Իմ գնահատմամբ 10000-ի չափ մարդ էր կար: Հաշվի առնելով, որ կանգնած էին ոչ միայն հրապարակում, այլև դեպի այն բերող ճանապարհներին կանգնածներին, երթի ընթացքում ստացածս տպավորությամբ: Այստեղ 5000 գնահատականը կարդալով սկսեցի մտածել, որ ուրեմն, ամեն դեպքում, 15000-ի չափ էին:

Բայց կարևորը քանակը չէր: Քչերը գիտեին միջոցառման մասին, իմացողներից շատերը կարծում էին, որ իշխանական է, մի մասն էլ սպասողական վիճակում են, տեսնեն, թե ի՞նչ է լինում:

Կարևորը ոգին էր, որը զարթնեց հատկապես վերջում ու իր գագաթնակետին հասավ երթի ընթացքում, երբ երթի մասնակիցներին բռունցքները օդում ողջունում էին անցորդները, բնակիչներ, ավտոմեքենայից կախված մարդիկ, երբ վարորդները շչակներով ողջունում էին ու ժողովուրդն ավելի էր ոգևորվում դրանցից: Կարևորը անվախությունն էր, վճռականությունը, որ տեսնում էի մարդկանց մեջ, չընկճված լինելու փաստը ու հատկապես կազմակերպվածությունը: Ժողովուրդը մեկ անգամ էլ ապացուցեց, թե ինչքան կարգապահ է, կազմակերպված, սադրանքներին կուլ չգնացող, խաղաղ, բայց պատրաստ պայքարի: