Brithney Spears, Avrile Lavigne, Green Days,Korn...նույն զիբիլն են էլի:
Չեմ սիրում գործեր որտեղ զգացմունք չկա:![]()
Brithney Spears, Avrile Lavigne, Green Days,Korn...նույն զիբիլն են էլի:
Չեմ սիրում գործեր որտեղ զգացմունք չկա:![]()
Երկու հատ երգ ունեն, որ հավանում եմ Wake me up when september ends, u I walk alone
Մնացածը էտքան էլ արտահայտիչ երգեր չեն, հիմնականում՝ արագ, աղմկոտ ու բոլորը միատեսակ...
Բայց, կարծում եմ, պոտենցիալ ունեցող խումբ են, եթե վերանան զուտ թինեյջերական երաժշտություն գրելուց![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 01.08.2009, 15:15:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ռեդ (01.08.2009)
Նեղանալը չեմ նեղանում, բայց պիտի գրեմ։ Գրիները պանկ չե՞նՌուֆուս ջան, քանի՞ ալբոմ ես նրանցից լսե։ Իմ կարծիքով, եթե 8 ալբոմից 7-ը պանկ են, խումբը արդեն պանկ է։
1039-Smoothed Out Slappy Hours – պանկ
Green Day – պանկ
Dookie – պանկ
Insomniac – պանկ
Nimrod – պանկ
Warning – պանկ
Shenanigans – պանկ
American Idiot – ռոկ
21 century breakdown – պանկ-ռոկ
Եվ այսքանից հետո ուզում եք ասել, որ նրանք պանկ չե՞ն։
Գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն Գրիների մասին, լսել են ընդամենը 1-2 երգ և համարում են, որ նրանք անկապ, անիմաստ, տուֆտա երգեր են գրում։
2004 թվականին Բիլլի Ջո Արմսթրոնգը, Մայկ Դըրնթը և Թրի Կուլը թողարկեցին մի ձայնասկավառակ։ Ձայնասկավառակը "American Idiot"-ն էր։ «Ամերիկացի Ապուշ»։ Հըմ,հետաքրքիր է ու՞մ մասին էր խոսքը գնում։ Իսկ խոսքը գնում էր Ամերիկայի նախագահ Բուշի մասին, որը սկսեց Իրաքի պատերազմը, որը Ամերիկան ճգնաժամի հասցրեց... Չեմ շարունակի։ Մնացածը երևի գիտեք։ Մի խոսքով Գրիները խոսեցին դրա մասին։ Նրանք բացահայտ ասեցին այդ ամենը իրենց երգերում։ Նրանք բարձրացրին այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին չշոշոփել, գրել պարզ, անիմաստ, ծեծած թեմաներով երգեր՝ ինչպես շատերը։
Բայց նրանք գրեցին կոպիտ, ճշմարտությունը պարունակող, խոցված խնդիրները արծարծող երգեր։ Նրանք գրեցին Ամերիկայի ներկայիս վիճակի, հեռուստատեսության, տնից փախած և կեղտոտ դեմքերով երեխաների մասին, այն մասին, որ բոլորը թքած ունեն այդ ամենի վրա և կոչ արեցին զարդնել այդ կործանիչ անտարբերությունից։ Նրանք անդրադարձան պատերազմի թեմային։ Հազարավոր երիտասարդների մասին երգեցին, որոնք թողել էին իրենց տունը պատերազմի պատճառով։ Եվ այդ պատերազմի անիմաստության մասին։ Նրանք գոռացին դրա մասին, ճչացին, որպեսզի այդ սուր խնդիրները հասցնեն շարքային ամերիկացիներին։
Այս ամենի հետ մեկտեղ նրանք ստեղծեցին մի գեղեցիկ, երիտասարդական ոգով լի ձայնասկավառակ, որ մեծ համբավ ստացավ։ Ձայնասկավառակը անշուշտ շատ լավն էր ստացվել։
Վերջին ալբոմի մասին էլ չեմ ասում։![]()
Tanamasi (01.08.2009), total_abandon (23.08.2009)
Խմբի վերջի երկու սկավառակները ուղղակի ցնցող են։ Խորհուրդ կտայի տղաների մասին պատկերացում կազմելու համար հենց դրանցից էլ սկսել. American Idiot և 21st Century Breakdown։ Երաժշտական առումով էլ մեղեդիները շատ ճիշտ մշակված են, գաղափարախոսությունն էլ չի զիջում։
Ոչ միայն ուզում ենք, այլ նաև ասում ենք, Ֆրեդի ջանԼրիվ համաձայն եմ Ռուֆուսի հետ, Գրին Դեյը մաքուր փանք ռոք չի համարվում… Դասական փանք ռոք են իր ՝ վերը նշված խմբերը՝ Iggy Pop-ին ու The Stooges-ին համարելով նույնը, ու նաև կավելացնեի Velvet underground-ը, Rancid ... սրանք լրիվ ուրիշ բան են , ու փանքը ավելի շուտ թվերի երաժշտություն ա, 60-80 ականներ, դրանից հետո արդեն նոր զարգացում ա ստացել փանք ռոքը...
Կարող ես համոզվել այստեղ սա էլ ալլմյուսիք.քոմ -ի դասակարգում է ՝ Alternative Pop, Rock, Punk Revival, Post-Grunge,Punk Pop
Ու ես լրիվ համաձայն եմ այս դասակարգման հետ
Ի տարբերություն դրա՝ լաստ.ֆմ-ը Գրին Դեյին տվել է ավելի շատ փանք, փանք ռոք, ալտերնատիվ, փոփ-փանք պիտակներԵրևի ուղղակի ճիշտ ա բոլոր պիտակները իրար հետ հաշվի առնել, որովհետև մի պիտակը միանշանակորեն չի որոշում խմբի պատկանելիությունը որևէ ոճի
![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.08.2009, 00:16:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ահա թե ինչի բերեց Գրիների հին երգերը քրքրելը՝ ես եզրակացրի, որ այս երգի բառերը ինձ դզում են։
"Westbound Sign"
Boxed up
All of her favorite things
Sold the rest at a rainy yard sale
Big plans and leaving friends and
A westbound sign
Weighed out
Her choices on a scale
Prevailing nothing made sense
Just transportation and a
Blank decision...
She's taking off
Taking off...
Taking off...
Taking off...
No time and no copping out
She's burning daylight and petrol
Blacked out the rearview mirror
Heading westward on
Strung out
On confusion road
And ten minute nervous breakdowns
Xanex a beer for thought
And she determined...
She's taking off
Taking off...
Taking off...
Taking off...
Is it salvation?
Or an escape from discontent?
Will she find her name
In the California cement?
Punched out of the grind
That punched her one too many times...
Is tragedy 2000 miles away?
She's taking off
Taking off...
Taking off...
Taking off...
Ու երգի համար էլ գժվում եմ
total_abandon (23.08.2009)
Հիշում եմ՝ առաջին անգամ Գրիներին ոնց լսեցի։ Հեռուստացույցը իր համար անկապ միացված բլբլում էր, երևի ինչ-որ մեկը ավտոմատիկորեն ալիքներն էր փոխփխում՝ առանց իսկ ուշադրություն դարձնելու, թե ինչ են տալիս։ Մենք երեքով կանգնած խոսում էինք (չեմ հիշում ինչի մասին։ Ամենայն հավանականությամբ հայ «շոու բիզնես» կոչվածի, որովհետև), երբ TV5-ով, որը ի դեպ միշտ փշշում և խշշում էր, մշտական խշշոցով ցույց տվեցին Boulevard of Broken Dreams-ի տեսահոլովակը, Freddieն ասաց. «Այ սա երաժշտություն է, գիտեն էլի երգ գրել, թե չէ մերոնք …»։ Ու զրույցը շարունակվեց։ Ես մեկ-մեկ նայում էի էկռանին, որ մի բան լսեմ ու տեսնեմ, բայց խանգարում էին թշշոցն ու զրուցակիցներիս վրդովված բացականչությունները (ուղղված ամենայն հավանականությամբ հայ էստռադային
)։
Չեմ հիշում ինչքան ժամանակ անց գնեցինք նրանց ալբոմը։ Եվ ահա այն պատճառով, որ TV5-ով այդ օրը և այդ ժամին չգիտես ինչու (երևի եթերը լցնելու սուրբ պարտականությունից դրդված) ինչ-որ մեկի գլխին փչել էր Գրինների կլիպը ցույց տալ, ես ողջ օրը նրանց եմ լսում և այս պահին ձեր գլուխը տանում եմ անկապ պատմություններով։Բախտի քմահաճույք։
![]()
Green Day + U2 համատեղ կլիպը ովա տեսել? Լավնա![]()
աութսայդերների մեջ աութսայդեր
Ահա պլակատը.
Շատ լավն է, երգն էլ, կլիպն էլ։
Երգը նվիրված էր Նոր Օռլեանի ջրհեղեղին զոհվածների հիշատակին։ Այն ժամանակ շատ ակտուալ էր, քանի որ այդ քաղաքը և դրա մերձակայքը շատ ուժեղ տուժել էին աղետից, սակայն կառավարությունը նշանակալի որևիցե քայլեր չէր ձեռնարկում տուժածներին փոխհատուցելու համար։
Վերջին խմբագրող՝ Tanamasi: 11.08.2009, 16:41:
Ինչքան գիտեմ, Գրիների տղերքը Նոր Օռլեանում մի քանի տուն էլ կառուցեցին, որպես բարեգործական ակցիա՝ տուժածների համար։![]()
Ժող, հլը ինչ հին ֆոտկեք եմ գտել։
Սկսեմ Թրիից՝
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ