User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Մի բան ասեմ, մարդու չասես…

  1. #1
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի բան ասեմ, մարդու չասես…

    Երբ ինձ ասում են «մի բան ասեմ, մեր մեջ մնա», շատ դժվար եմ ընդունում այդ խոսքերը: Մի կողմից ուրախանում եմ, որ դիմացինս ինձ վստահում է, բայց մյուս կողմից կասկածի մեջ եմ ընկնում, թե որքա՞ն է հնարավոր, որ այդ գաղտնիքը միայն ես ու ինքը կիմանանք: Ինչքանո՞վ վստահ լինեմ, որ ուրիշներին նման կերպ չի պատմել այդ «գաղտնիքի» մասին:

    Երբեմն գաղտնիք պատմողը պրովոկացիոն տիպի է հարց տալիս, օրինակ՝
    «Մի բան ասեմ, մարդու չես ասի, չէ՞» այսինք այնպես է ներկայացնում, որ ստիպված ես լինում համաձայնվել, քանի որ ասելու ձևը հետաքրքրություն է առաջացնում ու ամեն կերպ ուզում ես իմանալ:

    Անձամբ ես, եթե զգում եմ, որ այդ «գաղտնիքը» խիստ նշանակություն չունի գաղտնի մնալու, այդ դեպքում հրաժարվում եմ գաղտնի պահել:

    Ինչպե՞ս եք վերաբերվում նման երևույթին և որքանո՞վ եք այդպիսի գաղտնիքները կարողանում ձեր ու դիմացինի մեջ պահել:

  2. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Ես միշտ պարտաճանաչորեն գաղտնի եմ պահում,որովհետև եթե դիմացինը ասում է.<<Մի բան ասեմ,ոչ մեկի չասես>>,որեմն նրա ասածը գաղտնիք է,իսկ գաղտնիքը գաղտնի պահելու համար է:

  3. #3
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Հա, ճիշտ ես, եթե մեկին ասում է, հնարավոր է ուրիշին էլ ասած լինի, բայց ես հասատատ չեմ ասի, կարևոր չէ ինչ նշանակության գաղտնիք է… եթե այդ մարդը գտնում է, որ կարող է շատերին վստահել գաղտնիքը, իր գործն է, իսկ ինձ չի վերապահվում դա տարածելու իրավունքը

    բայց հաստատ քիչ քաղտնիքներ իմանալուց լավ բան չկա, ինչքան շատ գաղտնիքներ գիտես, այնքան ավելի պարտավորություններդ շատ են, պիտի միշտ ուշադիր լինես, հանկարծ ավել բան չխոսես
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  4. #4
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Ախր, չեմ հասկանում: Եթե վստահում է, բա էլ ինչո՞ւ է մի հատ էլ հարցնում կպահեմ գաղտնիքը, թե ոչ: Ինձ համար վիրավորական է, որ այդ մարդն ինձ վստահում է, բայց էլի ինչ-որ կասկած ունի, որ լուրը կտարածեմ:
    Եթե իրոք վստահում թող ասի, որ ուրիշ մարդ չիմանա այդ «գաղտնիքի» մասին ու առաջ անցնի, ոչ թե սպասի մինչև դու քո բերանով ասես «Հա, ասա: Մարդու չեմ ասի»:

  5. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր, չեմ հասկանում: Եթե վստահում է, բա էլ ինչո՞ւ է մի հատ էլ հարցնում կպահեմ գաղտնիքը, թե ոչ: Ինձ համար վիրավորական է, որ այդ մարդն ինձ վստահում է, բայց էլի ինչ-որ կասկած ունի, որ լուրը կտարածեմ:
    Եթե իրոք վստահում թող ասի, որ ուրիշ մարդ չիմանա այդ «գաղտնիքի» մասին ու առաջ անցնի, ոչ թե սպասի մինչև դու քո բերանով ասես «Հա, ասա: Մարդու չեմ ասի»:
    Հենց քո ասած պատճառով, որ կարող է քեզ համար այնդ գաղտնիքը էնքան էլ թանկ չլինի կամ կարևոր և դու որոշես, որ կարելի է ասել մեկ ուրիշին, որին ասենք նույնպես վստահում ես ու տենց շարունակաբար: Մտքիս թելը ըմբռնի
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  6. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Հրաժարվում եմ նման ինֆորմացիայի տիրապետելու առաջարկից: Քանի որ ես ինքս եմ որոշում՝ ում պետք է որևէ բանի մասին ասել, ում՝ ոչ: Իսկ նման դեպքում ես իմ կամքով ստիպված կլինեմ սահմանափակել որոշումներ կայացնելու հնարավորություններս:
    Եթե տվյալ անձը վստահում է ինձ, ուրեմն պետք է ասի առանց որևէ նախապայմանի, քանի որ վստահելու մեջ մտնում է նաև այն հանգամանքը, որ ես չիշտ ձևով կօգտագործեմ այդ ինֆորմացիան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #7
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Ասում են եթե գաղտնիք ա, ուրեմն պիտի 2-րդ մարդ չիմանա: Եթե էտ քո համար գաղտնիք ա, ուրեմն հաստատ ուրիշին չես ասում, եթե ասում ես չես դիմանում, ուրեմն էտքան էլ կարևոր գաղտնիք չի, եթե քո համար կարևոր չի, ուրիշի համար առավել քան կարևոր չի:
    Լրիվ ուրիշ հարցա, որ ասենք գաղտնիք չի, բայց խոսում ենք, ասում ենք սրան չասես կամ նրան չասես, ուղղակի սիրուն բան չի ստացվի, կամ էլ աղջկական խոսակցություններա, իմացի, բայց հանկարծ էս ինչը չիմանա:
    http://www.conversebank.am/am/IntBank

  8. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Մի դեպք պատմեմ: Վերջերս ընկերներիցս մեկին (ակումբցի) մի գաղտնիք ասացի ու նաև պարտադրեցի, որ հատկապես մի մարդու մոտ այդ մասին չխոսվի: Ինքն էլ իրանից գոհ-գոհ որոշեց, որ դա թաքցնելու բան չէ և քֆուր կերավ, որ գնալու է հենց այդ մարդուն ասեր, ով չպետք է իմանար:

    Ընդամենը մի բան:
    Ես այդ ընկերոջս այլևս նման բաներ չեմ վստահի:

  9. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    երբ մարդուն ասում ես` հանկարծ ոչ մեկին չասես, ավելի մեծ է հավանականությունը, որ գաղտնիքդ կբացահայտվի…

    սենց ասեմ… եթե մարդուն այնքան ես վստահում, որ պատրաստ ես քեզ համար շատ մեծ կարևորություն ունեցող գաղտնիք պատմել, ուրեմն գիտակցում ես, որ ինքն այդ գաղտնիքը ոչ մեկին չի պատմի… ու տվյալ դեպքում հարկ չի լինում նշել «ոչ մեկին չասես»-ը… հակառակ ազդեցություն կունենա…կարծես թե մարդուն չես վստահում, իսկ եթե չես վստահում, էլ ինչու՞ գաղտնիքդ պատմես…ու էս դեպքում ստացվում է, որ հենց այն նպատակով էլ «կիսվում» ես, որ այսպես կոչված «գաղտնիքդ» ուրիշներին պատմվի…

    վստահելուց էնպես վստահեք, որ նման խոսքերի կարիքը չլինի… եթե քեզ հարազատ է, ու ճիշտ է ճանաչում, ինքն էլ կհասկանա, թե ինչը ուրիշներին պատմելու է, իսկ ինչը` ոչ… իսկ եթե ճիշտ չի ճանաչում, ոչ էլ արժի չափից դուրս շատ հոգիդ բաց անել այդ մարդու առաջ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #10
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ մարդուն ասում ես` հանկարծ ոչ մեկին չասես, ավելի մեծ է հավանականությունը, որ գաղտնիքդ կբացահայտվի…

    սենց ասեմ… եթե մարդուն այնքան ես վստահում, որ պատրաստ ես քեզ համար շատ մեծ կարևորություն ունեցող գաղտնիք պատմել, ուրեմն գիտակցում ես, որ ինքն այդ գաղտնիքը ոչ մեկին չի պատմի… ու տվյալ դեպքում հարկ չի լինում նշել «ոչ մեկին չասես»-ը… հակառակ ազդեցություն կունենա…կարծես թե մարդուն չես վստահում, իսկ եթե չես վստահում, էլ ինչու՞ գաղտնիքդ պատմես…ու էս դեպքում ստացվում է, որ հենց այն նպատակով էլ «կիսվում» ես, որ այսպես կոչված «գաղտնիքդ» ուրիշներին պատմվի…

    վստահելուց էնպես վստահեք, որ նման խոսքերի կարիքը չլինի… եթե քեզ հարազատ է, ու ճիշտ է ճանաչում, ինքն էլ կհասկանա, թե ինչը ուրիշներին պատմելու է, իսկ ինչը` ոչ… իսկ եթե ճիշտ չի ճանաչում, ոչ էլ արժի չափից դուրս շատ հոգիդ բաց անել այդ մարդու առաջ…
    Լավ ես դատում...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  11. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Էդ նենց լավ զգացողությունա, երբ ունես մեկն ում վստահում ես ասում ես մի բան որ նա ոչ թե լսում ու հրապարակում է կամ առհասարակ մոռանում այլ հիշում ու փորձում քեզ օգնել ու էդ նույն մարդը կարող է քեզ իր գաղտնիքը բացել ու ոչ թե ասել "ոչ մեկին չասես", այլ ասել "Խարակիրին գիտես ինչ ա՞ ,եթե մեկն ու մեկն իմացելա, քեզ կստիպեմ խարակիրի անես" այ էս իսկական ընկերություննա էհ...

  12. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի բան ասեմ, մարդու չասես…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ նենց լավ զգացողությունա, երբ ունես մեկն ում վստահում ես ասում ես մի բան որ նա ոչ թե լսում ու հրապարակում է կամ առհասարակ մոռանում այլ հիշում ու փորձում քեզ օգնել ու էդ նույն մարդը կարող է քեզ իր գաղտնիքը բացել ու ոչ թե ասել "ոչ մեկին չասես", այլ ասել "Խարակիրին գիտես ինչ ա՞ ,եթե մեկն ու մեկն իմացելա, քեզ կստիպեմ խարակիրի անես" այ էս իսկական ընկերություննա էհ...
    Արմինչիկ, դու արդեն հաստատուն քայլերով գնում ես դեպի խարակիրին
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկապ, եթե ուզում եք կարդալ ասեմ որ պետք չի։
    Հեղինակ՝ yan_gant_y_tan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 11.12.2016, 18:17
  2. Մարդու հնարավորությունները
    Հեղինակ՝ Գեվորգ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.04.2015, 20:01
  3. Հարազատ մարդու մահը...
    Հեղինակ՝ Breath of wind, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 29.10.2007, 16:01
  4. Մարդու տառապանքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.01.2007, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •