Մեջբերում Ma Lu-ի խոսքերից Նայել գրառումը
Սիրելի հայրենակիցներ

Ս/թ ապրիլի 19-ին՝ շաբաթ օրը, ժամը 15-ին Երեւանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվ. զբոսայգի, Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա հանրահավաք:

Հանրահավաքին հրավիրված են մասնակցելու այլ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Հանրահավաքում կքննարկվեն օրախնդիր եւ ապագային վերաբերող կարեւոր հարցեր:
Քաղաքապետարանի կողմից իրազեկումը ի գիտություն է ընդունված N 54 որոշմամբ:
Գոնե մի լավ լուր

Ma Lu իսկ "հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ համաժողովրդական Շարժման ղեկավարներ ու ներկայացուցիչներ" ասելով ում ի նկատի ունեն, տեղյակ ես?
Ինձ թվում է սա ուղղակի մարտի 21-ի ինքնաբուխ երթի նման թեթևակի զբոսանք, կամ նմանատիպ ինչ-որ հավաք է լինելու, այլապես շատ խիստ կասկածում եմ, որ քաղաքապետարանը թույլ կտար: Ինչ կասեք?