Ձիու վրա նստեցիր,
Հրամանատար դարձար,
Մեր վրա դու բարկացար,
Հրահանգներ տվեցիր:
- Արդեն բավ է, - գոռացիր,
Շրջապատը թնդացրիր,
Ով որ լսեց վախեցավ,
Ինչքան ուժ ուներ, փախավ:
Կվախենայի նաեւ ես,
Եթե չճանաչեի քեզ,
Բայց քո աչքերն տեսել էի,
Բարությունդ զգացել էի![]()
Էջանիշներ