User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մոդա

  1. #16
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Արտ, ինձ թվում է, դու մի քիչ սխալ ես հասկացել Վազգենի ասածը, քանի որ «մոդային հետևել» արտահայտությունը որոշ չափով երկիմաստ է. մարդը կարող է մոդային հետևել՝ պարզապես ուշադրություն դարձնելով, թե ինչ են հագնում, լսում կամ մարդում շրջապատի մարդիկ, բայց ինքը միաժամանակ մարող է այդպես չհագնվել, այդ երաժշտությունները չլսել ու բոլոր նրանց կարդացած գրքերը չկարդալ։ Այսինքն՝ հետևել բառը տվյալ դեպքում կարելի է հասկանալ ոչ թե նմանակել, այլ ուշադրություն դարձնել իմաստով։
    Ապրես, Uluana, միտքս ճիշտ ես հասկացել ու այնքան լավ, սպառիչ ձևով ես գրել, որ ես էլ ավելացնելու բան չունեմ։

    Artgeo, իսկ ինչ վերաբերում է քո այս պնդմանը. «ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ», համաձայն եմ, բայց մի վերապահումով։ Ոչ թե ամբողջ հասարակությունը, այլ հասարակության ցածր խավը, իսկ միջին ու բարցր խավը այդպիսին չեն։ Հենց իրանց շնորհիվ էլ «տաշած քարը գետնին չի մնում»։ Հուսով եմ Հայաստանում էլ կամաց–կամաց միջին խավը կմեծանա, ու քո նկարագրած «Բրիտնի Սպիրսային իրավիճակները» ավելի քիչ կլինեն։

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Իսկ ո՞րն է Հայաստանի բարձր խավը:

  3. #18
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Լավ հարց է…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #19
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Իրոք, Բյուրակն, լավ հարց ես տալիս։
    Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կսահմանես «հասարակության բարցր խավ» կոչվածը։ Համենայն դեպս ես բարցր խավ ասելով հասկանում եմ այն մարդկանց, ովքեր խելացի են (անպայման չէ դիպլոմավոր լինի, կարող է մարդը ինքնուսուցմամբ է զբաղվել) և միաժամանակ իրենց ձայնը լսելի է կամ էլ հարգված է հասարակության գոնե մի մասի կողմից։
    Օրինկակ, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը այդ դասին են պատկանում իրենց տաղանդի շնորհիվ։ Հարուստներից շատերին էլ ես կանվանեմ բարցր խավ. հիմար լինելով հարուստ չես դառնա, իսկ հարստության շնորհիվ ձայնդ կարելի է լավ էլ լսելի դարձնել։ Նմանապես քաղաքական գործիչներն էլ են մտնում այդ խավի մեջ։ Ինչպես տեսնում ես, այդ խավի մեջ վատ, անմակարդակ մարդիկ էլ կարող են մտնել։ Բայց իրանք վախենում են միջին խավից, դրա համա էլ հաճախ նույն ընտրությունն են անում, ինչ–որ միջին խավը։
    Այս բոլորը ընդհամենը իմ համեստ կարծիքն է։
    Երևի մի օր նոր թեմա կբացեմ ու այս հարցերը ավելի մանրամասն կքննարկենք։

  5. #20
    չանդամ Լոս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    անտառում
    Տարիք
    39
    Գրառումներ
    134
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    իսկ ես բոլորովին ուրիշ էի պատկերացնում քո պատասխանը(հեռվից կարդալով գալուց)

    ես սպասում ոի որ կասոեիր .. այն մարդիկ, որոնք իրոք կողմնորոշվում են կյանքում, կարող են հեշտությամբ իրենց տեղը գտնել շատ բաներում.. դուխով մարդիկ.. .. որոնք հաճախ նույնիսկ քննադատում են.. այսինքն մի բան էլ ուրիշների մասին են մտածում իրենցից պրծած..

    իսկ միջին խավին ես չեի նկատի եթե եվրոպա եկած չլինեի ու Հայաստանի հետ չհամեմատեի..

    եվրոպայում այդ մեծամասնությունը ավելի իմ կարծիքով ճիշտ է կողմնորոշվում այդ հարցերում.. ասենք կոկո-ջամբո չի լսում մինչև հիմա.. ուղղակի ազատ մտածելակերպին են սովոր ու համեմատաբար մեր շատ ռաբիզ դեմքերի, կարծես թե ճաշակով են.. կամ կասեի ընդհանուր մակարդակը բարձր է..

    իսկ ցածր խավին կանվանեմ.. կներեք արտահայտությանս.. գեղցիներին.. հենց եվրոպայում էլ լիքը կան.. ահավոր շատ.. (


    իսկ ինչ վերաբերվում է մոդային, ասեմ որ մոդայիկ բաները իմ վրա էլ լավ չեն նստում.. բայց դա արդեն ուրիշ թեմա է.. միքիչ էլ դրա մասին խոսեմ..

    մարդիկ կան, որ ինքնարտահայտվելու, կամ չգիտեմ ինչի համար սիրում են ունենալ իրենցը. Դա կարող է լինել թե հայրենիք, թե լսած ալբոմ, թե կարդացած գիրք և թե հագած շոր:

    պետք է ուղղակի նենց ստացվի որ առաջին տպավորությունը այդ երևույթի մասին այլ եղած լինի այդ մարդու մոտ.. ուղղակի ուշադրությունից շեղվի.. օրինակ ինձ հազար տաի պետք էր պապսաի մասին մտածել: կամ դիսկատեկաներից զզվել.. ոնց որ ռեգուլյառ քանակով ուղղակի գա ինքնուրույն.. հուսով եմ չհասկացաք

  6. #21
    SPONTANEOUS Pantera-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2006
    Հասցե
    Ավստրալիա
    Տարիք
    47
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Նորաձևությանը հետևելը ցանկալի է, բայց պարտադիր չէ, կարծում եմ:
    Միշտ մոդայկ է այն՝ ինչը շատ է վայելում, գրավիչ է ու ճաշակով
    «Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են» - Տուրնիե

  7. #22
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2006
    Գրառումներ
    144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մոդա

    Մեջբերում Pantera-ի խոսքերից
    Նորաձևությանը հետևելը ցանկալի է, բայց պարտադիր չէ, կարծում եմ:
    Միշտ մոդայկ է այն՝ ինչը շատ է վայելում, գրավիչ է ու ճաշակով
    Մի բանում քո հետ համամիտ չեմ նորաձևությանը հետևել հարկավոր է!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ուղղակի պետք չէ զոհ գնալ նորաձևությանը

  8. #23
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մոդա

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմա ասեք: Արժէ՞ մոդայի հետևից ընկնել, թե չէ:
    Ինչու՞ են շատերը մոդայի հետևից վազում:
    Լա՞վ ա, որ մոդա կա, թե չէ:
    Ուրեմն հիմա պատասխանեմ...
    Մոդայի հետևից այնքա՜ն էլ չեմ ընկնում, այսինքն միայն այն ժամանակ, երբ իմ ոճի հագուստ է լինում , իսկ ընդհանրապես եթե մարդն ընկնի մոդայի հետևից, պատկերացնում եմ թե ի՞նչ ծիծաղելի կլինի Ամեն դեպքում մարդ հագնվում է այնպես, ինչպես իրեն հարմար է գտնում, ճաշակին ընկեր չկա
    Իսկ մոդան ընդհանրապես լավ բան է...
    Ճաշակի զարգացում...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  9. #24
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն հիմա պատասխանեմ...
    Մոդայի հետևից այնքա՜ն էլ չեմ ընկնում, այսինքն միայն այն ժամանակ, երբ իմ ոճի հագուստ է լինում , իսկ ընդհանրապես եթե մարդն ընկնի մոդայի հետևից, պատկերացնում եմ թե ի՞նչ ծիծաղելի կլինի Ամեն դեպքում մարդ հագնվում է այնպես, ինչպես իրեն հարմար է գտնում, ճաշակին ընկեր չկա
    Իսկ մոդան ընդհանրապես լավ բան է...
    Ճաշակի զարգացում...
    Համամիտ եմ , որ մոդան Ճաշակ է զարգացնում ( համարժեք են ) :Մոդան յուրովի արվեստ է ,ճաշակ զարգացնելու մատչելի միջոց : Բայց շատերը մոդան ասոցիացնում են շաբլոնի հետ ,զբաղվելով նմանակումներով :Այսինքն կա որոշակի մասսա ու անկախ մոդայից թելադրում է ուրիշ չկողմնորոշվող մասսային ինչպես հագնվել : Կամ հասարակության 50% -ին մոդա թելադրում են ուրիշ երկրներից իրեր բերող վաճառականները
    Մարդ պետք է լինի ինքնատիպ , ունենա սեփական կարծիք հագու կապի առումով ու հագնի այն ինչ իրեն հարմար է , հաճելի ու չընկնի զիզի բիզի բանների հետևից ինչա մի երկու հոգի տենց են հագնվում ու որի անունը " մոդա " են դնում ...
    Чеширский КотЭ

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորաձեւություն (մոդա)
    Հեղինակ՝ Katka, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 08.06.2010, 11:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •