Ընդհանուր առմամբ համաձայն եմ ասվածների հետ։
Իմ կարծիքով մարդիկ հիմա ոչ միայն մոդայի, այլև ընդհանրապես ցանկացած հարցում են իրենց ազատությունը կորցրել, գերի դարձել։ Մարդկանց ցանկություները, ճաշակը, նպատակները և ընդհանրապես աշխարհընկալումը իրականում այնքան էլ իրենցը չեն, այլ թելադրվում են դրսից։ Ու այդ ամենը ձևավորվում է ոչ թե հասարակության մեծամասնության ընդհանուր ազդեցությամբ (մեծամասնության կարծիքը միայն հետևանք է), այլ շատ քիչ թվով մարդկանց կողմից, որոնք հասարակության վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ ինչպես ուզում, այնպես էլ շրջում են։




Մեջբերել
Էջանիշներ