User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Գրին Դեյ/Green Day

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Green Day

    Մեջբերում Արտիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Brithney Spears, Avrile Lavigne, Green Days,Korn...նույն զիբիլն են էլի:
    Չեմ սիրում գործեր որտեղ զգացմունք չկա:
    Գրիներին Բրիտնիի կողքին
    Լավ, բան չունեմ ասելու Բրիտնին սաղ անզգացմունք է, բայց Գրիները... Նրանց American Idiot-ը և 21 century breakdown-ը լսի, կտեսնես, թե ինչ զգացմունքային են։ Եթե անգլերեն էլ գիտես, առավել ևս կզգաս։

  2. #2
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Green Day

    Գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն Գրիների մասին, լսել են ընդամենը 1-2 երգ և համարում են, որ նրանք անկապ, անիմաստ, տուֆտա երգեր են գրում։
    2004 թվականին Բիլլի Ջո Արմսթրոնգը, Մայկ Դըրնթը և Թրի Կուլը թողարկեցին մի ձայնասկավառակ։ Ձայնասկավառակը "American Idiot"-ն էր։ «Ամերիկացի Ապուշ»։ Հըմ, հետաքրքիր է ու՞մ մասին էր խոսքը գնում։ Իսկ խոսքը գնում էր Ամերիկայի նախագահ Բուշի մասին, որը սկսեց Իրաքի պատերազմը, որը Ամերիկան ճգնաժամի հասցրեց... Չեմ շարունակի։ Մնացածը երևի գիտեք։ Մի խոսքով Գրիները խոսեցին դրա մասին։ Նրանք բացահայտ ասեցին այդ ամենը իրենց երգերում։ Նրանք բարձրացրին այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին չշոշոփել, գրել պարզ, անիմաստ, ծեծած թեմաներով երգեր՝ ինչպես շատերը։ Բայց նրանք գրեցին կոպիտ, ճշմարտությունը պարունակող, խոցված խնդիրները արծարծող երգեր։ Նրանք գրեցին Ամերիկայի ներկայիս վիճակի, հեռուստատեսության, տնից փախած և կեղտոտ դեմքերով երեխաների մասին, այն մասին, որ բոլորը թքած ունեն այդ ամենի վրա և կոչ արեցին զարդնել այդ կործանիչ անտարբերությունից։ Նրանք անդրադարձան պատերազմի թեմային։ Հազարավոր երիտասարդների մասին երգեցին, որոնք թողել էին իրենց տունը պատերազմի պատճառով։ Եվ այդ պատերազմի անիմաստության մասին։ Նրանք գոռացին դրա մասին, ճչացին, որպեսզի այդ սուր խնդիրները հասցնեն շարքային ամերիկացիներին։
    Այս ամենի հետ մեկտեղ նրանք ստեղծեցին մի գեղեցիկ, երիտասարդական ոգով լի ձայնասկավառակ, որ մեծ համբավ ստացավ։ Ձայնասկավառակը անշուշտ շատ լավն էր ստացվել։

    Վերջին ալբոմի մասին էլ չեմ ասում։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tanamasi (01.08.2009), total_abandon (23.08.2009)

  4. #3
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Green Day

    Խմբի վերջի երկու սկավառակները ուղղակի ցնցող են։ Խորհուրդ կտայի տղաների մասին պատկերացում կազմելու համար հենց դրանցից էլ սկսել. American Idiot և 21st Century Breakdown։ Երաժշտական առումով էլ մեղեդիները շատ ճիշտ մշակված են, գաղափարախոսությունն էլ չի զիջում։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Green Card
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.10.2010, 21:27
  2. Green FEST!
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.04.2008, 15:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •