Իրար կերա՞ք, կշտացա՞ք,
Արդեն ժամն է հարցմունքի,
Հով, Արտգեո և Բյուրակ,
Ո՞նց էր համը ձեր մսի։
Հովոն համով չի երևում,
Մյուսները՝ կուտվեն, էլի
Բայց այս վեճը, ամեն դեպքում,
Արդեն դառնում է զզվելի։![]()
![]()
Իրար կերա՞ք, կշտացա՞ք,
Արդեն ժամն է հարցմունքի,
Հով, Արտգեո և Բյուրակ,
Ո՞նց էր համը ձեր մսի։
Հովոն համով չի երևում,
Մյուսները՝ կուտվեն, էլի
Բայց այս վեճը, ամեն դեպքում,
Արդեն դառնում է զզվելի։![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես ասել եմ. միս չեմ սիրում,
Այն էլ նեխած ու զզվելի,
Տե՛ս, Հովիկին ես չեմ ուտում,
Այլ Արթուրը անտանելի:
Կերե՛ք իրար. բարի մարսում,
Ախր գոհ եմ ես ձեզանից.
Երկուսիցդ էլ ազատվում,
Շունչ եմ քաշում առանց ջանքի:
Մնաս բարով չէՄրրիկ-ի խոսքերից
Բարի ճանապարհ
![]()
Վրաստանն երկիր է, իմ անգին
Իսկ վրացին էլ մի ազգ է հին
Հարևանն է նա հյուսիսից
Եվ ապրում է կյանքն իր մանրից
Ես Վրաստանը շատ եմ սիրում
Ու երբեք ել չեմ թաքցնում
Որ Թբիլիսին իմ կարոտում
Գիշերներ ես չեմ քնում
Ես ինձ այնտեղ լավ եմ զգացել
Ջերմ, համերաշխ եմ միշտ ապրել
Ես սիրել եմ ու սիրվել
Թուրք ու վրացի չեմ տարբերել
էլ չեմ ասում եզդի ու օս,
Հույն ու ջհուդ, և նույնիսկ ռուս
Չեմ խորացել երբեք դրա մեջ
Մարդ եմ տեսել ամենքի մեջ
Ուր ծնվել եմ ու մեծացել
Ես միշտ ջերմ եմ տեղն այդ հիշել
Թե ուզում ես դու էլ արի
Իմ քաղաքը տես դու բարի
Վատ մարդիկ այնտեղ ել կան
Անգրագետ, ռաբիզ, կոպիտ
Բայց արի ու դու տես, որ կան
Մարդիկ ժպտուն ու բարեկիրթ
Դե դու գիտես, որ վրացի չեմ
Բայց թե կուզես... չեմ լինի դեմ
Միայն ես քեզ մի բան կասեմ
Երազանքս թաքուն պատմեմ
Դու ոչ ոքին այն չբացես,
Կարա՞ս, փորձիր դու էլ օգնես
Իմ երազանքն ռեալ դարձնեմ
Հիմա լսի ես քեզ պատմեմ
Ես ձգտում եմ ամենն անել
Ու մի oր էլ կյանքում տեսնել
Որ խոսում են մեզ պես նստած
Ժողովուրդներն հայոց ու վրաց
Եվ այլևս ոչ ոք հաստատ
Չի էլ փորձի նրանց խանգարել
Այնպես, ինչպես պրովոկացիան
Որ առաջ է ինձնից գրել![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.05.2006, 17:13:
Ա՜յ քեզ ադմին, վա՛յ ղեկավար,
Ի՞նչ ես կռվում դու անդադար,
Խոսքդ հատու, լեզուդ երկար,
Էդ երբվանի՞ց կռվող դարձար:
Դու՛ կովկասցի երիտասարդ,
Ունե՞ս արդյոք թուր նախշազարդ,
Կամ էլ դաշույն, գոնե դանակ,
Որ չմնաս դու պարտքի տակ:
Ախր կռվելն էդքան հեշտ չի,
Փրթած մածուն կամ էլ թան չի,
Ախր դու ո՞նց պետք է կռվես,
Ախր կյանքդ ինչու՞ զոհես:
Մեր ակումբին դու դեռ պետք ես,
Ադմինություն պետք է անես,
Գրածները բոլոր կարդաս,
Ու պատասխան գտնես ու տաս![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Միթե ամենահարմար
Տեղը կռվի չափածոն է հիանալի
Միթե այստեղ մեր գովելի
Բանաստեղծներն, վեճն են
հարմար գտնում խոսքում:
Հերիք կռիվ անեք ադմին թե ոչ ադմին
Վերջի վերջո ինչի համար է հարգանքը
Իրար ու բոլորի նկատմամբ,
Վերջ, եթե էլի եղավ
Մի թեկուզ մի փոքրիկ
Վեճ կամ կռիվ
Էլ չեմ գա, այդպես չի կարելի
Ճիշտ է այդքան լավ
Չափածո դուրս չեկավ
Բայց կարևոր միտքը կա.............
firegirl777-ի խոսքերից
![]()
![]()
Չէ մի գնա, մնա մեզ հետ
Համ էլ ու՞ր էս գնալու
էլ չենք կռվի մենք, խոստանում եմ
Մենք կատակում ենք ընդամենը
Գիտեն բոլորը դա։
Մի քիչ անհաջողա հնչերանգը,
բայց ասելիքս ասեցի![]()
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.05.2006, 01:31:
Դե կատակով կռվելը կյանքում
միայն մի բան է նշանակում
Բայց դե... չեմ կարող հաստատ ասել
Թե մեր դեպքում հենց դա է կարևոր![]()
Սրտիդ մոտ մի ընդունիր,
Կռվից շատ մի վախեցիր,
Մի մարդ ավել, մեկն պակաս,
Կամ էլ ոչ թե մեկ, այլ տաս,
Դրանից ի՞նչ կկորցնես,
Ի՞նչ որ վնաս կկրես:
Հանգիստ ապրիր քո համար,
Աթոռ գտիր շատ հարմար,
Կողքից նայիր ու ժպտա,
Նրանց վրա դու խնդա,
Տե՛ս, թե ոնց են կռվելու,
Ու դանակով խփելու,
Արյունը ոնց կհոսի,
Ողջ աշխարհն կհեղեղի,
Իսկ դու նայիր ու խնդա,
Լայն ժպիտով միշտ ժպտա
Ի՞նչ է, կռիվ չե՞ս տեսել,
Թե՞ կինոներ չես նայել,
Ի՞նչ ես այքան վախեցել,
Կարծես աշխարհն է շրջվել:
Կռվել կուզեն, թող կռվեն,
Շատ դեմոկրատ երկրում են,
Ինչ-որ ուզեն միշտ կանեն,
Թեկուզ իրար թող մորթեն:
Կարեւորը դու ժպտա,
Մի վախեցիր, այլ խնդա,
Քեզ ժպիտը սազում է,
Ամենքին հմայում է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
վայ ես ի՞նչ եք դուք սարքել,
իմ գլու՞խն էք կորցրել,
հապա մի հատ վերջ տվեք,
քանի դեռ չեմ բարկացել...
Ձիու վրա նստեցիր,
Հրամանատար դարձար,
Մեր վրա դու բարկացար,
Հրահանգներ տվեցիր:
- Արդեն բավ է, - գոռացիր,
Շրջապատը թնդացրիր,
Ով որ լսեց վախեցավ,
Ինչքան ուժ ուներ, փախավ:
Կվախենայի նաեւ ես,
Եթե չճանաչեի քեզ,
Բայց քո աչքերն տեսել էի,
Բարությունդ զգացել էի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գիտես կյանքում մի բան կաChuk-ի խոսքերից
Իրար սիրել հարգել կա
ու չեմ կարող անտարբեր
նայել վեճին անհամբեր
Չեմ սիրում երբ կռիվը
թեժանում է անպայման
Ու մի բան էլ դեռ վկա
լինելով ծիծաղում է...
Բարությունը որ լիներ
Կռիվներ չեր էլ լինի
Իսկ վեճերը շատ շուտով
Կատակի կվերածվերին....
Մի խոսքով ինչն է միտքը
Давайте жить дружно...........![]()
Յասամանը ծաղկել է`
Կապս էլ ինչ-որ արագացել:
Արիգատո՛, Chuk-սան.
Ներեք բռակ խոկկուս,
Դեռ փորձ չունեմ: Գուցե մի օր...
Կոնիչիվա՛, Բասյո:
Հեռու ես, մոռանա՛լ մի
Վայ բոնջուռնո բամբինո
Ո՞Ւր ես կորել քի մատաղ
Կապդ իր կապերն է լրիվ կտրել
Մեզ հետ քո կապն էլ ընդհատել:
Էս անկապությունը նվիրում եմ քեզ ու կապիդ)))
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Բոնջոռնո քեզ էլ, ու սալամ ընդ քո հոգւոյն.
Քո` ինձ կարոտած, սրտին խաղաղութիւն:
Թե կապը իմ անսպասելի չանկապանա`
Այսուհետեւ ես կլինեմ. դե, ցտեսութիւն:
Հեռու ես, մոռանա՛լ մի
Բարլիս,բալիս Ձեզ մատաղ,
ինչ եք կարոտի մեջ ընկել,
ավելի լավ է գաք այստեղ,
ու իմ կապից էլ օգտվեք,
հետս էլ կոփե խմեք,
ձեռի հետ էլ շոկոլադ բերեք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ