եղել ու կսկսես ծիծաղել ինքդ քո վրա:

  8. #8
    Լիարժեք անդամ @Lika@-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Yerevan))
    Տարիք
    30
    Գրառումներ
    81
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Ժամանակը անզոր է ինչ-որ բան բուժել...Այն ավելի շուտ օգնում է համակերպվել տարած ցավին,ստացված վերքերին:Օգնում է խորասուզվել և չմտածել,հասկանալ քո սխալը,ճիշտը, նորից կարողանալ հավասարակշռել ամեն ինչ...Օգնում է նույն սխալը չկրկնել:
    Ժամանակը չի բուժում ,այլ ուղղակի մոռացության է տալիս և խրում աշխատանքի կամ դասերի մեջ..........................................
    Мы всегда ценим то,чего мы добиваемся сами,своими силами...!

  9. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    վայ մարդիկ, սխալ բաներ մի հասկացեք…
    թեման իմ կամ իմ պրոբլեմների մասին չի…

    բացել եմ, որովհետև առհասարակ շատ հաճախ եմ նման պատմություններ լսում, շատերի մոտ նման պրոբլեմ կա, ուզում էի ուղղակի ձեր կարծիքները լսել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #10
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Երկնային- բայց դե դու էլ ես չէ հիշում?

  11. #11
    հազարան Bulbul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2008
    Հասցե
    Հենց ստեղ
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Հմմ բուժու՞մ, ժամանակը չի բուժում այլ ստիպում է մոռանալ և իր յուրհատուկ փոշով է պատում, երբ մենք հիշողության ու ժամանակի փոշին մաքրում ենք այնինչ պիտի բուժվեր ավելի պայծառ տեսք է ստանում ու կրկին ցավ պատճառում մեզ:

    Սխալ է մոռանալը, բայց անցյալով պետք չի ապրել, ընդհամենը հիշել ամեն ինչ դրանից դաս քաղել ու չկրկնել նույն սխալները, սա մեզանից պահանջվում
    Հմմ

  12. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Մեջբերում chiburgen-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկնային- բայց դե դու էլ ես չէ հիշում?
    ամեն մեկս ինչ-որ բան ունենք հիշելու… բայց ես տենց ծանր չեմ տանում հիշողություններս…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #13
    երկրորդ կարգի հիստերիկ chiburgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2008
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ժամանակը բուժում է…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    ամեն մեկս ինչ-որ բան ունենք հիշելու… բայց ես տենց ծանր չեմ տանում հիշողություններս…
    Բայց դե թեմայիտ սկիզբը նենց էմոցիայով ես գրել, որ լացս էկավ:Ակամայից ես էլ սկսեցի հիշել.........

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 22.04.2012, 15:05
  2. Մազերի բուժում և խնամք
    Հեղինակ՝ vansed, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.10.2011, 21:57
  3. Ի՞նչ է ժամանակը
    Հեղինակ՝ Հայ տղա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 15.09.2010, 14:35
  4. Ձյան գալուստը բուժում է մրսածությունը և գրիպը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.09.2008, 23:40
  5. Ժամանակը ցույց կտա...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.12.2007, 00:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •