ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=59739
[19:46] 18 Ապրիլի, 2008

Վաղը, ապրիլի 19-ին ժամը 15-ին Երեւանի մանկական զբոսայգում, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ տեղի կունենա հանրահավաք: Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններ: Հանրահավաքին մասնակցելու հրավեր ուղարկված է նաեւ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանից պարզեցինք, որ առայժմ չեն քննարկել Տեր-Պետրոսյանի մասնակցության նպատակահարմարությունը:

Հիշեցնենք, որ հանրահավաքը կազմակերպել է ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը, իսկ թե ինչ օրակարգով է հրավիրված հանրահավաքը, կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը չմանրամասնեց: Նա ի դեպ, եւս տեղեկություն չուներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է միջոցառմանը, թե՞ ոչ:

Նշենք, որ այս հանրահավաքը առաջինն է, որը արտակարգ դրությունից հետո քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: