Ուխ, լիքը նոր մոդերներ
Նոր պաշտոններդ շնորհավո՜ր:
Մի մաղթանք ունեմ հատկապես էն բաժինների նորեկներին, որոնց նախկին մոդերները վաղուց արդեն ֆիկտիվ էին, և ոչ մի բան էդ կողմերում չէր կատարվում:
Ուզում եմ, որ նոր մոդերները նույն ճամփան չբռնեն. էնպես չլինի, որ անունից բացի ուրիշ ոչ մի բան չհուշի, թե էդ բաժինը մոդերատոր ունի: Լիքը հավես ու լավ բաներ կարելի է անել յուրաքանչյուր բաժնում. խնդրում եմ աչքաթող չանեք:
Մոդերատորը մենակ տուգանք տվողը չի, այլ նախ և առաջ իր տարածքի անցուդարձին ուշադիր հետևողը, քննարկումներն ուղորդողը, նորամուծություններ մտցնողը ու ակտիվությանը նպաստողը: Մաղթում եմ, որ դուք հենց էդպիսին էլ լինեք:
Էջանիշներ