Ա՜յ քեզ ադմին, վա՛յ ղեկավար,
Ի՞նչ ես կռվում դու անդադար,
Խոսքդ հատու, լեզուդ երկար,
Էդ երբվանի՞ց կռվող դարձար:

Դու՛ կովկասցի երիտասարդ,
Ունե՞ս արդյոք թուր նախշազարդ,
Կամ էլ դաշույն, գոնե դանակ,
Որ չմնաս դու պարտքի տակ:

Ախր կռվելն էդքան հեշտ չի,
Փրթած մածուն կամ էլ թան չի,
Ախր դու ո՞նց պետք է կռվես,
Ախր կյանքդ ինչու՞ զոհես:

Մեր ակումբին դու դեռ պետք ես,
Ադմինություն պետք է անես,
Գրածները բոլոր կարդաս,
Ու պատասխան գտնես ու տաս