Մեջբերում WArmanW-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմնականում թեման բացել եմ նրա համար, որպեսզի տեղադրեմ այստեղ իմ նկարած հերոսներին, մեկ ել մեծ հաճույքով կնկարեմ ու կտեղադրեմ ստեղ ձեր իսկ խոսքերով նկարագրած հերոսներին… ուղղակի ինձ շատ հետաքրքիրա ձեր երևակայությունը:
Լավ ես նկարում:
Ես էլ ունեմ իմ մի հերոս, ավելի ճիշտ՝ մի տեսարան, որ շատ կուզենայի՝ նկարեիր: Մի շաաատ-շաաատ բարի փղիկ, սենց մեծ ու տխուր աչքերով, մի քիչ հաստլիկ, դանդալոշիկ մարմնով, նստած է լճակի ափին, որի ջրաշուշաններից մեկի վրա գորտերը բռնոցի են խաղում իրար հետ: Ու էս փղիկը սենց տխուր մտուծումա. «Էլի ինձ ոչ ոք չի խաղացնում...»: