![]()
Դեմքություն ա։
Համենայնդեպս, կմխիթարվեմ նրանով, որ Դայանայի համեմատ ահագին սիրուն եմ։
Ես հենց նկարը տեսա, արդեն մեկնաբանություններ եկան մտքիս, որոնք, պատկերացրու, քո մեկնաբանություններին համարյա չեն հակասում, հիմնականում լրացնում են։
Նախ ասեմ, որ սա իմ զուտ ակումբային՝ տիպիկ ակումբային կերպարն ա, ավելի ճիշտ՝ ավագ մոդերատորի կերպար։ Էդ թելերը Ակումբի կանոնադրության թելերն են, որոնցով ես ղեկավարվում ու նաև ղեկավարում եմ (նկարում, փաստորեն, բառացիորեն), էդ հագինս հենց ավագ մոդերատորության համազգեստն ա, այսպես ասած, որով քայլելը, բնականաբար ամեն ինչով չի, որ հարմար ա, բայց դե դիմանում ենք, էլի։
Ու ամենակարևորը՝ դա ես ինքս եմ հագել, զոռով չեն հագցրել։
![]()
Էն միակ ոտքս նշանակում ա, որ ես մի ոտքով Ակումբում եմ, մյուս ոտքս պահում եմ ռեալի համար։![]()
Իսկ միակ ոտքիս շնուրոկը հիմնականում կապում եմ մինչև ավագմոդերատորական համազգեստս հագնելը, կամ էլ եթե մոռանում եմ ու սկզբից համազգեստս եմ հագնում, ամուսինս ա կապում շնուրոկս։
Տարօրինակ համազգեստիս եզրերից կախ տված զնգլիկները նկատողություններն ու մոդերատորականներն են, որոնք անհրաժեշտության դեպքում աջ ու ձախ շաղ տալով ման եմ գալիս Ակումբում։
Ի դեպ, համազգեստիս կարմիր գույնն էլ պատահական չի. նկատենք, որ դա մոդերատորականի ընդունված գույնն ա։
Ասում ես՝ ատամ չունե՞մ...Էդ մեկը ինքս չէի նկատել, ճիշտն ասած... Բայց որ ասում ես... Դու ես նկարողը, դու կիմանաս ամեն դեպքում։ Լավ, ուրեմն ասեմ, թե ինչի չունեմ։ Ակումբ մտնելիս ատամներ չեմ օգտագործում՝ նպատակադրված (երևի նկատած կլինեք
), ատամներս հիմնականում պահում եմ ռեալի համար
(չնայած ռեալում էլ միշտ չի, որ օգտագործում եմ)։ Բայց դրա հաշվին աչքերս են չռվել մի այլ ձևի։
Էդ տիպիկ ավագմոդերատորական չռվածություն ա, էլի. ամեն ինչին ուշիուշով հետևելու հետևանք, այսպես ասած։
![]()
Էն, որ ոչ ուրախ եմ, ոչ տխուր՝ չգիտեմ... Ես կասեի՝ համ ուրախ եմ, համ տխուր, բայց էս մեկի մեկնաբանությունից երևի ձեռնպահ մնամ, որովհետև ոչ մի խելքին մոտ բան մտքովս չի անցնում, ինչպես նաև մազերիս միշտ թաց լինելու հետ կապված...
Վերջին հանգամանքների հետ կապված եթե որևէ մեկը խելքին մոտ մեկնաբանություն ունի, հետաքրքիր կլիներ կարդալը։
Էջանիշներ