User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մոդա

  1. #1
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոդա

    Դե հիմա ասեք: Արժէ՞ մոդայի հետևից ընկնել, թե չէ:
    Ինչու՞ են շատերը մոդայի հետևից վազում:
    Լա՞վ ա, որ մոդա կա, թե չէ:

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Հիմա ասեմ...
    ինքս նկարում եմ ու հեու չեմ այդ ամենից...
    իմ կարծիոքով կուտյուրեներ, որոնք նոր իդեաներ են առաջարկում, պետք են, բայց նրանք պետք է առաջարկեն, այլ ոչ թե թելադրեն քեզ...
    դում պետք է ընտրես ու վերցնես նրանցից քոնը , այն ինչ քեզ է հարմար

  3. #3
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Հա ուրեմն ասեմ ինչու՞ քննարկման դրեցի էս հարցը: Հիշում եմ Երևանում մոդա էր Կոելհո (չգիտեմ վոնց ա ճիշտ գրվում) կարդալը: Իրականում ինձ էդ գրողը էդքան էլ դուր չեկավ, ես իրա գործերը կարդացել էի, երբ դեռ ինքը մոդայի մեջ չէր, բայց բոլորին դուր էր գալիս իրա գործերը: Ասածս, որն ա՝ հասարակությունը գտնում ա մի բան լավն ա, եթե մոդա ա , եթե բոլորն են առնում, անում, ևայլն, ուրեմն էդ լավ բան ա: Հետո soad-ը մոդա դարձավ ու էլի բոլորը սիրում էին soad, որովհետև մոդա ա, լուրջ եմ ասում՝ էն ամենա քայռթու աղջկանից բռնած բոլորը soad էին լսում (չնայած դրան ուրիշ պատճառել կար): Իհարկե ես չեմ ժխտում, որ մոդայի մեջ գտնվող բանը լավն էլ կարող ա լինի, բայց կարծում եմ, որ մոդան սահմանափակում ա մարդու մտածելակերպը, մարդու ճաշակը:
    Հիշում եմ՝ դեռ մի տարի առաջ Հայաստանում բոլորը ձեռ էին առնում երկար մազերով տղաներին, հիմա բոլոր տխաները երկարացնում են մազերը, որովհետև մոդա ա:
    Վերջին խմբագրող՝ Մասսագետ: 12.05.2006, 01:25:

  4. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    իսկ ես միայն հագուստի մասին էի խոսում ...ընդհանուր դեպքում մոդա ասվածը մի քիչ անիմաստ է...
    այ ասենք մի հեղինակ հայտնի, կամ "մոդաիկ" է, բնականաբար դու կփորձես կարդալ, պատկերացում ունենալու համար, այդ ո՞վ է, կամ ի՞նչ է իրենից ներկայացնում, որ դրա մասին այդքան խոսում են...բայց դա բոլորովին չի նշանակում, որ նա քեզ անպայման պիտի դուր գա...և հետո, ես ինքս չեմ պատկերացնում մեկին, ով միայն նրա համար, որ հեղինակը մոդաիկ է, կարդում է իրեն ստիպելով նրա բոլոր գրքերը, միայն մոդայից հետ չմնալու համար, այն դեպքում, երբ իրեն բոլորովին դուր չի գալիս...ես չեմ պատկերացնում դա...
    ինչ վերաբերում է հագուստին, ուզում եմ մի բան էլ ավելացնել: Դիզայներները երբեք չպետք է պարտադրեն ձեզ...մարդ պետք է հասկանա, որ նրանց գործը նորություն առաջարկելն է, բայց ոչ ձեզ հագցնելը...

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մոդա

    Ընդհանուր համաձայն եմ ձեր մտքերին:
    Բայց հարցի մյուս կողմն էլ կա: Սովորաբար եթե ասենք հեղինակը կամ գիրքը մոդայիկ են դառնում, ուրեմն դրա օբյեկտիվ պատճառ կա, շատ մեծ է հավանականությունը, որ այն լավն է: Հետևաբար երբ վերցնում ենք կարդալու մոդայիկ գիրք, ապա նաև մեծ է հավանականությունը, որ այն մեզ էլ դուր կգա, որտև լավն է եղել, որ մոդայիկ է դառել:

    Հարցի մյուս կողմն էլ այն է, որ եթե այդ մոդայիկ գիրքը վերցնում ու սկսում ես կարդալ, ու քեզ դուր չի գալիս (ճաշակի խնդիր կա, ուրիշ հարցեր կան), մենակ այն բանի համար, որ մոդայիկ է, չարժե ավարտել, որպեսզի հետո կարողանաս ասել, կարդացել եմ:

    Իհարկե կան նաև դեպքեր, երբ մոդայիկ են դառնում անարժան բաներ, բայց կարծում եմ, որ այդպես համեմատաբար ավելի քիչ է լինում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    իսկ ես միայն հագուստի մասին էի խոսում ...ընդհանուր դեպքում մոդա ասվածը մի քիչ անիմաստ է...
    այ ասենք մի հեղինակ հայտնի, կամ "մոդաիկ" է, բնականաբար դու կփորձես կարդալ, պատկերացում ունենալու համար, այդ ո՞վ է, կամ ի՞նչ է իրենից ներկայացնում, որ դրա մասին այդքան խոսում են...բայց դա բոլորովին չի նշանակում, որ նա քեզ անպայման պիտի դուր գա...և հետո, ես ինքս չեմ պատկերացնում մեկին, ով միայն նրա համար, որ հեղինակը մոդաիկ է, կարդում է իրեն ստիպելով նրա բոլոր գրքերը, միայն մոդայից հետ չմնալու համար, այն դեպքում, երբ իրեն բոլորովին դուր չի գալիս...ես չեմ պատկերացնում դա...
    ինչ վերաբերում է հագուստին, ուզում եմ մի բան էլ ավելացնել: Դիզայներները երբեք չպետք է պարտադրեն ձեզ...մարդ պետք է հասկանա, որ նրանց գործը նորություն առաջարկելն է, բայց ոչ ձեզ հագցնելը...
    Իսկ ես գիտեմ լիքը մարդկանց, որոնք կյանքում գիրք չեն վերցրել ձեռքները, բայց ինչ ա Կոելհոն մոդայիկ ա, կարդացել են ու իրանք էդ գիրքը արդեն կարդում էին, որպես լավ գիրք: Ինձ համար հեշտ ա դա պատկերացնելը, որովհետև առնչվել եմ տենց դեպքերի հետ:Դու շատ ճիշտ ես ասում, որ եթե գիրքը մոդայիկ ա կվերցնես կկարդաս կարծիք կազմելու համար, բայց գիտես հենց օրինակ ինձ մոտ ցանկություն կարող ա չառաջան ա, էդ մոդայիկ գիրքը կարդալու: Շորի վրա օրինակ բերեմ, երբ բոլորը համատարած նույն տիպի շոր են հագնում, դու հատուկ էդ շորից չես հագնի, որովհետև դե կոնկրետ ինձ մի տեսակ տհաճ ա ուրիշների հագին իմ շորից տեսնելը:
    Իսկ քո գրածի 2-րդ մասի հետ համաձայն եմ լրիվ, այո դիզայներները չպետք ա պարտադրեն, իրենց գործը քեզ համար շոր կարելն ա, դու որոշի' հագնելու՞ ես էդ շորը, թե չէ:

  7. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Եթե մոդայի մասին լայն իմաստով (ոչ թե հագուստային) խոսենք, ապա իմ կարծիքով մոդային պետք է քիչ–թե–շատ հետևել, որ «աշխարհից հետ չմնաս»։ Թե չէ մի օր կարող ես հայտնվել այնպիսի վիճակում, որ մարդկանց հետ շփվելուց իրանց ասածները կամ իրանց ձևափոխված մտածելակերպը հասկանալու դժվարություններ կունենաս։

    Իսկ հագուստի առումով ոչ մի դեպքում պետք չի հետևել մոդային։ Հագիր այն, ինչ դուրտ գալիս է։ Մոդան հենց այդպես էլ ձևավորվում է, ամեն մեկը հագնում է այն, ինչ իր ճաշակով է. պարզապես երբ մեկը մյուսի հագին տեսնում է մի բան, որը իր դուրն էլ է գալիս, նա էլ է նույն բանը սկսում հագնել, մեկ ուրիշն էլ տեսնում է ու իրա դուրն էլ է գալիս, ինքն էլ է սկսում նույնը հագնել ու այդպես էլ մոդան տարածվում է։ Իսկ եթե որոշ մարդիկ սկսեն նույն բանը հագնել միայն մոդային հետևելու համար, այդ հենց իրենց շնորհիվ է, որ ինչպես ասեց Chuk-ը, «մեկ–մեկ մոդայիկ են դառնում անարժան բաներ»։

  8. #8
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Հիշում եմ՝ դեռ մի տարի առաջ Հայաստանում բոլորը ձեռ էին առնում երկար մազերով տղաներին, հիմա բոլոր տխաները երկարացնում են մազերը, որովհետև մոդա ա:
    Հաստա՞տ։

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մոդա

    Հաճախ, այս կամ այն գիրքը չեմ կարդում, ֆիլմը չեմ նայում, շորը չեմ հագնում հենց միայն տարածված լինելու պատճառով։ Չեմ սիրում, երբ որևէ առարկայի վերաբերյալ աղմուկ են բարձրացնում։ Լինի այդ աղմուկը օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ, կարդալուց (նայելուց, հագնելուց) ես արդեն որոշակի նախատրամադրվածություն կունենամ, ինչը ինձ չի թույլատրի իրական գնահատական տալ տվյալ առարկային։


    Իսկ քո գրածների մասին, չնայած կարող է կոպիտ հնչել, բայց ասեմ, ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ։ Այս հասարակության հիմնական մասսան շատ ծանր է տանում իր "կյանքից հետ մնալը"

    Օրինակ՝
    –Բրիտնի Սպիրսի նոր կլիպը տեսե՞լ ես
    –Նոր կլիպ ունի՞
    – Որքա՜ն ես հետ մնացել կյանքից ։զարմացած դեմքիկ։

    Իհարկե կան մարդիկ, որոնք թքած ունեն թ՛ե Բրիտնի Սպիրսի, թ՛ե "կյանքից հետ մնալու" վրա, որոնք համեմատաբար ավելի ինքնավստահ են, բայց դրանք փոքրամասնություն են

  10. #10
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Կյանքում մարդ պետք է կրի, կարդա և ընհանրապես ձեռք բգերի այն ամենը ինչ իրեն դուր է գտալիս և թքած մոդայի վրա, Անձամբ ես չնայած հիմա մոդայ են ամեն տեսակի զնգլիկ-պգլիկները, երբեք այդպիսի բաներ չեմ կրում, սիրում եմ մի քիչ տարօրինակ, բայց կլասիկ ոճը...

  11. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Իսկ քո գրածների մասին, չնայած կարող է կոպիտ հնչել, բայց ասեմ, ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ։ Այս հասարակության հիմնական մասսան շատ ծանր է տանում իր "կյանքից հետ մնալը"

    Օրինակ՝
    –Բրիտնի Սպիրսի նոր կլիպը տեսե՞լ ես
    –Նոր կլիպ ունի՞
    – Որքա՜ն ես հետ մնացել կյանքից ։զարմացած դեմքիկ։

    Իհարկե կան մարդիկ, որոնք թքած ունեն թ՛ե Բրիտնի Սպիրսի, թ՛ե "կյանքից հետ մնալու" վրա, որոնք համեմատաբար ավելի ինքնավստահ են, բայց դրանք փոքրամասնություն են
    Արտ, ինձ թվում է, դու մի քիչ սխալ ես հասկացել Վազգենի ասածը, քանի որ «մոդային հետևել» արտահայտությունը որոշ չափով երկիմաստ է. մարդը կարող է մոդային հետևել՝ պարզապես ուշադրություն դարձնելով, թե ինչ են հագնում, լսում կամ մարդում շրջապատի մարդիկ, բայց ինքը միաժամանակ մարող է այդպես չհագնվել, այդ երաժշտությունները չլսել ու բոլոր նրանց կարդացած գրքերը չկարդալ։ Այսինքն՝ հետևել բառը տվյալ դեպքում կարելի է հասկանալ ոչ թե նմանակել, այլ ուշադրություն դարձնել իմաստով։ Չէ՞ որ ցանկացած բանի մասին կարծիք կազմելու, առավել ևս՝ քննադատելու համար մարդ պետք է գոնե որոշ չափով ուսումնասիրի տվյալ երևույթը, այո, պիտի հետևես, ուսումնասիրես, չեմ ասում ամբողջ ժամանակդ դրան հատկացնես, բայց, ինչպես ասում են, ձեռի հետ նայես, թե ինչով է ապրում ու շնչում ներկայիս հասարակությունը, և դրա համար ամենևին էլ պարտադիր չէ նրանց նման հագնվել ու նրանց լսած երաժշտությունները լսել, դե երաժշտության հարցում, ամեն դեպքում, ասենք, տվյալ երգչի կամ երաժշտախմբի մասին կարծիք կազմելու համար պիտի նրանց երգերից գոնե մի քանիսը գոնե մի անգամ լսես, իսկ եթե դուրդ չգա, բնականաբաար, էլ չես լսի։ Դա չի նշանակում, որ դու մոդայի գերի ես դառնում։ Պարզապես ծանոթանում ես տվյալ ժամանակի մոդայի հետ, որպեսզի առիթի դեպքում, երբ խոսք գնա այս կամ այն երևույթից, որը մոդա է, կարողանաս կարծիքդ հայտնել, իսկ պետք եղած դեպքում, ինչու չէ, նաև քննադատել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ ասվածների հետ։
    Իմ կարծիքով մարդիկ հիմա ոչ միայն մոդայի, այլև ընդհանրապես ցանկացած հարցում են իրենց ազատությունը կորցրել, գերի դարձել։ Մարդկանց ցանկություները, ճաշակը, նպատակները և ընդհանրապես աշխարհընկալումը իրականում այնքան էլ իրենցը չեն, այլ թելադրվում են դրսից։ Ու այդ ամենը ձևավորվում է ոչ թե հասարակության մեծամասնության ընդհանուր ազդեցությամբ (մեծամասնության կարծիքը միայն հետևանք է), այլ շատ քիչ թվով մարդկանց կողմից, որոնք հասարակության վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ ինչպես ուզում, այնպես էլ շրջում են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #13
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մոդան դա ժամանակավոր երևույթ է………այսօր մոդա է որևիցե հագուստ,իսկ վաղն այն արդեն հնություն է..,կամ այսօր ամբողջ Երևանը երգում է մի երգ ( մոդայիկ )
    ,իսկ 2 օրից այն արդեն հոգնեցնում է….:
    Ինչ վերաբերվում է հագուստին ավելացնեմ նաև,որ վերջապես գնալով քչանում է տղաների այն ճնշող մեծամասնությունը,որոնք հագնում են սև, սև, սև, սև, սև, սև,…………….. սև,…

  14. #14
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մրրիկ, եկեք չխառնենք իրար գրքերի ու հագուստի մոդան...(կներեք ոչ հաջող ձևակերպման համար ) դրանք բոլորովին տարբեր գաղափարներ են:

  15. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հաճախ, այս կամ այն գիրքը չեմ կարդում, ֆիլմը չեմ նայում, շորը չեմ հագնում հենց միայն տարածված լինելու պատճառով։ Չեմ սիրում, երբ որևէ առարկայի վերաբերյալ աղմուկ են բարձրացնում։ Լինի այդ աղմուկը օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ, կարդալուց (նայելուց, հագնելուց) ես արդեն որոշակի նախատրամադրվածություն կունենամ, ինչը ինձ չի թույլատրի իրական գնահատական տալ տվյալ առարկային։
    Արթ, դու մյուս ծայրահեղությունն ես, որը միանշանակ սխալ է:
    Քո այդ սկզբունքի պատճառով դու բավական մեծ թվով լավ բաներ ես կորցնում:
    Ի՞նչ է նշանակում չնայել կինոն, որովհետև այն մեծ աղմուկ է հանել: Չէ որ այդ կինոն նայելը կարող է քեզ նվիրի քո կյանքի ամենահետաքրքիր պահերից մեկը, այնքան հետաքրքիր ու ասենք քո հոգեվիճակին համապատասխան լինի:

    Տեսականորեն չխոսեմ: Բավական երկար ժամանակ դու հրաժարվում էիր մի գիրք կարդալ, որովհետև այն մոդայիկ էիր: Դեռ իմ վրա էլ "ծիծաղում" էիր այն կարդալու համար: Բայց վերջերս այնուամենայնիվ կարդացից: Տպավորություններդ որքան գիտեմ արտակարգ էին: Այնպես չէ՞:

    Իսկ ինչու՞ այդ գիրքը կարդալու հաճույքը քո սկզբունքի պատճառով մի քանի տարի հետաձգվեց: Ո՞րն էր դրա իմաստը: Հետո ի՞նչ որ մոդայիկ էր: Սկսեիր կարդալ, կտեսնեիր որ լավը չի, աղմուկն անիմաստ է, կիսատ թողնեիր...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորաձեւություն (մոդա)
    Հեղինակ՝ Katka, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 08.06.2010, 11:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •