User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Քաղաքացիական նախաձեռնություններ` հանուն քաղաքական դաշտի կայունացման

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքացիական նախաձեռնություններ` հանուն քաղաքական դաշտի կայունացման

    Մարտի մեկից հետո Երևանում և Հայաստանում մի շարք քաղաքացիական շարժումներ, հ/կ-ական նախաձեռնություններ ու ակցիաներ են կազմակերպվել` քաղաքական դաշտի կայունացման, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, մեղավորներին պատասխանատվության բերելու (և այլն... ) համար:

    Հիմա, կարծես, բոլոր ինքնուրույն նախաձեռնությունները համախմբվում են ու համագործակցում որոշակի շարժումների ու ֆորումների շրջանակներում:
    Մեջբերում եմ մի շարք հ/կ-ների հայտարարությունը.

    «ՅՈ՞ ԵՐԹԱՍ»
    քաղաքացիական ‎ֆորում
    Քաղաքացիների պաշտպանվածությունը և ժողովրդավարական ինստիտուտների հաստատումն են երկրի կայունության և անվտանգության հիմնական սկզբունքները: Հետընտրական իրադարձությունները Հայաստանում ստեղծել են մի իրավիճակ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Ինչպե՞ս հաղթահարել բռնապետությունը: Որո՞նք են քաղաքացիական հասարակության անելիքներն այս գործընթացում:

    Այս հարցերին էր նվիրված ս.թ. ապրիլի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի մեծ դահլիճում անցկացված քաղաքացիական ‎ֆորումը: Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ու միավորումների, մի շարք միջազգային կազմակերպությունների, մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:

    Ֆորումի առաջին մասում մասնակիցները ներկայացրեցին իրենց գնահատականները նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական քաղաքականության վերաբերյալ և առաջադրեցին այն խնդիրները, որոնց պետք է անդրադառնան ներկա գտնվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` հաղթահարելու բռնապետական դրսևորումները:

    Միջոցառման երկրորդ մասում մասնակիցներն աշխատեցին իրենց առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբերում, քննարկելով երկրում մարդու իրավունքների ոտնահարումների, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումների, ԶԼՄ-ների վերահսկողության և ՀՀ օրենսդիր մարմնի անարդյունավետ և ժողովրդավարական արժեքներին հակասող գործունեությանն առնչվող հարցերը:

    Ստորև ներկայացնում ենք խմբային աշխատանքների արդյունքում ձևակերպված առաջարկություններն ամփոփ.


    ԶԼՄ աշխատանքային խումբ

    • հանրային հեռուստաընկերության դեմ դատական գործ սկսելու նպատակով գտնել հայցվորի
    • հանրային հեռուստաընկերության խորհրդի ձևավորման կարգի փոփոխություն
    • հեռուստաընկերությունների մասին օրենքի փոփոխություն
    • Ա1+ հեռուստաընկերության վերաբացման նպատակով հասարակական ուժերի համախմբում` հստակ գործողությունների ընթացքի սահմանում
    • Շարունակական աջակցություն «ԱԼԱ» հեռուստաընկերությանը. ԱԼԱ-ի նյութերի տեղադրում ինտերնետում (youtube), շարունակական դրամահավաքներ ԱԼԱ-ի համար, նպատակ ունենալով ձևավորել անկախ ԶԼՄ հիմնադրամ, www.gala.am, org, com ինտերնետային էջի ստեղծում և դրա ծրագրային ապահովում
    • ձևավորել լրատվության ոլորտի իրավապաշտպանի ինստիտուտ (ԶԼՄ օմբուցմեն)
    • շահառու լրագրողներից բաղկացած լրատվական արհմիության ձևավորում
    • ԶԼՄ-ների կոնսոլիդացիա կոնկրետ խնդիրների շուրջ (որպես օրինակ բերվեց Շիկահողի խնդրի շուրջ ԶԼՄ-ների համագործակցությունը)



    Հասարակական կազմակերպությունների խումբ

    Հարցերի բազմազանությունից ելնելով` ՀԿ-ների հնարավոր գործողությունները քննարկվեցին երեք տարբեր մակարդակներում` հիմնվելով այն հիմնական նախադրույթի վրա, որ ՀԿ-ների հիմնական գործառույթը հասարակության պահանջմունքների արտացոլումն ու բավարարումն է: Քննարկման երեք հիմնական ուղղություններն էին` ՀԿ - քաղաքացի, ՀԿ - հասարակություն և ՀԿ - միջազգային հանրություն: Խմբի քննարկումների արդյունքում ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները.

    • քաղաքացի-ՀԿ կապի ամրապնդում
    • ստեղծել արագ արձագանքման ոչ-ֆորմալ կառույց գրանցված եւ գործող ՀԿ-ների շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների և առանձին ակտիվ քաղաքացիների առաջարկներին ու գործողություններին աջակցելու նպատակով
    • քաղբանտարկյալների շահերի պաշտպանության և այլ խնդիրներին արձագանքելու նպատակով ստեղծել տարբեր թեմատիկ խմբեր
    • կազմակերպել ակցիաներ, պիկետներ` ելնելով իրավիճակից
    • ՀԿ-ների որպես միջնորդի դերի բարձրացում հասարակություն-իշխանություններ կտրված կապի առնչությամբ
    • լոբբիստական խմբի ստեղծում, որը հանդես կգա իշխանություններին իրավական պահանջների փաթեթի ներկայացմամբ
    • կազմակերպել լայնածավալ բաց բանավեճեր` ուղիղ եթերով, երկու քաղաքական բեւեռների լիդերների կամ իրենց ներկայացուցիչների մակարդակով
    • ակտիվացնել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը

    դիմել միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին եւ առաջարկել ներգրավել ՀԿ-ների առավել լայն սպեկտոր` ճշգրիտ եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու նպատակով


    Ազգային ժողովի խումբ

    Աշխատանքային խմբի մասնակիցների կողմից ԱԺ աշխատանքներն, ընդհանուր առմամբ, գնահատվել են խիստ անարդյունավետ: Մատնանշվել է նոր օրենքների ընդունման անհրաժեշտությունը, որոնք նախապայման կհանդիսանան ընդդիմության դերի ուժեղացման և պետական կառույցներում մասնակցության, պատգամավորների կողմից առավել պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար և այլն:

    Խմբի քննարկումների ժամանակ երկու հակադիր դիրքորոշումներ հնչեցին`

    1. գնալ բանակցությունների ԱԺ-ի հետ հիմքում կիրառելով վերջնագիր որի պայմաններին չբավարարելու (մասնավորապես` առաջարկվող ժամկետներում քայլեր չձեռնարկելու) դեպքում դիմել ծայրահեղ միջոցի և բարձրացնել ԱԺ լուծարելու վերաբերյալ հարցը
    2. առանց բանակցությունների անմիջապես ձեռնարկել քայլեր` ուղղված այդ հակաժողովրդավարական կառույցի լուծարման
    Բացի այդ առաջարկվեցին հետևյալ գործողությունները`
    • հետևողական կերպով, տարբեր ակցիաների կազմակերպում և վերաբերմունքի արտահայտում ընդունվող օրենքների նկատմամբ:

    • «մասնակցային» միջոցառումների բոյկոտում, ցույցերի կազմակերպում
    • հայտարարությունների տարածումը լրատվամիջոցներով
    • ծաղրանկարների ցուցադրում
    • նիստերի ձայնագրությունների տարածում և ստորագրահավաքներ



    Մարդու իրավունքների խումբ

    Մարդու իրավունքներ խմբի քննարկման հիմնական թեմաներն էին «Քաղբանտարկյալների, հացադուլավորների եւ քաղաքակական հետապնդումների ենթարկվողների, ինչպես նաև Մարտի 1-ի դեպքերի անկախ (միջազգային) հետաքննության անցկացման խնդիրները»: Արձանագրելով երկրում մարդու իրավուքների ոլորտում տիրող աննախադեպ իրավիճակը` խմբի անդամներն առաջարկեցին կոնկրետ գործողությունների ծրագիր.

    • հկ-ների կողմից համատեղ հայտարարություն ընդունել` պահանջելով անհապաղ ազատել քաղբանտարկյալներին
    • հասարակական հետաքննություն կատարել բոլոր դեպքերի վերաբերյալ և սատար կանգնել քաղբանտարկյալների իրավունքներին
    • հայտարարություն ընդունել Հրազդանի Վանատուր թաղամասում հացադուլավորների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունները դատապարտելու նպատակով
    • մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերն ունենալու նպատակով դիմել միջազգային հանրությանը` անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով
    • հետաքննությանը ներգրավել հայաստանյան հասարակական կազմակերպություններին
    • ստեղծել իրավապաշտպան հկ-ներին կից տեղեկատվական կենտրոն, որը տեղեկատվություն կհավաքագրի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի և վկաների վերաբերյալ
    • անկախ հետաքննություն անցկացնել նաև ընտրությունների և հետընտրական շրջանում ընկած բոլոր դեպքերի վերաբերյալ

    Հարկ է նշել, որ մինչ "Մարդու իրավունքներ" խմբի աշխատանքների ավարտը մի խումբ կազմակերպությունների ներկայացուցիչներ լքեցին ֆորումը` մեկնելով Վանատուր, որտեղ ոստիկանները բերման էին ենթարկել հացադուլ հայտարարած մարդկանց:
    Եվ նույն նախաձեռնող խմբի` ավելի ուշ ներկայացրած մամլո հաղորդագրությունը.

    Մամլո հաղորդագրություն

    Երեւան, 16.04.2008

    Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, ինչի արդյունքում հասարակության մոտ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ,

    հետամուտ ենք ՀՀ իշխանությունների նկատմամբ մեր պահանջներում, այն է`

    • անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ՀՀ քաղաքացիների համատարած քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումները,
    • վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
    • դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շարունակվող գրաքննության.


    և հայտարարում ենք,

    որ մենք շարունակելու ենք բռնության եւ անօրինականության փաստերի հավաքագրումը եւ դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը, հնարավորինս օժանդակելու ենք արդար դատավարության իրականացմանը:

    Ուստի խնդրում ենք ե’ւ ականատեսներին, ե’ւ տուժածներին, ե’ւ նրանց մասին որեւէ տեղեկություն ունեցողներին մարդու իրավունքների խախտման, քաղաքական հետապնդումների վերաբերյալ տվյալները տրամադրել կամ հաղորդել հետեւյալ հասցեներով`

    - Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 322-42268, էլ. փոստ [email protected],
    - Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե», էլ. փոստ [email protected],
    - Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ, հեռ. 093-447643, էլ. փոստ [email protected],
    - Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր, հեռ. 091- 403900:
    քննարկենք, փոխանակվենք նմանատիպ այլ ծրագրերի մասին մեր ունեցած տեղեկություններով, ու, գուցե, աջակցենք որևէ կերպ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 20.04.2008, 20:28:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  2. Քաղաքացիական անհնազանդություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 23.04.2009, 15:55
  3. Քաղաքացիական գիտակցություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.11.2008, 16:52
  4. Նախաձեռնություններ
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.08.2008, 19:55
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •