Հիշում եմ՝ առաջին անգամ Գրիներին ոնց լսեցի։ Հեռուստացույցը իր համար անկապ միացված բլբլում էր, երևի ինչ-որ մեկը ավտոմատիկորեն ալիքներն էր փոխփխում՝ առանց իսկ ուշադրություն դարձնելու, թե ինչ են տալիս։ Մենք երեքով կանգնած խոսում էինք (չեմ հիշում ինչի մասին։ Ամենայն հավանականությամբ հայ «շոու բիզնես» կոչվածի

, որովհետև), երբ TV5-ով, որը ի դեպ միշտ փշշում և խշշում էր, մշտական խշշոցով ցույց տվեցին Boulevard of Broken Dreams-ի տեսահոլովակը, Freddieն ասաց. «Այ սա երաժշտություն է, գիտեն էլի երգ գրել, թե չէ մերոնք …»։ Ու զրույցը շարունակվեց։ Ես մեկ-մեկ նայում էի էկռանին, որ մի բան լսեմ ու տեսնեմ, բայց խանգարում էին թշշոցն ու զրուցակիցներիս վրդովված բացականչությունները (ուղղված ամենայն հավանականությամբ հայ էստռադային

)։
Չեմ հիշում ինչքան ժամանակ անց գնեցինք նրանց ալբոմը։ Եվ ահա այն պատճառով, որ TV5-ով այդ օրը և այդ ժամին չգիտես ինչու (երևի եթերը լցնելու սուրբ պարտականությունից դրդված) ինչ-որ մեկի գլխին փչել էր Գրինների կլիպը ցույց տալ, ես ողջ օրը նրանց եմ լսում և այս պահին ձեր գլուխը տանում եմ անկապ պատմություններով։

Բախտի քմահաճույք։

Էջանիշներ