Չգիտեմ, թե ինչքանով է այս լրագրողը ճիշտ հասկացել: Ինչևէ, ես կփորձեմ ճշտել այս ամենը: Եթե կան մարդիկ, որոնք նույնպես տեղեկություններ ունեն, կխնդրեի, որ կիսվեն: Հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Չգիտեմ, թե ինչքանով է այս լրագրողը ճիշտ հասկացել: Ինչևէ, ես կփորձեմ ճշտել այս ամենը: Եթե կան մարդիկ, որոնք նույնպես տեղեկություններ ունեն, կխնդրեի, որ կիսվեն: Հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Չէ մանրամասներ չգիտեմ:
Բայց գիտեմ որ գյուղերում թե՛ բժիշկների հարցով. թե՛ մանկավարժների լուրջ խնդիր կա, որը լուծել է պետք:
Մենակ թե չեմ կարծում, որ լուծման այս տարբերակը լավ եղանակ է
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.08.2006, 06:17:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցնդել կարելի ա, անվճարների աշխատավրձը ցածր, իսկ վճարովիներինը՝ բարձր, սենց հիմար բան Երիցյանի մտքով սկի չէր անցնի: Սրանք ուրիշ էլ ոչ մի ձև չգիտեն պետական գրպանը փող լցնելու:
Ինչ վերաբերում ա պարտադիր աշխատանքի, ես գիտեմ, որ բանասիրականից ժամանակին տանում էին հիմա չգիտեմ տանում են, թե չէ: Բայց էս ամենը կարելի ա ուսանողի ցանկությամբ անել, եթե ուսանողը ձերք ա տալիս իրան հասանելիք աշխատավարձը թող գնա, եթե չէ իրա գործն ա: Դե ամեն ինչը պարտադիր սարքելով՝ երկիրը ավելի ա հեռանում ժողովրդավարությունից: Բայց դե որոշողը ես չեմ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.08.2006, 06:18:
Ի՞նչ կարող ես անել էս երկրի ապագա բժիշկների հետ: Ես այսօր այս մասին պատմում էի կուրսեցիներիս, ասում, որ պետք չէ խելոք նստել ու սպասել, թե ինչ են բերելու մեր գլխին: Գիտե՞ք, թե ինչ պատասխան ստացա: Ասացին. «Ի՞նչ վատ է որ: Լավ պրակտիկա կլինի մեզ համար. գյուղացիների վրա կսովորենք»:
Ի՞նչ կարելի է անել: Երևի նրանց դուր է գալիս ամբողջ կյանքում ծնողների վզին նստելը:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.08.2006, 06:19:
Բյուր, էլի ասեմ, որ ես այս որոշմանը դեմ եմ, բայց միայն այն իմաստով, որ այն վերաբերվում է միայն անվճար համակարգում սովորողներին:Բյուրակն-ի խոսքերից
Բայց
- իսկապես կարիք կա գյուղեր նորմալ բժիշկներ ուղարկելու
- դա իրոք կարող է լավ պրակտիկա լինել սկսնակ բժիշկների համար
- գյուղերի բժիշկները սովորաբար ծնողների վզին չեն նստում և, կոպիտ ասած, սոված չեն մնում
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.08.2006, 06:19:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես ինքս համաձայն եմ 3 տարով գյուղ գնալ մենակ էն դեպքում, եթե ինձ ավելի շատ կվարձատրեն, քան ես կվաստակեի, եթե Երևանում աշխատեի: Մնացած դեպքերում դա արդարացում չունի: Հասկացանք, գյուղերը բժիշկների կարիք ունեն: Բայց մենք էս պետության ստրու՞կն ենք, որ էդպես են ուզում վարվել:
Իսկ պրակտիկայի մասը երևի լավ չհասկացար: Շատ ավելի դաժան է, քան պատկերացնում ես: Այսինքն, մենք էնտեղ ինչ ուզենք, անենք, էդ գյուղացիներին ոնց ուզենք, տանջենք, բայց փորձ ձեռք բերած կգանք Երևան ու որպես պորձառու բժիշկներ կսկսենք, էլ խնդիր չենք ունենա:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.08.2006, 06:20:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ