User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Հայոց Այբուբեն (համեմատություններ նման այբուբենների հետ )

  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց Այբուբեն (համեմատություններ նման այբուբենների հետ )

    Ժողովուրդ ջան,
    չգիտեմ ով էր տեղյակ, ով՝ չէ, ինձ համար մեծ բացահայտում է հայերեն ու եթովպերեն տառերի նմանությունը Ինտերնետում փորփրեցի, բայց կապը շատ վատ է... վարկածներ կան, որ Մաշտոցն է գրել, որովհետև եթովպական գիրը սարսափելի նման է նաև վրացականին (թեև ասում են, որ վրացական էսօրվա գիրը Մաշտոցինը չէ... հետաքրքիր է, էս «մակարոնները» շատ ե՞ն տարբերվում Մաշտոցի՝ վրացիներին նվիրած տառերից)... կա տարբերակ, որ հայ գիտնականներ են ճանապարհորդել ու եթովպացիներին այբուբեն պարգևել... թեև շատ տեղերում նման պահերն ընդհանրապես շրջանցված են, որովհետև հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, իսկ եթովպերենը՝ սեմական… հետևաբար լեզուն ներկայացնելիս լեզվաընտանիքը չի պարտադրում անդրադառնալ հայերենին:
    ես կտեղադրեմ եթովպական (առաջինը) ու վրացական (երկրորդը) այբուբենների նկարներ ու կսպասեմ ձեր կարծիքներին... շա՜տ կսպասեմ հավաստի ինֆորմացիայի, որովհետև թեման բացել եմ ոչ միայն հետաքրքրությունից դրդված, այլև աշխատանքիս համար տեղեկություններ հավաքելու հեռահար նպատակներով ( հերթական հաղորդման թեման հայկական այբուբենն է, պետք է անրադառնանք նաև եթովպականին ու վրացականին, շաբաթ օրը հարցազրույց պիտի անցկացնեմ ու լիքը տեղեկություն կհավաքեմ, բայց ուզում եմ պատրաստված գնալ համ էլ դեռ պետք է ճշտեմ, թե ում հետ անցկացնեմ հարցազրույցը...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 17.04.2008, 17:45:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Ինչքան գիտեմ հայերենի և եթովպերենի այբուբենների նմանությունները գալիս են արամեական այբուբենից, քանի որ և հայկական և եթովպական այբուբենները հիմնված են արամեական այբուբենի վրա:

    Համ էլ դժվար թե Մաշտոցը հասներ հեռավոր Աֆրիկա, որ եթովպացիների համար այբուբեն ստեղծեր

    Իսկ վրացական այբուբենի մաշտոցյան լինել/չլինելու փաստը իմ կարծիքով էդքան էլ կարևոր չի: Կարևորը այն է, որ վրացական ու աղվանական այբուբենները բազմաթիվ նմանություններ ունեն հայկական այբուբենի հետ, ու եթե նույնիսկ Մաշտոցի չի հեղինակը, ապա ակնհայտ է, որ դրանք ստեղծելու համար որպես հիմք է ծառայել հայկական այբուբենը:

    Ավելացվել է 2 րոպե անց
    http://www.alphabetandletter.com/gifs/aramaic.gif

    Սա էլ արամեական այբուբենը
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.04.2008, 17:52: Պատճառ: Գրառման ավելացում
    I may be paranoid but no android!

  3. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Իմ իմանալով եղել է վրացական 3 այբուբեն,Մաշտոցը ստեղծել է վրացական 2րդ այբուբենը,որը ձեռագրերում պահպանվել է և շատ նման է հայկականին,իսկ վերջինը այնքան էլ նմանություն չունի, այժմայն վրացական այբուբենը Մաշտոցի ստեղծածը չի…

  4. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Եթե էս թեմայի մասին շուտ իմանայի, այսօր կհարցնեի, բայց ուշացա...ամեն դեպքում մի հատ էլ գնա՛ Մատենադարան, ջանի՛կ, հաստատ ինչ-որ մեկը քեզ կօգնի
    Դե բայց, եթե ստացվի, ես մի հատ քեզ հուզող հարցը կպարզեմ, սակայն ինքս հակված եմ նաև կարծելում որ քեզ շատ լավ լեզվաբաններ էլ գուցե կարողանան օգնել..գուցե նրանց մեջ գտնվեն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են լեզուների արմատները, ծագումնաբանությունը և այլն...փորձի՛ր...

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Եթովպերեն այբուբենը ստեղծել է 5-6-րդ դարերում մ․թ․ա․։ Վրացական այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 1-2-րդ դարերում։ Հայկականը՝ 405 մ․թ․։

    Ավելի մանրամասն կարող եք կարդալ այբուբենների ծագման մասին այստեղ՝
    http://en.wikipedia.org/wiki/Genealo...Proto-Sinaitic

    Կոնկրետ Հայկական այբուբենի ծագումը հետևյալն է՝
    Հայկական (405 մ․թ․) <- Հունական (~800 մ․թ․ա) <- Փյունական և Պալեո-Եբրայական (~1100 մ․թ․ա) <- Պրոտո-Քանաական (~1400 մ․թ․ա) <- Պրոտո-Սինայական և Վադի (~1800 մ․թ․ա․)

    Նաև քո ծրագրի համար շատ լավ գրած հոդված կա վիքիպեդիայում այբուբենի պատմության մասին ասյտեղ՝
    http://en.wikipedia.org/wiki/History_of_the_alphabet
    Վերջին խմբագրող՝ Սահակ: 18.04.2008, 02:39:

  6. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Կարծում եմ վրացերեն տառերը ավելի նման են հնդկերեն տառերին. անգամ ընդհանուր տառեր գտա:

    Էսպիսի մի առարկա կա` հայոց լեզուն որպես բնական գիտություն, մի գուցե լսել եք, խորհուրդ կտայի հետաքրքրվել: Հայոց այբբուբենի ստեղծման Բեշիրյանի տեսությունը բավականին հետաքրքիր է:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  7. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Մերսիներ.
    վաղը հարցազրույցն անց եմ կացնում Պետրոս Բեդիրյանի հետ («Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հեղինակն է ... և ոչ միայն ). որ պրծնեմ, հասկանամ, թե ինչն ինչ է, կգրեմ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    39
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Մի ժամանակ "Երրորդ աչք" հայերեն ամսագիր կար, էնտեղից մի հոդված եմ հիշում, որտեղ հիմնավորվում էր, որ եբրայական կաբալան իր անալոգն է ունեցել նաև Հայաստանում…
    Շատ ուշագրավ հոդված էր, հնարավոր է գրադարաններում գտնեք: Կոնկրետ թվականը չեմ հիշում, բայց երեվի կարճ ժամանակա հրատարակվել:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրացական այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 1-2-րդ դարերում։
    Վրացիք սիրում են պատմությունը խեղել:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 19.04.2008, 02:44: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Եթովպիայի հետ հայերը կապ պաշտպանել են վաղնջական ժամանակերներից , Հաբեշստան երկիրը հենց Եթովպիան է հայերի լեզվով ,ու շատ հնարավոր ա ,որ Մաշտոցը այնտեղ եղած լինի ,դե Ասորիք գնալուց ընդեղ էլ ձեռի հետ մտել ա

    Հ.Գ.

    Մի անգամ լսել եմ ,որ վրացի պատմաբանները ուզում են իրենց Քրիստոնեության ընդունումը բերեն 300 թ , 1 տարող առաջ են ընկնում
    ողորմելի քայլեր

  10. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ.
    Մի անգամ լսել եմ ,որ վրացի պատմաբանները ուզում են իրենց Քրիստոնեության ընդունումը բերեն 300 թ , 1 տարող առաջ են ընկնում
    ողորմելի քայլեր
    իսկ ինձ 270-քանիս են ասել, նորմալ ա

    փաստորեն, ամեն դեպքում, եթովպերենի հետ կապված տարբերակը միայն վարկած է: Ինձ ասացին մասնագետի, ով պաշտպանում է էդ տեսությունը, բայց նրան գտնել չկարողացա, զրույցնն անցկացրի Պետրոս Բեդիրյանի հետ (մի հրաշալի~, հաճելի~ մասնագետ ու պապիկ ), ինքը դեմ էր նման տեսությանը... այսինքն, ըստ նրանց, ովքեր պաշտպանում են եթովպական գրերի` հայկականից սերված լինելու տեսությունը, ասում են, որ եղել են նախամաշտոցյան հայկական գրեր, որոնցից սերել են շատ այբուբեններ, իսկ Մաշտոցը հետո միայն մշակել է դրանք: Էս մարդը, մեջբերելով Ոսկեդարի պատմիչների խոսքերն այն մասին, որ Դանիելի մոտ պահվող հայկական գրերը անպիտան էին ու չէին գործածվում ու առանձնապես չէին էլ գործածվել (Մովսես Խորենացին մեղադրում է նախնիներին, ովքեր գիր չեն ստեղծել ու չեն արձանագրել պատմությունը)` ապացուցում է, որ որևէ որոշակի ու ուղղակի կապ հայկական ու եթովպկն գրերի միջև լինել չի կարող: Պարզապես ամենա-ամենաակունքներն իսկապես մոտ են, կամ լրիվ նույնն են` փյունիկերենը... շատ եմ ցավում, որ երկար չկարողացանք զրուցել էս հարցի շուրջ, ժամանակն ու տեսաերիզի տեղը շատ սահմանափակ էին...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #11
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Շատ հետաքրքիր թեմա է, բայց ունեմ երկու հարց

    1. Ոնց հասկացա աղյուսակից եթովպերեն այբուբենը վանկային է հա՞, ես փնտրեցի, բայց միակ գտած նմանությունը հայերենի հետ լիքը տարբեր գծիկներն են , կօգնե՞ք գոնե մի 5 նմանություն տեսնեմ

    2.Ամոթ չլինի հարցնել, "ձեր հերթական հաղորդումը" էտ ի՞նչ ա, ինչով են ուտում և որտեղ (նկատի ունեմ տեսնելու/լսելու/կարդալու բա՞ն ա):

    Հա մեկ էլ,Werewu՛lf, շնորհակալություն արամեական աղյուսակի համար, շատ հետաքրքիր էր:

  12. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Մեջբերում Գլոբալ Հայացք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ,Werewu՛lf, շնորհակալություն արամեական աղյուսակի համար, շատ հետաքրքիր էր:
    Դե արամեական այբուբենը հանդիսանում է փյունիկյան այբուբենի շարունակությունը: Ընդ որում փյունիկյան այբուբենից են զարգացել շատ ու շատ լեզուների այբուբեններ: Արևմուտքում փյունիկյան այբուբենից են զարգացել լատինական, հունական, գոթական այբուբենները ու որոշ չափով նաև ռուները: Իսկ արևելքում փյունիկյան այբուբենից առաջացել են եբրայական, արաբական, ու Հնդկաստանի տարբեր լեզունի այբուբենները:

    Ավելի մանրամասն Սահակի նշած լինկերում
    I may be paranoid but no android!

  13. #13
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Ձնծաղիկ, ափսոս ուշ տեղեկացա այս թեմայի մասին... ի դեպ շատ նոր վարկածներ հայկական այբուբենի մասին, ես արդեն տեղադրել եմ այս ֆորումի http://www.akumb.am/showthread.php?t=20397, կարող ես գտնել Հերունու գիրքը, ու ինքը նոր գիտական մոտեցում է տվել մեր այբուբենի ծագմանը:
    Նշեմ իր ենթադրություններից մի քանիսը.
    Հայերը մոտ 7500 տարի առաջ ունեցել են զարգացած քաղաքակրթություն` ուսումնասիրել են մաթեմատիկա, ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, և այլն...դա վկայում է, որ մոտ 10000 տարի առաջ մենք արդեն ունեցել ենք մեր առաջին հայկական այբուբենը...Հերունին փորձել է վերծանել այդ այբուբենը և մի հրաշալի բան է ստացվել:
    Մնացյալ այբուբենները` արամեականը և փյունիկյանը` առաջացել են հենց մեր այբուբենից:
    Այն որ Մաշտոցը չի ստեղծել այբուբենը, դա արդեն շատ ճանապարհներով ապացուցված փաստ է: Եղիշեն իր գրություններում նշում է` "Մաշտոցը գնաց փնտրելու"...Այո փնտրելու հայկական գրի գեթ մի օրինակ, քանզի 301թ աղետալի դեպքերից հետո, համարյա ամբողջությամբ վերացվել էր մեր հսկայական մշակույթը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  14. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացյալ այբուբենները` արամեականը և փյունիկյանը` առաջացել են հենց մեր այբուբենից:
    Փյունիկյան այբուբենը հանդիսանում է եգիպտական պատկերագրերի զարգացում: Այս նկարում շատ պարզ երևում է եգիպտական պատկերագրերի և փյունիկյան այբուբենի մեջ եղած կապը



    I may be paranoid but no android!

  15. #15
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն այբուբենի ի՞նչ սայթ գիտեք. կամ հայերեն սովորացնելու մասին: Որ սկզբից սովորացնի: ասենք հայերեն չիմացողի համար:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր կենդանուն եմ նման
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.07.2017, 22:57
  2. Կենդանի Այբուբեն
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.12.2014, 01:36
  3. Ու՞մ է նման գազարը :D
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.09.2010, 19:45
  4. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 15.02.2010, 16:30
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •