Մեջբերում Uluana-ի խոսքերից
Արտ, ինձ թվում է, դու մի քիչ սխալ ես հասկացել Վազգենի ասածը, քանի որ «մոդային հետևել» արտահայտությունը որոշ չափով երկիմաստ է. մարդը կարող է մոդային հետևել՝ պարզապես ուշադրություն դարձնելով, թե ինչ են հագնում, լսում կամ մարդում շրջապատի մարդիկ, բայց ինքը միաժամանակ մարող է այդպես չհագնվել, այդ երաժշտությունները չլսել ու բոլոր նրանց կարդացած գրքերը չկարդալ։ Այսինքն՝ հետևել բառը տվյալ դեպքում կարելի է հասկանալ ոչ թե նմանակել, այլ ուշադրություն դարձնել իմաստով։
Ապրես, Uluana, միտքս ճիշտ ես հասկացել ու այնքան լավ, սպառիչ ձևով ես գրել, որ ես էլ ավելացնելու բան չունեմ։

Artgeo, իսկ ինչ վերաբերում է քո այս պնդմանը. «ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ», համաձայն եմ, բայց մի վերապահումով։ Ոչ թե ամբողջ հասարակությունը, այլ հասարակության ցածր խավը, իսկ միջին ու բարցր խավը այդպիսին չեն։ Հենց իրանց շնորհիվ էլ «տաշած քարը գետնին չի մնում»։ Հուսով եմ Հայաստանում էլ կամաց–կամաց միջին խավը կմեծանա, ու քո նկարագրած «Բրիտնի Սպիրսային իրավիճակները» ավելի քիչ կլինեն։