«ԴԱՐ» ակումբում պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային օրենքները:
Շատ կներեք սուբյեկտիվ կարծիքի եւ ոչ այնքան սուբյեկտիվ ընկալման համար, բայց այս կետը ծիծաղեցրեց:

Ինչպե՞ս են պաշտպանվում եւ ում կողմից: ՀՀ օրենքը պաշպանելը իրավապահ մարմինների գործն է, միջազգային պայմանագրերն էլ ընդհանրապես չեմ հասկանում ինչ կապ ունեն:


Ճիշտն ասած երբեք չեմ հասկացել ֆորումներում նման ծավալուն կանոնադրությունների առկայությունը: Բերված տեքստն էլ երեւի կյանքումս տեսած ամենաերկարներից (նման տիպի տեքստերից) եւ (կրկին ներողություն սուբյեկտիվ կարծիքի համար) հիշեցնում է փոքր բռնապետության սահմանադրություն: Ես կարծում եմ կարելի է սահմանափակվել 5-6 կետով, ներառելով ՀՀ օրենքին հետեւելու որեւէ դրույթ, որը էֆֆեկտիվորեն իր տակ կառնի ե՛ւ զրպարտանքը, ե՛ւ ազգամիջյան թշնամանք հրահրելը եւ այլն: