WWW.METALFRONT.AM
Բացվել է METALFRONT – ի պաշտոնական կայք էջը
Կայքում կգտնեք ամենը, ինչ կապված է Metal երաժշտության հետ
- Երգերի բեռնավորումներ
- Թարմ տեղեկություններ հայկական և արտասահմանյան խմբերից
- Ինտերվյուներ
- Ռեվյուներ
- MetalFront ռադիո հաղորդման ձայնագրված ծրագրերը
- Online Radio Player
- Երևանում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ
- Հոդվածներ, Ռեպորտաժներ, Բանաստեղծություններ և այլն…
Ուշադրություն !!!
Կայքում գործում է Հայաստանում առաջին Online Metal Community – ն, որը ձեզ հնարավորություն կտա.
- ձեռք բերել նոր ընկերներ, խոհակիցներ
- գտնել ձեր ընկերների ընկերներին
- մեկնաբանել նրանց անձնական էջում
- ռեյտինգավորել նրանց
- հրավիրել հին ընկերներին և շփվել նրանց հետ
- ստեղծել անձնական խումբ և հրավիրել այնտեղ ընկերներին
- մասսայական հաղորդագրություններ ուղարկել խմբի միջոցով
- փոխել կայքի և ձեր անձնական էջի գույները և ֆոնային նկարը
- տեղադրել բաններներ ձեր անձնական էջում
- ինքնուրույն մուտքագրել ձեր իսկ կողմից կազմակերպվող միջոցառումների մասին տեղեկություններ
- գրանցվել միջոցառմանը և տեսնել թե ովքեր են գրանցված
- անձնական էջում տեղադրել նկարներ
- տեղադրել ԱՆՎՃԱՐ գովազդային հայտարարություններ անձնական էջում, և վաճառել երաժտական գործիքներ, ձայնասկավառակներ, համակարգիչներ և նրանց համար նախատեսված աքսեսուարներ
Ժամանակն է միասնական ուժերով ստեղծել Հայաստանում առաջին Metal Community – ն, և ուղարկել Գրողի ծոցը տարատեսակ Facebook – ները, Myspace – ները և Odnoklasnik – ները:
Կայքը նաև հնարավորություն է տալիս գրանցվելու դեպքում, ինքնուրույն ներկայացնել ձեր արվեստի գործերը (բանաստեղծություններ, հոդվածներ, լուսանկարներ, նկարներ, տնական ձայնագրություններ):
Շուտով կայքում կգործի նաև METALFRONT MARKET – ը, որտեղից կկարողանաք ձեռք բերել հայկական խմբերի շապիկներ, ձայնասկավառակներ և աքսեսուարներ:
Կայքը ուրախ կլինի տեսնել բոլոր այն մարդկանց որոնք սիրում և գնահատում են ռոք/մետալ երաժշտությունը:
Էջանիշներ