User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մոդա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Մրրիկ-ի խոսքերից
    Հիշում եմ՝ դեռ մի տարի առաջ Հայաստանում բոլորը ձեռ էին առնում երկար մազերով տղաներին, հիմա բոլոր տխաները երկարացնում են մազերը, որովհետև մոդա ա:
    Հաստա՞տ։

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մոդա

    Հաճախ, այս կամ այն գիրքը չեմ կարդում, ֆիլմը չեմ նայում, շորը չեմ հագնում հենց միայն տարածված լինելու պատճառով։ Չեմ սիրում, երբ որևէ առարկայի վերաբերյալ աղմուկ են բարձրացնում։ Լինի այդ աղմուկը օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ, կարդալուց (նայելուց, հագնելուց) ես արդեն որոշակի նախատրամադրվածություն կունենամ, ինչը ինձ չի թույլատրի իրական գնահատական տալ տվյալ առարկային։


    Իսկ քո գրածների մասին, չնայած կարող է կոպիտ հնչել, բայց ասեմ, ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ։ Այս հասարակության հիմնական մասսան շատ ծանր է տանում իր "կյանքից հետ մնալը"

    Օրինակ՝
    –Բրիտնի Սպիրսի նոր կլիպը տեսե՞լ ես
    –Նոր կլիպ ունի՞
    – Որքա՜ն ես հետ մնացել կյանքից ։զարմացած դեմքիկ։

    Իհարկե կան մարդիկ, որոնք թքած ունեն թ՛ե Բրիտնի Սպիրսի, թ՛ե "կյանքից հետ մնալու" վրա, որոնք համեմատաբար ավելի ինքնավստահ են, բայց դրանք փոքրամասնություն են

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Կյանքում մարդ պետք է կրի, կարդա և ընհանրապես ձեռք բգերի այն ամենը ինչ իրեն դուր է գտալիս և թքած մոդայի վրա, Անձամբ ես չնայած հիմա մոդայ են ամեն տեսակի զնգլիկ-պգլիկները, երբեք այդպիսի բաներ չեմ կրում, սիրում եմ մի քիչ տարօրինակ, բայց կլասիկ ոճը...

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Իսկ քո գրածների մասին, չնայած կարող է կոպիտ հնչել, բայց ասեմ, ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ։ Այս հասարակության հիմնական մասսան շատ ծանր է տանում իր "կյանքից հետ մնալը"

    Օրինակ՝
    –Բրիտնի Սպիրսի նոր կլիպը տեսե՞լ ես
    –Նոր կլիպ ունի՞
    – Որքա՜ն ես հետ մնացել կյանքից ։զարմացած դեմքիկ։

    Իհարկե կան մարդիկ, որոնք թքած ունեն թ՛ե Բրիտնի Սպիրսի, թ՛ե "կյանքից հետ մնալու" վրա, որոնք համեմատաբար ավելի ինքնավստահ են, բայց դրանք փոքրամասնություն են
    Արտ, ինձ թվում է, դու մի քիչ սխալ ես հասկացել Վազգենի ասածը, քանի որ «մոդային հետևել» արտահայտությունը որոշ չափով երկիմաստ է. մարդը կարող է մոդային հետևել՝ պարզապես ուշադրություն դարձնելով, թե ինչ են հագնում, լսում կամ մարդում շրջապատի մարդիկ, բայց ինքը միաժամանակ մարող է այդպես չհագնվել, այդ երաժշտությունները չլսել ու բոլոր նրանց կարդացած գրքերը չկարդալ։ Այսինքն՝ հետևել բառը տվյալ դեպքում կարելի է հասկանալ ոչ թե նմանակել, այլ ուշադրություն դարձնել իմաստով։ Չէ՞ որ ցանկացած բանի մասին կարծիք կազմելու, առավել ևս՝ քննադատելու համար մարդ պետք է գոնե որոշ չափով ուսումնասիրի տվյալ երևույթը, այո, պիտի հետևես, ուսումնասիրես, չեմ ասում ամբողջ ժամանակդ դրան հատկացնես, բայց, ինչպես ասում են, ձեռի հետ նայես, թե ինչով է ապրում ու շնչում ներկայիս հասարակությունը, և դրա համար ամենևին էլ պարտադիր չէ նրանց նման հագնվել ու նրանց լսած երաժշտությունները լսել, դե երաժշտության հարցում, ամեն դեպքում, ասենք, տվյալ երգչի կամ երաժշտախմբի մասին կարծիք կազմելու համար պիտի նրանց երգերից գոնե մի քանիսը գոնե մի անգամ լսես, իսկ եթե դուրդ չգա, բնականաբաար, էլ չես լսի։ Դա չի նշանակում, որ դու մոդայի գերի ես դառնում։ Պարզապես ծանոթանում ես տվյալ ժամանակի մոդայի հետ, որպեսզի առիթի դեպքում, երբ խոսք գնա այս կամ այն երևույթից, որը մոդա է, կարողանաս կարծիքդ հայտնել, իսկ պետք եղած դեպքում, ինչու չէ, նաև քննադատել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ ասվածների հետ։
    Իմ կարծիքով մարդիկ հիմա ոչ միայն մոդայի, այլև ընդհանրապես ցանկացած հարցում են իրենց ազատությունը կորցրել, գերի դարձել։ Մարդկանց ցանկություները, ճաշակը, նպատակները և ընդհանրապես աշխարհընկալումը իրականում այնքան էլ իրենցը չեն, այլ թելադրվում են դրսից։ Ու այդ ամենը ձևավորվում է ոչ թե հասարակության մեծամասնության ընդհանուր ազդեցությամբ (մեծամասնության կարծիքը միայն հետևանք է), այլ շատ քիչ թվով մարդկանց կողմից, որոնք հասարակության վերաբերմունքը ցանկացած հարցի վերաբերյալ ինչպես ուզում, այնպես էլ շրջում են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Լիարժեք անդամ Bonita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մոդան դա ժամանակավոր երևույթ է………այսօր մոդա է որևիցե հագուստ,իսկ վաղն այն արդեն հնություն է..,կամ այսօր ամբողջ Երևանը երգում է մի երգ ( մոդայիկ )
    ,իսկ 2 օրից այն արդեն հոգնեցնում է….:
    Ինչ վերաբերվում է հագուստին ավելացնեմ նաև,որ վերջապես գնալով քչանում է տղաների այն ճնշող մեծամասնությունը,որոնք հագնում են սև, սև, սև, սև, սև, սև,…………….. սև,…

  7. #7
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Արտ, ինձ թվում է, դու մի քիչ սխալ ես հասկացել Վազգենի ասածը, քանի որ «մոդային հետևել» արտահայտությունը որոշ չափով երկիմաստ է. մարդը կարող է մոդային հետևել՝ պարզապես ուշադրություն դարձնելով, թե ինչ են հագնում, լսում կամ մարդում շրջապատի մարդիկ, բայց ինքը միաժամանակ մարող է այդպես չհագնվել, այդ երաժշտությունները չլսել ու բոլոր նրանց կարդացած գրքերը չկարդալ։ Այսինքն՝ հետևել բառը տվյալ դեպքում կարելի է հասկանալ ոչ թե նմանակել, այլ ուշադրություն դարձնել իմաստով։
    Ապրես, Uluana, միտքս ճիշտ ես հասկացել ու այնքան լավ, սպառիչ ձևով ես գրել, որ ես էլ ավելացնելու բան չունեմ։

    Artgeo, իսկ ինչ վերաբերում է քո այս պնդմանը. «ժամանակակից հասարակությունը (առաջ էլ, բայց հիմա հատկապես) սպառողների մի հոծ բազմություն է, մի անխելք նախիր, որը շատ զգայուն է ՊՌ-ի, գովազդի հանդեպ», համաձայն եմ, բայց մի վերապահումով։ Ոչ թե ամբողջ հասարակությունը, այլ հասարակության ցածր խավը, իսկ միջին ու բարցր խավը այդպիսին չեն։ Հենց իրանց շնորհիվ էլ «տաշած քարը գետնին չի մնում»։ Հուսով եմ Հայաստանում էլ կամաց–կամաց միջին խավը կմեծանա, ու քո նկարագրած «Բրիտնի Սպիրսային իրավիճակները» ավելի քիչ կլինեն։

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Իսկ ո՞րն է Հայաստանի բարձր խավը:

  9. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Լավ հարց է…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #10
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մոդա

    Իրոք, Բյուրակն, լավ հարց ես տալիս։
    Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կսահմանես «հասարակության բարցր խավ» կոչվածը։ Համենայն դեպս ես բարցր խավ ասելով հասկանում եմ այն մարդկանց, ովքեր խելացի են (անպայման չէ դիպլոմավոր լինի, կարող է մարդը ինքնուսուցմամբ է զբաղվել) և միաժամանակ իրենց ձայնը լսելի է կամ էլ հարգված է հասարակության գոնե մի մասի կողմից։
    Օրինկակ, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը այդ դասին են պատկանում իրենց տաղանդի շնորհիվ։ Հարուստներից շատերին էլ ես կանվանեմ բարցր խավ. հիմար լինելով հարուստ չես դառնա, իսկ հարստության շնորհիվ ձայնդ կարելի է լավ էլ լսելի դարձնել։ Նմանապես քաղաքական գործիչներն էլ են մտնում այդ խավի մեջ։ Ինչպես տեսնում ես, այդ խավի մեջ վատ, անմակարդակ մարդիկ էլ կարող են մտնել։ Բայց իրանք վախենում են միջին խավից, դրա համա էլ հաճախ նույն ընտրությունն են անում, ինչ–որ միջին խավը։
    Այս բոլորը ընդհամենը իմ համեստ կարծիքն է։
    Երևի մի օր նոր թեմա կբացեմ ու այս հարցերը ավելի մանրամասն կքննարկենք։

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մոդա

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հաճախ, այս կամ այն գիրքը չեմ կարդում, ֆիլմը չեմ նայում, շորը չեմ հագնում հենց միայն տարածված լինելու պատճառով։ Չեմ սիրում, երբ որևէ առարկայի վերաբերյալ աղմուկ են բարձրացնում։ Լինի այդ աղմուկը օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ, կարդալուց (նայելուց, հագնելուց) ես արդեն որոշակի նախատրամադրվածություն կունենամ, ինչը ինձ չի թույլատրի իրական գնահատական տալ տվյալ առարկային։
    Արթ, դու մյուս ծայրահեղությունն ես, որը միանշանակ սխալ է:
    Քո այդ սկզբունքի պատճառով դու բավական մեծ թվով լավ բաներ ես կորցնում:
    Ի՞նչ է նշանակում չնայել կինոն, որովհետև այն մեծ աղմուկ է հանել: Չէ որ այդ կինոն նայելը կարող է քեզ նվիրի քո կյանքի ամենահետաքրքիր պահերից մեկը, այնքան հետաքրքիր ու ասենք քո հոգեվիճակին համապատասխան լինի:

    Տեսականորեն չխոսեմ: Բավական երկար ժամանակ դու հրաժարվում էիր մի գիրք կարդալ, որովհետև այն մոդայիկ էիր: Դեռ իմ վրա էլ "ծիծաղում" էիր այն կարդալու համար: Բայց վերջերս այնուամենայնիվ կարդացից: Տպավորություններդ որքան գիտեմ արտակարգ էին: Այնպես չէ՞:

    Իսկ ինչու՞ այդ գիրքը կարդալու հաճույքը քո սկզբունքի պատճառով մի քանի տարի հետաձգվեց: Ո՞րն էր դրա իմաստը: Հետո ի՞նչ որ մոդայիկ էր: Սկսեիր կարդալ, կտեսնեիր որ լավը չի, աղմուկն անիմաստ է, կիսատ թողնեիր...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նորաձեւություն (մոդա)
    Հեղինակ՝ Katka, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 23
    Վերջինը: 08.06.2010, 11:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •