Այո եղել է: Թե ումն էր չեմ հիշում: PM-ով կասեմ:
Ավելացվել է 5 րոպե անց
Նույնիսկ եթե չի եղել, ապա գոնե պետք է նշվի այդ մասին, որ հետագայում չլինի:
Այո եղել է: Թե ումն էր չեմ հիշում: PM-ով կասեմ:
Ավելացվել է 5 րոպե անց
Նույնիսկ եթե չի եղել, ապա գոնե պետք է նշվի այդ մասին, որ հետագայում չլինի:
2.1.4 կետի հետ կապված...
Լավ կլիներ, եթե ավելացվեր նաեւ դրույթ, որով կրգելվեր ավատարի միջոցով ազգամիջյան թշնամանք քարոզելու կամ այլ ազգերի կամ պետությունների խորհրդանիշերը վիրավորելու որեւէ փորձ:
Նման դեպքի հանդիպել եմ: Ավատար էր ընտրված Թուրքիայի դրոշի վրա միզող մի շատ անմեղ բալիկի նկար:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ի՞նչ հիմնաորմամբ:Artgeo-ի խոսքերից
Իմ ասածն էլ հենց դա է, որը Artgeo-ն շրջում է այդ փաստը ասելով, թե ֆորումի անդամներին արգելվում է օգտագործել կարմիր գույնը:Վարպետ-ի խոսքերից
![]()
Այն հիմնավորմամբ, որ կարմիր գույնը մոդերատորների կողմից օգտագործվում է նկատողություն տալու համար:Մելիք-ի խոսքերից
Առաջարկում եմ քննարկելուց ու համապատասխան ձևակերպումից հետո օրենսդրությունում ավելացնել նոր կետեր.
1. Գունավոր գրառումների վերաբերյալ, ըստ որի գունավոր գրառումներ կարելի է կատարել միայն հատուկ դեպքերում, այլ ոչ թե ամենուր (ինչպես անում են ոմանք...)
2. Ստորագրության բովանդակության, երկարության, գույնի վերաբերյալ, ըստ որի չի ողջունվում, այլ լեզուներով, աչք ծակող խայտաբղետ գույներով, տառատեսակի մեծ չափերի և երկար (ոմանց դեպքում կիլոմետրանոց պոեմների) ստորագրությունները
եթե "ոմանք" ը ես եմ,կարելի էր ուղղակի ասել, որ պոեմս դարձնեմ քառատող ,Network.am-ի խոսքերից
![]()
իսկ գույնը եթե դեռ քննարկման մեջ է, պետք չէր շտապել :
Առաջարկում եմ օրենսդրության մեջ մտցնել մի կետ, ըստ որի արգելվում է միևնույն գրառումը տարբեր թեմաներում կաատարել, եթե դա չի թուլատրեր ադմինիստրացիան։ Ես հասկանում եմ, որ դա ինքնին հասկանալի է, սակայն ոմանց համար այդպես չէ։
Երկրորդ, պահանջում եմ, որ օրենսդրության մեջ նշվի, որ Ակումբ-ը քաղաքական չեզոք դիրք ունի և ցանկացած անդամ՝ ներառյալ ադմինիստրացիայի, գրառում կատարելիս արտահայտում է անձնական կարծիքը։ Սա նույնպես ինքնին հասկանալի է, սակայն... Դե տարբեր մարդիկ կան։
համաձայն եմArtgeo-ի խոսքերից
Համաձայն եմ:Artgeo-ի խոսքերից
Եվ ոչ միայն քաղաքական։ Քաղաքական, կրոնական և այլնArtgeo-ի խոսքերից
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հարգելի ակումբցիներ, 2007թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Դար» ակումբի այս նոր կանոնադրությունը, որն ավելի հստակ է ձևակերպված, ավելի լավ է արտահայտում «ԴԱՐ» ակումբի գործունեությունը, այդ գործունեության նպատակները, ակումբի կառուցվածքը, անդամների իրավունքները, պարտականությունները, տեխնիկական լիազորությունները, ակումբում գործող կանոնները և այլն:
Խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ այն։
Ակումբի ադմինիստրացիան շնորհակալություն է հայտնում Ձեզ նոր կանոնադրությանը վերաբերող բոլոր առաջարկությունների ու դիտողությունների համար։ Մոտ օրերս բոլոր առաջարկությունները կվերլուծվեն ու անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կարվեն։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ամբողջությամբ համաձայն եմ Արշակի հետ , որ կարելի է առանց հայհոյանքի արտահայտել միտքը քաղաքական թեմաների շուրջ: Չէ որ հաճելի չէ լսել հայհոյանքներ դրսում ամեն քայլափոխին…
Բա Չլինի գոնե մի տեղ ,որտեղ դու կկարողանաս լսել կարծիքներ առանց հայհոյանքի…
Ինչու բոլորս քննարկենք հարցերը Վ. Սահակյանի նման…![]()
Ազատությունը դա այն չէ , որ անես ինչ ուզում ես.
Այլ այն է, որ ինչ չէս ուզում, չանես…
Հարգելիներս, ինձ մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին չառաջանալ հստակ և ՀԱՍՏԱՏՎԱԾ կանոնադրության առկայության դեպքում: Փաստորեն, այս տասներկու ամիսների ընթացքւմ չի ընդունվել ֆորումի կանոնադրությունը, և կարծես թե դա ոչ մեկին չի էլ մտահոգում: Քննարկումների թեման ընդհանրապես մոռացության է մատնվել:
Գտնում եմ, որ ակումբի կանոնադրության ընդունման պրոցեսը անհասկանալի ու անհիմն պատճառներով ձգձգվել է, և դա կարող է բերել անդառնալի խնդիրների առաջացմանը, ուստի կոչ եմ անում հնարավորինս շուտ ընդունել կանոնադրությունը, չէ որ վատ օրենքը ավելի լավ է, քան դրա բացակայությոնը: Ստորև առաջարկում եմ քննարկել ևս մի քանի կետեր և չուշացնել կանոնադրության հաստատման գործընթացը:
ա) «Դար» Ակումբ կայքը չեզոք դիրքորոշում ունի քաղաքական, կրոնական, հասարակական հարցերում և ամեն մի անդամ գրառումներում արտահայտում է սեփական կարծիքը անկախ ֆորումում ունեցած կարգավիճակից։
բ) Կանոնադրության այս տարբերակը վերջնական չէ և նրանում հնարավոր է կատարվեն լրացումներ և փոփոխություններ, որոնք չեն հակասի ՀՀ սահմանադրությանը, և ակումբի գործող կանոնադրության այլ կետերին: Ընթացակարգը կարելի է հստակեցնել։
Առաջարկում եմ նաև.
ա) Ֆորումում ստեղծել կրճատված լիազորություններով անդամների խումբ, որտեղ կհայտնվեն որոշ քանակությամբ դիտողություններ ունեցողները։
բ) Վերափոխել ղեկավարման համակարգը։
գ) Ֆորումում ստեղծել դատական համակարգ։
դ) Ստեղծել կանոնադրության կրճատ տարբերակ։
Հնարավոր է առաջարկներիս մի մասը շատ պարզ ու հասարակ թվա, բայց սրանք ըստ իս անհրաժեշտ քայլեր են հետագայում անախորժություններից ու անորոշություններից խուսափելու համար:
Վերջին խմբագրող՝ Երաժիշտ: 30.03.2007, 19:48:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ