1923էն սկսեալ Արեւմտահայ գրականութիւնը կրնանք անուանել Սփիւռքահայ գրականութիւն, մանաւանդ որ անոր գլխաւոր թեման կը մնայ Սփիւռքը, օտարին հետ հանդիպումը եւ հայրենիքի կարօտը: Անշուշտ իւրայատուկ տեղ ունի Թրքահայ, մասնաւորապէս՝ Պոլսահայ գրականութիւնը, որ բաւականին ինքնատիպ է:
Ա- Արցակագիր, Բ- Բանաստեղծ
Սփիւռքէն ընդհանրապէս՝ Շահան Շանուր (Ա), Յակոբ Օշական (Ա), Նիկիղոս Սարաֆեան (Բ), Անդրանիկ Ծառուկեան (Ա), Վահէ Օշական (Ա. Բ), Զարէհ Որբունի (Ա), Վահէ Հայկ (Ա), Համաստեղ (Ա) եւ ուրիշներ...
Իսկ Պոլիսէնց՝ Զաւէն Պիպէրեան(Ա), Յակոբ Մնձուրի(Ա), Զահրատ(Բ), Զարէհ Խրախունի(Բ), եւ ուրիշներ...
Կարելի է արծարծել թէ Սփիւռքցիները ինչ գրած են ընդհանրապէս, որքանով ազդուած են իրենց ապրած երկիրներէն, նկատի առնելով որ մեծամասնութիւնը միայն մի քանի տարի մէկ երկիր ապրած են միայն, ինչքանով ազդուած են Սովետահայ գրականութենէն, համաշխարհայինէն եւայլն...
Կարդացա՞ծ եք այս գրողները: Բոլորն ալ վերատպուած են Հայաստանի մէջ:


Մեջբերել

...դպրոցական տարիքում տարվում էի յուրաքանչյուր կարդացածովս, բայց էս գիրքը հիմա կարծում եմ ավելի հեշտ կլինի ընկալելը


Այդպիսով հայոց գրականության հալալ կեսը շպռտում ենք սփյուռք։
Երևի գրավում են նրանով, որ մեջները էն հայկական-հայրենասիրական ավանդավոր ողբը չկա։ Խորհուրդ կտայի կարդալ՝ հնարավորության դեպքում։


Էջանիշներ