User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպես եք վերաբերվում Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուն

Քվեարկողներ
91. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    29 31.87%
  • Բացասական

    36 39.56%
  • Կարող էր եւ ավելի վատ լինել

    26 28.57%
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 111 հատից

Թեմա: Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

  1. #1
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    35
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Ինչպես եք վերաբերվում նրա նշանակմանը, ինչ ակնկալիքներ ունեք...
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 16.04.2008, 17:29:

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Որպես բժշկական փաստ

  3. #3
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    35
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    կարող էր եւ Քոչարյանը դառնար
    Ի դեպ կարծիք կա, որ Տիգրան Սարգսյանը միջանկյալ վարչապետա Քոչարյանից առաջ:
    Ես էդ կարծիքը չեմ կիսում, քանի որ, ըստ իս, Սերժը ամեն ինչ անելույա որպես Բարեփոխիչ հանդես գալու կամ գոնե այդիսին երեւալու համար: Իսկ Քոչարյանը ասոցացվումա տխուր անցյալի հետ

  4. #4
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    603
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Ասում են շատ պրոֆեսիոնալ ու բանիմաց մարդ է իր ոլորտում:
    Համենայն դեպս մինչև հիմա եղած վարչապետերից առավել համակրելի դեմքն է
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  5. #5
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը Էդքան վատ ԿԲ նախագահ է եղել

    Ուղղակի ԿԲ–ն ընտրել էր կոշտ դրամավարկային քաղաքականություն, որի նպատակը դրամի արժևորումն էր, ինչին նրանք հասան, բայց դա արդեն տնտեսագիտական հարց է, ընդ որում ոչ բոլորն են ճիշտ համարում նրանց վարած քաղաքականությունը

    Իսկ նրան նշանակելը որպես վարչապետ անակնկալ էր շատերի համար
    Կապրենք,կտեսնենք…

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Մոդերատորական: Թեմայի գրառումներից 17-ը ջնջվել են թեմայից դուրս լինելու, անլուրջ լինելու, էմոցիոնալ լինելու, վիրավորական լինելու, զրույցային լինելու և այլ պատճառներով: Գրառումներ կատարեք ըստ թեմայի պահանջի, բովանդակության, քաղաքակրթության սահմաններում, կորեկտ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    մեր անկեղծ ու շիտակ վարչապետի մասին արտահայտվեմ անկեղծ ու շիտակ
    ինքը փորձ չունի, ինքը թալանի մեջ իրա մեծ ներդրումն ա ունեցել նախկինում ու նոր պաշտոնը իրան թալանելու ավելի մեծ հեռանկարներ կբերի
    մեղք ա ժողովուրդը
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  8. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    15 միլլոնի ոսկին ծախեց 400 դոլլարով երբ հիմա այն կրկնակից էլ ավել արժի 900 փէ գրամի համար։

    Պրոֆեսիոնալ է բան չունեմ ասելու, մենակ որտեղ է այդ պրոֆեսիոնալիզմն երևում, չիմացանք...

    Չնայած ով գիտի, կարող է ինչ որ մարդկանց փողերն կարողացել է մեծացնել, ֆինանսական ներդրումների միջոցով, դրա համար էլ իրան վոռչապետ են դրել...

  9. #9
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալիզմին թող ոչոք չկասկածի դրանում. Նա իր գործի շատ ուժեղ մասնագետն է.
    Ինչ վորաբերվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն, նա ուղղակի դարձավ ՍՍ-ի խաղալիքը քանի վոր բոլորն էլ` սկսած հանրապետականներից դրան դեմ էին.
    Իսկ թե որպես վարչապետ կամ ՍՍ-ի կամակատար իրեն ոնց կդրսեվորի ապագայում կերևա, բայց որ նա ունի գաղտնիք եվ այդ գաղտնիքը փորձում է թաքցնել` դա նրա դիրքերը շատ է թուլացնում.
    Դե ինչ կապրենք կտեսնենք!!!

  10. #10
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Արդեն որերորդ անգանբ է լսում եմ նրա հայտարարություններն ու լրագրողներին տված պատասխանները և կարող եմ ասել`
    Վատ հատկանիշներ`
    1. Ճիշտա, Սերժի մարդնա, դրա համար էլ ակամայից հակակրանք կա մոտս այդ անձնավորության նկատմամբ:
    2. Ոչ մեկին էլ գաղտնիք չէ որ դոլլարի կուրսի իջեցման գաղափարը նրանն էր: Մեղավոր է!!!
    Լավ հատկանիշներ`
    1. Հանրապետական չէ, ուրեմն շատ մարդկանցից կախվածություն չունի, երևի թե միայն ՍՍից:
    2. Կրթված է, ի տարբերություն մյուսների: Ինչքան գիտեմ նաև դասավանդում է:
    3. Շատ հեռատես մտքեր է արտահայտում ու կարծես թե ուզում է ինչ-որ էական փոփոխություններ մտցնել: Ամեն դեպքում սպասելիքներ կան: Թե նա կանի այդ ամեն խոստումները թե չի անի, դա արդեն ուրիշ հարց է և կերևա հետագա փուլում: Բայց որ ներկայումս պլաններ ունի, համենայն դեպս մեզ այդես է ներկայացնում դա փաստ է:

    Ես ինքս հույս ունեմ, որ Տիգրան Սարգսյանը լինելով հանդերձ նախագահի մարդը, լինելով հանդերձ մեր դոլլարներ քամող մարդը, կանի ազգանպաստ կարևոր մի երկու քայլեր ու կկարողանա երկիրը տանել մի երկու քայլ առաջ: Միգուցե ես լավատես եմ: Ժամանակը ցույց կտա:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Ըստ իս, խիստ ուշագրավ հարցազրույց է հրապարակել «168 ժամ» թերթը: Ներկայացնում եմ ամբողջությամբ:



    «Ո՞ր Հայաստանի վարչապետն է Տիգրան Սարգսյանը»
    Հարցնում է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

    Արմինե ԱՎԵՏՅԱՆ | Ապրիլ 18, 2008



    - ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի տնտեսության զարգացման համար դրական փոփոխություններ կատարել: Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը:


    - Սկսենք նրանից, որ քաղաքական պաշտոնին նշանակման ժամանակ կիրառվել է ոչ քաղաքական մոտեցում: Ընդհանրապես որեւէ գործի հաջողությունը սկսվում է նրանից, թե արդյոք տվյալ անձը համապատասխանո՞ւմ է իր պաշտոնին: Արդյոք նա կունենա՞ քաղաքական այն ձիրքը, քաղաքական ձգտումները, սկզբունքները, որոնք մեր հասարակությանը կտանեն զարգացման: Իբրեւ անձ, իհարկե, Տ. Սարգսյանը որոշակիորեն տարբերվում է նախորդ վարչապետներից, թեեւ նշեմ, որ բարձր կարծիք չեմ ունեցել նախորդ կառավարությունների եւ նրանց ղեկավարների վերաբերյալ: Այնուամենայնիվ, զարմանում եմ Տ. Սարգսյանի համար: Չէի սպասում, որ այս իրավիճակում նա համաձայնություն տար: Փորձենք գնահատել, թե ինչ ժառանգություն է նա ստանում վարչապետի պաշտոնը ստանձնելիս: Բազմաթիվ կեղծիքներով ընտրությունները փաստ են, եւ մարտիմեկյան սպանդը Երեւանի փողոցներում, որ իշխանություններն են կազմակերպել: Այսօր մենք գործ ունենք երկու Հայաստանի հետ: Մեկն այն Հայաստանն է, որ այդ կեղծիքներն է արել, խաղաղ ցուցարարների դեմ զենք է կիրառել, սահմանափակում է մարդկանց իրավունքները, ամեն քայլափոխի ոտնահարում իրենց իսկ կողմից ընդունված օրենքները եւ այլ բացասական երեւույթներ թույլ տալիս: Մյուսն էլ այն մարդկանց, այն հասարակության Հայաստանն է, որտեղ դրվում են արդար ընտրությունների, ընդհանրապես օրինականության եւ արդարության հաստատման պահանջներ: Հիմա ո՞ր Հայաստանի վարչապետն է դառնալու Տ. Սարգսյանը: Այն Հայաստանի՞, որն այդ կեղծիքներն է արել, անում է եւ անելու է, այն, որ կոռուպցիայի մեջ մխրճվել ու խեղդվո՞ւմ է, թե՞ այն ՀՀ-ի, որը պայքարում է արդարության համար եւ ուզում է իր երեխաների ապագան տեսնել այս երկրում: Այս հարցերի պատասխանը Տիգրան Սարգսյանը պետք է տա, եւ սա նրա տնտեսագիտական եւ այլ գիտելիքներով չի որոշվելու: Սա քաղաքական դիրքորոշման խնդիր է: Խնդրեմ` Տ. Սարգսյանը թող արտահայտի իր դիրքորոշումը, եւ այդ ժամանակ ես արդեն կարծիք կկարողանամ հայտնել` արդյոք նա հաջողություն կունենա՞: Հիմա նախորդ վարչապետներից մեկն էլ 7 տարի աշխատեց, համարյա ոչինչ չարեց, բայց նրանից բոլորը գոհ են: Տ. Սարգսյանը այսպիսի՞ վարչապետ է ուզում դառնալ: Ես դա չեմ ուզում: Ես ուզում եմ, որ իմ երկիրը 3 քայլ, 5 քայլ առաջ գնա:

    - Եթե հարցի քաղաքական կողմն անտեսենք եւ այս նշանակումը դիտարկենք զուտ տնտեսական գործընթացների տեսանկյունից, ի՞նչ եք կարծում՝ ԿԲ նախկին նախագահը կկարողանա՞ ՀՀ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների համար լուծումներ գտնել:

    - Նախ՝ հիշեցնեմ, որ նման նշանակում արդեն իսկ մեզանում եղել է` 1998թ. վարչապետ նշանակվեց ԿԲ նախկին տեղակալը` Արմեն Դարբինյանը, որն օժտված էր բավականին լուրջ լիազորություններով, պետք է ձեւավորեր տնտեսագիտական թիմ, եւ այլն: Սակայն փորձը ցույց տվեց, որ զուտ տնտեսական չի լինում: Առավելեւս այսօր, երբ վարչապետի հնարավորություններն էապես սահմանափակված են, երբ մինչ վերջինիս քաղաքական ասպարեզում հանդես գալը ստորագրվել էր խորհրդարանական չորս ուժերի համաձայնագիրը: Սա որոշակիորեն սահմանափակում է ցանկացած վարչապետի իրավասություններն ու հնարավորությունները, այդ թվում նաեւ՝ պրոֆեսիոնալ թիմ ձեւավորելու ցանկությունը: Ի՞նչ է անելու այս պարագայում Տ. Սարգսյանը: Բացի այդ, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 1998-ին եւ 2008-ին անհամեմատելի են: Եվ եթե 1998թ. կոռուպցիայի դեպքեր են եղել, ապա այսօր դա համատարած երեւույթ է ու համակարգային բնույթ է կրում: Խնդրեմ` ցանկացած պետական ատյանում փորձեք մի հարց լուծել, եւ կիմանաք, թե հաջողության համար ի՞նչ միջոցների պետք է դիմեք: Եթե այսօր մենք մեր երկրի մոդելի մասին ենք խոսում, ապա մեզանում վերականգնվել է Սովետմիությունն իր ամենաայլանդակ դրսեւորումներով: Այսօր շուկայի ազատականացման մասին կարո՞ղ ենք խոսել: Այսօր որեւէ մեկը կարո՞ղ է առանց տանիքի որեւէ քայլ անել այս երկրում: Որեւէ եկամտաբեր ոլորտում փորձեք նախաձեռնությամբ հանդես գալ: Կոչնչացնեն ձեզ, թույլ չեն տա: Պիտի գնաք, սրա-նրա տանիքի տակ մտնեք:

    - Վարչապետ նշանակվելու հաջորդ օրը Տ.Սարգսյանը հայտարարեց, որ «մեծ եռանդով» պայքարելու է մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ:

    - Ես ողջունում եմ այդ ցանկությունը, բայց այդ համակարգն ո՞վ է ստեղծել: Այդ հայտարարություններից ես հասկանում եմ, որ ինքն իրեն ուզում է հակադրել գործող ռեժիմին: Ի՞նչ է, նա պայքարելու է Քոչարյանի ստեղծած համակարգի դե՞մ: Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո նրա իշխանությունն ուղղակի շարունակվում է: Քաղաքական համակարգն անփոփոխ է մնացել: Քաղաքական դաշտում որեւէ տեղաշարժ չի եղել, իշխող կուսակցությունն էլի ՀՀԿ-ն է, որի անդամ դառնալն այսօր նշանակում է՝ այդ կոռուպցիոն համակարգին մասնակից լինել: Մարդիկ մտնում են այդ կուսակցություն ավելի պաշտպանված եւ կերակրատաշտին մոտ լինելու համար: Այս քաղաքական կոռուպցիայի դեմ Տ. Սարգսյանն ինչպե՞ս է պայքարելու: Գաղտնիք չէ, որ մեր պատգամավորներից շատերը ոչ թե իրենց մտավոր, քաղաքական ունակությունների համար, այլ` փող ունենալու համար են դարձել պատգամավոր, փող են տվել, որ դարձել են պատգամավոր: Դրա դեմ ինչպե՞ս է պայքարելու: Խնդրեմ, թող պայքարի: Բայց եթե բերի գործիքակազմ, միջոցներ բերի եւ ասի, թե՝ ՀՀ ապագայի առաջ կառուցված այս պատը ես քանդելու եմ այս միջոցներով, ես այդ ժամանակ նոր լուրջ կվերաբերվեմ Տ. Սարգսյանի հայտարարություններին:

    - Եթե Տ. Սարգսյանը չի կարող ոչինչ փոխել, այդ դեպքում ինչո՞ւ հենց նրան նշանակեցին վարչապետի պաշտոնում: Կարող էր նշանակվել նաեւ որեւէ քաղաքական դեմք:

    - Նախ՝ ես խիստ կասկածում եմ, որ վերափոխման մասին որեւէ մեկը լուրջ մտածում է: Փետրվարյան ընտրությունները մեզանում առանձնահատուկ էին. մենք իսկապես կանգնած էինք ընտրության առջեւ` բացել ՀՀ-ի մի նոր է՞ջ, թե՞ վերարտադրել այն բացասական երեւույթները, որ արմատավորվում էին մեր երկրում: Պատասխանը գիտենք բոլորս` իշխանությունները միանշանակ հայտարարեցին` մտքներովդ հանկարծ չանցնի, թե ընտրության հնարավորություն կունենաք, կգաք եւ կխոնարհվեք հրապարակված արդյունքի առջեւ: Իսկ բուն նշանակումը` հավանաբար աշխարհի աչքերին թոզ փչելու համար էր: Ի վերջո, գրագետ է, ներկայացուցչական, քաղաքական համակարգից անկախ: Հասկանում եմ, իհարկե, որ առաջիկայում պետք է վերաձեւավորվի քաղաքական դաշտը, ասպարեզից դուրս մղվի դժվար ընկալելի դարձած իշխող կուսակցությունը, գուցե՞ այս նպատակով` դժվարանում եմ գնահատել:

    - Իսկ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն եւ քաղաքական կամք է դրսեւորում ու փորձում է Ձեր թվարկած քաղաքական խնդիրները լուծել, ապա այդ դեպքում վարչապետ Տ. Սարգսյանը կկարողանա՞ տնտեսական բարեփոխումներ իրականացնել:

    - Այսօր մեր երկիրը պառակտված է: Մենք ունենք իր լավի ու վատի համար պայքարող սովորական Հայաստան ու վիրտուալ` պաշտոնյաների Հայաստան: Այսօր իմ ընկերներից շատերը բանտերում նստած են, նրանց պահում են իբրեւ պատանդ, ոչ մի քննչական միջոցառում չի իրականացվում: Նրանք բանտեր են նետվել իրենց քաղաքական հայացքների համար: Սա մի իրողություն է, մյուս կողմից, օրինակ, հայտնի է, որ հրազենից զոհեր են եղել: Ո՞վ է կիրառել, ի՞նչ պարագաներում, արդյո՞ք արդարացված էր ուժի կիրառումը՝ ընդհանրապես եւ զենքի` մասնավորապես: Խաղաղ ցույցեր էին, մարդիկ արդարություն էին պահանջում, հետո ի՞նչ եղավ, որ այդպես ստացվեց: Ինչո՞ւ պետք է իմ հարազատ քաղաքում արյուն թափվեր: Թող ազատ արձակի քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին, գնահատական տա ընտրակեղծիքների նախաձեռնող պաշտոնատար անձանց, այս հարցերի պատասխանը տա, առաջինը ես գնամ-ասեմ՝ Տիգրան ջան, ես էլ գամ, օժանդակեմ` էս երկիրը երկիր դարձնենք: Բայց եթե նա գալիս է մասը դառնալու այս համակարգի, ապա ես նրանից որեւէ ակնկալիք չեմ կարող ունենալ:

    - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Տ. Սարգսյանի աշխատանքը ԿԲ-ում:

    - Նախ՝ հիշեցնեմ, որ այս բոլոր տարիների ընթացքում ես ղեկավարվել եմ մի սկզբունքով` ԿԲ-ի մասին կամ դրական, կամ ոչինչ: Այնուամենայնիվ, ԿԲ-ում նրա աշխատանքն, ընդհանուր առմամբ, դրական է բնութագրվել, այսօրվա պետական պաշտոնյաների մեջ Տ. Սարգսյանն աչքի է ընկնում գրագիտությամբ, ի տարբերություն շատ ու շատ պետական ատյանների, այստեղ ձեւավորված ժառանգությունը չոչնչացվեց: Մինչ օրս էլ իրենց տեղը եւ դերը համակարգում պահպանում են կադրերի զգալի մասը, հիմնականում անփոփոխ մնացին քաղաքականության սկզբունքները: Իհարկե, ես հասկանում եմ, որ հասարակության մի ստվար հատված դժգոհություններ ունի դրամի արժեւորման, գնաճի համար: Հրապարակում առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը տրված չէ: ԼՂ-ում էլ նույն Ռոբերտ Քոչարյանի աշխատանքին ես դրական եմ վերաբերվել, մինչդեռ ՀՀ-ում նրա կերպարափոխումն ապշեցուցիչ էր:

    - Այսօր, կարծեք թե, միայն ԿԲ-ն է դարձել փոխարժեքի անկման միակ պատասխանատուն: Իրականում այդպե՞ս է:


    - Ճիշտ չէ ամբողջ պատասխանատվությունը դնել ԿԲ-ի վրա: Փոխարժեքը տնտեսական քաղաքականության արդյունք է: Ուղղակի մեզ մոտ քաղաքականությունն այնպիսի որակներ է ձեռք բերել, որ կառավարությունը կարող է հրաժարվել պատասխանատվությունից եւ ոչ մի բան չանել: Երբ ամբողջ հասարակությունը անհանգստացած էր դրամի արժեւորումով, կառավարությունը որեւէ քայլ չարեց: Այո, ԿԲ-ն պատասխանատու է, բայց նա միակ պատասխանատուն չէ: Երբ երկիր ֆինանսական հոսքեր են գալիս, դա վատ բան չէ: Իհարկե, դա նաեւ խնդիր է առաջացնում, անհրաժեշտ է կառավարել այդ հոսքերը: Հարեւան Ադրբեջանը, բացի մասնավոր տրանսֆերտներից, ունի հսկայական ծավալի կապիտալի հոսքեր, էլ չեմ ասում նավթային դոլարների մասին, սակայն մանաթի վարքագիծը շատ ավելի զուսպ է: Ադրբեջանը պահուստային ֆոնդեր ստեղծեց, որոնք թույլ տվեցին արտարժույթի որոշակի մասը չեզոքացնել, եւ մյուս կողմից էլ՝ ներդրումներին միտված քայլեր ձեռնարկեց: Իսկ մեզանում գործնական ոչ մի քայլ չձեռնարկվեց: Վերջին 15 տարիներին, օրինակ, մեր երկրի բոլոր վարչապետերն ասում են, թե Հայաստանին նոր ատոմակայան է պետք, բայց, բացի խոսքից, ուրիշ ի՞նչ է արվել: Դրա համար արտարժութային միջոց ետ դնեին, կամ իրական միջոցներ ձեռնարկվեին տեղական ներդրումների խրախուսման, նոր տեխնոլոգիաների ձեռքբերման համար, եւ դրանով շուկայի վրա ազդեցությունը կչեզոքացվեր: Էլ չեմ ասում, որ ներդրումների գնալու մտայնությունը կմտներ հասարակության մեջ:

    Աղբյուր՝ http://168.am/am/articles/13720

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Իմ կարծիքով Տիգհրան Սարգսյանը խելացի մարդ է , հավասարակշռված մարդ է, ունի աշխատանքային փորձ, ունի քաղաքական գործիչների հետ շփվելու, աշխատելու փորձ, ունի արտասահմանյան քաղաքական գործիչների և այլ արտասահմանյան պաշտոնյաների հետ աշխատելու փորձ. այս ամենը` կարևոր է:
    Տեսնենք, թե ինչպես կարդարացնի իրեն վարչապետի պաշտոնում, կարծում եմ` լավ կաշխատի:

  13. #13
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ` լավ կաշխատի:
    ինչ նկատի ունես, ասելով, որ լավ կաշխատի
    ի՞նչ բարեփոխումներ կանի, ինչո՞վ կօգնի թշվառացող ժողովրդին ու ի՞նչ արդյունք կտա իրա վարչապետությունը
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #14
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ նկատի ունես, ասելով, որ լավ կաշխատի
    ի՞նչ բարեփոխումներ կանի, ինչո՞վ կօգնի թշվառացող ժողովրդին ու ի՞նչ արդյունք կտա իրա վարչապետությունը
    Օֆֆ դե.. Ի՞նչ եք սպասում.. ԻՆչոր թալանչի պետքա լիներ գոնե էս մեկը կրթվածա

    ՀԱմ էլ Ռոկերա
    Loading your personal settings....

  15. #15
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տիգրան Սարգսյան; Կարծիքներ նորանշանակ վարչապետի մասին

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱմ էլ Ռոկերա
    հեսա ռոքն ու նախարարները համերգ կկազմակերպի

    ...ես, ճիշտն ասեմ, նրա նշանակման լուրը զարմանքով ու դժգոհությամբ ընդունեցի. բայց ինձ ՇԱՏ դուր եկավ, որ նա շարունակ շեշտադրում է կրթական համակարգի բարեփոխումներ կատարելու կարևորությունը. ՇԱՏ ուրախացա, երբ ասաց, որ գիտական աշխատություն չհեղինակած մարդը չի կարող դասախոս լինել, որ նմանները ոչ միայն սխալ են, այլև վտանգավոր ուսանողների համար… Բայց եթե երթուղայինների գները բարձրացնելու լուրերը հաստատվեցին, ես բունտ եմ անելու
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 20.04.2008, 14:27:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Գրառումներ: 20
    Վերջինը: 23.03.2017, 14:51
  3. Կարծիքներ Երևանյան թանգարանների մասին
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.11.2015, 22:54
  4. Գագիկ Ծառուկյան – Տիգրան Սարգսյան կամ Սերժանտական գամբիտ
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 07.03.2009, 05:56
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •