Ակումբում կան մականուններ, որոնք հակասում են Ակումբի կանոնադրության 1.2.8. կետին:
Ակումբում մականունները եզակի են, այսինքն՝ անհնար է ընտրել մականուն, որով գրանցված անդամ ակումբում արդեն կա, կամ ընտրված մականունը գրեթե համընկնում է արդեն գոյություն ունեցող մականուններից որևէ մեկին (օրինակ լեզվի տարբերությամբ կամ մեկ սիմվոլի, տառի տարբերությամբ):
Մեկ ամիս առաջ, Davo_O, selen մականուններով անդամները զգուշացվեցին և առաջարկվեց նոր մականուն առաջարկել, ինչին նրանցից ոչ մեկը չի պատասխանել: Այսօր այդ անդամները հեռացվեցին Ակումբից:

Խնդրում ենք նման դեպքեր հայտնաբերելու դեպքում տեղեկացնել:

Շնորհակալություն: