Երբ տղաներն ու աղջիկները միմյանց հանդեպ «հատուկ վերաբերմունք» են ունենում, (դրա տակ հասկանալ սիրահարվածությունը, ռոմանտիկ զգացողություն, կիրքը կամ պարզապես հետաքրքրվածությունը), ապա հաճախ որոշակի շարժուձևով կամ վարվելակերպով կարող են մատնել իենց վիճակը:
Գրում եմ այն բոլոր նշանները, որոնք աչքովս ընկել են տարբեր գրքերից, թե որքանով են դրանք իրական, թողնում եմ ձեր դատին: Ասեմ նաև, որ այդ բոլոր նշանները սովորաբար արվում են անգիտակցաբար:
Զգուշացնում եմ, որ դրանցից ոմանք բավականին զավեշտական են:

Այս նշանները ցուցաբերում են տղաները, երբ հետաքրքրված են որևէ աղջկանով.
1. Իրենց հրեշտակին տեսնելիս` մեխանիկորեն շարժում են հոնքերը, այն էլ՝ բավականին ակտիվորեն:
2. Սկսում են ձեռք տալ իրենց վզի և օձիքի հատվածը:
3. Հետաքրքրություն առաջացած աղջկա մոտ կանգնում են` երկու բութ մատները գոտու համար նախատեսված կանթերի մեջ անցկացրած, այնպես որ ափերն ընկնեն ոտքերի վերնամասին:

Այս նշանները ցուցաբերում են աղջիկները.
1. Իրենց դուր եկած տղամարդու առջև ի ցույց են դնում իրենց դաստակները, դա հատկապես հեշտ է իրականացնել ծխող կանանց, որոնք սեթևեթելով ծխում են՝ ցուցադրելով իրենց դաստակների ողջ հմայքը:
2. Ձեռք են տալիս իրենց մազերը, եթե անգամ չեն ուզում ինչ-որ բան ուղղել:
3. Նստում են` մի ոտքն իրենց տակ ծալած:
4. Եթե հագներին ամառային թեթև կոշիկ է, նստած ժամանակ ոտնաթաթը առաջ ու հետ են անում, մերթընմերթ թաթը հանելով կոշիկից:

Այս նշանները հանդիպում են երկու սեռի մոտ էլ.
1. Ընդունում են իրենց «հատուկ զրուցակցի» դիրքը, գրեթե հայելանման արտացոլանքին նմանվող: Ասենք՝ եթե նրանցից մեկը նստած է՝ մի ձեռք սեղանին դրած, մյուսը գլխին հենած, ապա մյուսն էլ անգիտակցաբար նույն դիրքն է գրավում:
2. Իրենց հրեշտակլի հետ խոսում են ձայնի այն տոնայնությամբ և խոսքի այն արագությամբ, ինչպես հենց նա է խոսում:

Ի՞նչ կարծիքի եք:
Իսկ դուք ունե՞ք օրինակներ: