Ախր, չեմ հասկանում: Եթե վստահում է, բա էլ ինչո՞ւ է մի հատ էլ հարցնում կպահեմ գաղտնիքը, թե ոչ: Ինձ համար վիրավորական է, որ այդ մարդն ինձ վստահում է, բայց էլի ինչ-որ կասկած ունի, որ լուրը կտարածեմ:
Եթե իրոք վստահում թող ասի, որ ուրիշ մարդ չիմանա այդ «գաղտնիքի» մասին ու առաջ անցնի, ոչ թե սպասի մինչև դու քո բերանով ասես «Հա, ասա: Մարդու չեմ ասի»: